Ալիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետին. Լեւոն Զուրաբյան
ՆերքաղաքականԱլիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետոին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը՝անդրադառնալով Մյունխենում նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանիղեկավարների միջեւ քննարկմանը:
իրական վիճակագրությամբ, որը ցույց կտար, որ ուղեւորների եւ ապրանքների փոխադրումներն, ըստ էության զրոյացվել են, խափանելով բնականոն կյանքը եւ բերելով տնտեսական աղետալի հետեւանքների։
-Փաշինյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9֊ից հետո կատարված ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիեւի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրված իրավունքի սահմաններում։
-Իսկ երբ Փաշինյանը որոշեց պատասխանել Ալիեւի մեղադրանքներից մեկին՝ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերյալ, պարզվեց, որ ավելի լավ կլիներ Փաշինյանը այդ մեղադրանքին չպատասխաներ ընդհանրապես։ Չհերքելով այդ տեղեկությունը, նա ոչ ավել, ոչ պակաս՝ պնդեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ, ինչից հմաշխարհային հանրությունը, ըստ Փաշինյանի ճղճիմ տրամաբանության, պետք է եզրակացներ, որ հայերի արածը մի մեծ բան չի։ Ընդորում, այս կատարյալ հիմարության վրա Փաշինյանը ծախսեց նրան հատկացված ժամանակի առյուծի բաժինը։
Մի խոսքով, Փաշինյանի երեկվա ելույթը Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում բացահայտեց ահավոր իրողություններ։ Մյունխենում նստած էր Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ողորմելի մարմնավորումը եւ հասկանալի դարձավ, որ եթե կա մի բան, որ դեռ չենք կորցրել ռազմի դաշտում, մենք կորցնելու ենք տկարամիտ դիվանագիտության արդյունքում։ Չէ՞ որ այդ նույն անգլերենով կամ ռուսերենով, այս նույն անգետ եւ ճղճիմ տրամաբանությամբ Փաշինյանն այսօր պաշտպանում է Հայաստանի եւ Արցախի շահերը աշխարհի մեծամեծերի հետ հանդիպումների ժամանակ եւ Հայաստանի համաձայնությունն է տալիս այս կամ այն՝ մեր ազգի համար ճակատագրական որոշումներին։
Ցավոք, մեր ազգի մեծամասնությունը այս ամենի մասին ոչ մի բան չի իմանա, հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող ինֆորմացիոն դաշտի ծառայամիտ եւ մանիպուլյացիոն վիճակը։ Մյուս կողմից, իսկապես այդ մարդկանց առողջության համար ավելի լավ կլինի որ նրանց «անդունդը» չխաթարեն։
Մեկ էլ կասկածեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի Փաշինյանին տրված «ազգակործան պատուհաս» բնորոշման վրա։ Ինձ գնալով թվում ա, որ նրան ավելի շատ կսազեր «ազգակործան պապուաս» բնորոշումը»։

