Թուրքիայի տնտեսությանը սլանում է դեպի անդունդ, սպառնում է հզոր կոլապս․ Տնտեսագետը բացահայտում է Թուրքիայի տնտեսության իրական վիճակը

Հանդիպում

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը։ Bloomberg-ի տվյալներով՝ վնասը գնահատվում է 84 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 10%-ը։ Որքանո՞վ են իրական այս թվերը, և արդյոք Թուրքիայի տնտեսությանը սպառնում է հզոր կոլապս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՑ, ով փաստեց․

-Այս օրերին տարբեր մեղմ գնահատականներ են տրվում, բայց իրականում ավերվել է Թուրքիայի տնտեսության առնվազն տաս տոկոսը, այսինքն համախառն ներքին արդյունքի տաս տոկոսն այս պահին կարող ենք փաստել, որ շարքից դուրս է եկել, որը ընդհանուր առմամբ հասնում է մատ 100 միլիարդ դոլար վնասի։ Թեեւ երկրի իշխանությունները ասում են, որ իրենց մեկ տարի ժամանակ է պետք վերականգնելու առկա վնասները, այուամենայինվ պետք է հաշվի առնենք, որ վնասների զգալի մասը բնակարանային ֆոնդն է եւ արտադրական կարողությունները, երեսուն տոկոսի չափով էլ վնասվել են ենթակառուցվածքները, ինչը կարեւոր դեր ունի ցանկացած երկրի՝ այդ թվում Թուրքիայի տնտեսության համար։ Այս համատեքստում խոստումները, որ մեկ տարում դրանք կարող են փոխհատուցվել իրականում անհնար է դառնում, անգամ ամբողջ աշխարհի օգնության դեպքում։  Այնպես որ կարող ենք արձանագրել, որ Թուրքիան լավագույն ժամանակները չի ապրում, այսօր Էրդողանը ամեն կերպ փորձում է համագործակցել եւ Եվրոպայի հետ, եւ ՌԴ-ի։ Չմոռանանք, որ նախորդ 4-5 տարիներն էլ բավական ծանր են եղել թուրքակալ լիրայի համար, այն արժեզրկվել է գրեթե 100 տոկոսով։ Այսօր արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Թուրքիան այլեւս չի ունենալու հնարավորություն սատարելու Ադրբեջանին ռազմաքաղաքական ընդհանուր ծրագրերով, առնվազն նկատելիորեն կսահմանափակվի։ Այս ժամանակահատվածը ՀՀ-ն պետք է հաշվի առնի իր ռազմավարական ծրագրերը զարգացնելու համար։

Տտեսագետի խոսքով․

-Տեսեք, մի քանի ամսից Թուրքիայում սպասվում են ընտրություններ, որին ընդդիմությունը բավական լուրջ է պատրաստվում, իսկ ներկա իշխանությունների նահանջը շատ ավելի ակնհայտ է դառնում։ Աղետի հետեւանքները եւ աղետի արդյունքում բացահայտված բացոթողումները օտարերկյա ներդրողների վրա  բացասական ազդեցություն արդեն իսկ թողել են եւ չեմ կարծում, թե նրանք, սիրով կշարունակեն ներդրումներ անելու գործընթացը։ Այնպես որ տարածաշրջանում Թուրքիան ուղղակիորեն պարտավոր եւ ստիպված է վերանայել իր առավելապաշտական բոլոր նկտրումները։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=249222&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ