Լքվա՛ծ հայեր, տանջվա՛ծ հայեր, ողբո՛ղ հայեր, միացե՛ք. Ալլա Հակոբյան
Հասարակություն1988 թվականի հուլիսի 18-ին Մոսկվայում Անդրեյ Գրոմիկոյի նախագահությամբ` տեղի ունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստ՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին։
Ելույթների ընթացքում Միխայիլ Գորբաչովը՝ այն ժամանակվա ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը, պարբերաբար ընդհատում էր թե՛ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, թե՛ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Սերգեյ Համբարձումյանին, թե՛ Հայաստանի գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանին: Սակայն այդ դատարկագլուխ շատախոս սրիկային երե՛քն էլ ԱՐԺԱՆԱՎԵԼ ՁԵՎՈՎ տեղը նստացրեցին:
Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը երեկվա տրակտորիստին հարցրեց, թե՝ արդյո՞ք նա գիտի, թե ո՞վ է եղել թագավոր Կոպեռնիկոսի՛ օրոք: Եվ երբ դահլիճի քար լռության մեջ հնչեց այդ ողորմելիի բացասական պատասխանը, Վիկտոր Համբարձումյանն ասեց. «Այ, հե՛նց այդպես էլ, մի քանի դար հետո ՈՉ ՈՔ ՉԻ ՀԻՇԻ, թե ով է եղել ԽՍՀՄ նախագահը Վիկտոր Համբարձումյանի՛ օրոք»:
Դրանից հետո շշպռված երեկվա колхозник-ը հարձակվեց Սերգեյ Համբարձումյանի վրա՝ փորձելով գոնե նրան պիտակավորել «антисоветчик» հայտնի ярлык-ով՝ իբրեւ թե նա իր դասախոսությունների ընթացքում հակասովետական գաղափարներ է ներշնչում ուսանողներին. «Դուք այ այդպե՞ս եք դասավանդում Ձեր ուսանողներին»: Պատասխանը իսկը գիտնականի պատասխան էր. «Ընկեր Գորբաչով, ես ՃՇԳՐԻՏ գիտություններ եմ դասավանդում»: Իսկ Վարդգես Պետրոսյանն իր ելույթում Սումգայիթում հայերի ջարդերը որակեց «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բառով: Քաջ Նազարի բախտի բերումով, թե՞ անգլոսաքսերի հմուտ ձեռամբ՝ ՍՍՀՄ ամենաբարձր պաշտոնում հայտնված Գորբաչովն արդեն չթաքցնելով գրգռվածությունն ու զայրույթն, այս անգամ էլ ընդհատեց Հայաստանի գրողների միության նախագահին. «Գիտե՞ք ինչ է ցեղասպանությունը» հարցով: Վարդգես Պետրոսյանն անվրդով ու հանգիստ պատասխանեց, որ բոլոր նրա՛նք, ովքեր չգիտե՛ն, թե ի՞նչ է ցեղասպանությունը, կարող են հարցնել ցանկացա՛ծ հա՛յ դպրոցականի:
Ցավով եմ նշում, սակայն Աստծուն մերժող Սովետական համակարգը ավելի ՀԱՅՐԵՆԱՍԵՐ սերունդ էր դաստիարակել... Ունեինք աշխարհահռչակ գիտնականներ, հայրենասեր ու անվախ մտավորականներ, ովքեր իրենց ուսերին բարձեցին լիդեր լինելու դժվար ու ծանր բեռը...
Հե՛նց այդ տխրահռչակ նիստի արդյունքում էլ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից ընդունվեց որոշում, որն, ըստ էության, կրկնում էր ԽՄԿԿ Կենտկոմի որոշումը, այն է՝ ՄԵՐԺԵԼ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից փոխանցել Հայկական ԽՍՀ, այսինքն՝ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ եւ ՎԵՐԱՄԻԱՎՈՐԵԼ հե՛նց Սովետների ձեռամբ բզկտված Հայաստանը: Եվ միայն Տերը գիտի, թե ի՞նչպիսին կլիներ Սովետի ապագան ա՛յդ դեպքում, բայց ՄԻԱՆՇԱՆԱԿ է, որ այդ որոշմամբ՝ հազարավոր մարդկանց արյուն չէր թափվի...
Այս երգը գրել եմ հենց այդ խայտառակ նիստից հետո... Դե, այստեղ միայն բառերը կարող եմ փոխանցել...
Լքվա՛ծ հայեր,
Տանջվա՛ծ հայեր,
Ողբո՛ղ հայեր,
Միացե'ք...
Մի նոր ապտակ
Ձեզ հասցրեցին.
Սպանելուց հետո
Խայտառակեցին…
Իմ հա՛յ Ժողովուրդ,
Ինչո՞ւ ես լռում,
Դարերով անընդհատ
Ինչո՞ւ ես ողբում,
Ինչո՞ւ չես կարող
Ձեռքդ սուր վերցնել
Եւ նրանց նման
Երեխա մորթել...
Բարբարոսի կողք
Դարերով ապրած,
Սուրբ խաչը նրա
Սրի դեմ պահած,
Միշտ ոտնահարված,
Միշտ սպանված ջարդված,
Բայց խոսքն ու լեզուն
Սրտում պահպանած...
Հազարամյակներ
Մշակույթը մեր
Մարդկության համար
Փարոս է եղել,
Բայց, ավաղ, հիմա
Ճիգ են գործադրում
Նոր-նոր պիտակներ
Ողջ ազգիս կպցնում...
Մի՞թե կհաղթի
Չար ոգին, Աստվա'ծ,
Քե՛զ եմ ես դիմում`
Հույսերով խաբված...
Չէ՛, չեմ հավատում...
Բարին կհաղթի...
Իմ ժողովրդին
Լույս կպարգեւի:
Լքվա՛ծ հայեր,
Տանջվա՛ծ հայեր,
Ողբո՛ղ հայեր,
Միացե'ք…
Ոտքի՛ կանգնեցեք՝
Մեր ազգի հարցը
Արդարի լուծենք:
Մորթվա՛ծ հայեր,
Այրվա՛ծ հայեր,
Խաչվա'ծ հայեր,
ՄԻԱՑԵ՛Ք…
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»
Շարժման կանանց խորհրդի նախագահ
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=249238&l=am/

