Արցախյան շարժումից ուղիղ 35 տարի անց` առանց շարժման եւ առաջնորդների

Ներքաղաքական

1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, եւ «Ղարաբաղ» կոմիտեն գլխավորեց հայ ժողովրդի պայքարը՝ ներկայացնելով, որ իրենք «ժողովրդի ծոցից են ստեղծվել»: 35 տարի առաջ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ եւ, մի բռունցք դարձած` պահանջեց՝ «Միացո՛ւմ»: Նպատակը մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերամիավորվեր Հայաստանի հետ եւ դառնար վերջինիս անբաժանելի մասը: Մինչդեռ այսօր «ազատություն», «անկախություն», «ինքնորոշում»… ամեն ինչ գոռացող կա, բայց «միացումի» գաղափարը, որը վերամիավորումն էր, քչերն են բարձրաձայնում: Ու կամա թե ակամա, որպեսզի «միացումը» 35 տարի անց էլ անգամ նույնիսկ հեռավոր, բայց իրական նպատակ չդառնա, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման մեկնարկը նշվում է, ինչպես «վիպուսկնոյը»՝ ամեն «դասարան» մի հյուրանոցային համալիրում: Չկա՛ պետական մակարդակով այն նշելու ցանկություն, չկա՛ ընդդիմության մեջ միասնականություն գոնե այս հարցում, նույնիսկ շարժման առաջամարտիկները չկա՛ն արենայում: Իսկ թե ովքե՞ր էին շարժման առաջամարտիկները, ի՞նչ եղան հետո՝ «Իրավունքը» ներկայացնում է առանցքային դեմքերին` սկսած նրանց առեղծվածային սպանություններից մինչեւ քաղաքական լուսանցքում մնացած կիսատ թողած գործերը:

«Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Սակայն, 1988 թվականի մայիսին թողեց Կոմիտեի կառավարման գործը: Նա հայաստանյան քաղաքականության մեջ հիշվեց ընդամենը հինգ տարի` 1990-1995 թթ. լինելով Գերագույն խորհրդի պատգամավոր: Վերջին տարիներին Ի. Մուրադյանն իր հրապարակումներով հանդես էր գալիս որպես քաղաքական վերլուծաբան: Նա մահացավ 2018 թվականի հունիսի 17-ին Երեւանում՝ երկարատեւ հիվանդությունից:

Իսկ կոմիտեում ժողովրդի ձայնը ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ էր: Ինչպես ժողովուրդն է ասում` բանասիրական կրթությամբ Սիրադեղյանը կարողանում էր իր խոսքով անգամ «օձին բնից հանել»: Նրան տրվեցին նախ ասպետական բնորոշումներ, ապա վարկաբեկվեց քաղաքականության մեջ եւ միայն հետմահու դադարեցվեց նրա նկատմամբ միջազգային հետախուզումը, քանի որ մեղադրվում էր բազմաթիվ քաղաքական հանցագործությունների մեջ: Ի դեպ, ի տարբերություն «Ղարաբաղ» կոմիտեի մի շարք անդամների՝ նա մշտապես քաղաքական բարձր պաշտոնների է եղել: Վանո Սիրադեղյանը մահացավ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, համենայնդեպս, այդպես հայտարարեց նրա ընտանիքը, եւ աճյունը տեղափոխվեց Երեւան՝ փակ դագաղով:

«Ղարաբաղ» կոմիտեի առաջամարտիկներից էր Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 90-ականներին նա դարձավ ընդդիմադիր գործիչ եւ, երեւի թե, դա էլ պատճառ դարձավ, որ երբեմնի ընկերներն առ այսօր չբացահայտված հանգամանքներում կազմակերպեցին նրա սպանությունը: Հ. Գալստյանի այրին` Նատալյա Գալստյանը, վստահեցնում էր` ամուսնու սպանության կազմակերպիչներն «ունեն մեկ ընդհանուր անվանում` «Ղարաբաղ» կոմիտե: Նրա սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 19-ին:

Թերեւս «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ամենաբախտավորը ռադիոֆիզիկոս, պրոֆեսոր ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆՆ էր, որը բավարարվեց միայն 1990 թ.-ին մի քանի ամիս լինելով ՀՀ Գերագույն խորհրդի փոխնախագահը, իսկ մնացած կյանքը զբաղվեց իրեն հարազատ գիտական գործունեությամբ: Նա մահացավ 2007 թվականին` 83 տարեկան հասակում:

Երեւանի համար 183 դպրոցի ուսումնական բաժնի վարիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, որը նույնպես համալրել էր «Ղարաբաղ» կոմիտեի շարքերը, իր քաղաքական կենսագրություն գագաթնակետը կերտել է 1991-1993 թվականներին` լինելով ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուն: Դրանից հետո նա այլեւս որեւէ բարձր պաշտոն չի զբաղեցրել: Այնուամենայնիվ, նա փորձել է շարունակել քաղաքականությամբ զբաղվել: 1996 թվականին առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու: 2004 թվականի ապրիլի 22-ին մահափորձ է կատարվել նրա դեմ՝ անհայտ անձանց կողմից: Սակայն, Մանուչարյանը մշտապես քաղաքական դաշտի աչքի առաջ էր, հանդես էր գալիս ընդդիմադիր ելույթներով եւ միայն վերջին տարիներին է, որ հրապարակային որեւէ խոսք չի հնչեցրել եւ որոշում է կայացրել երդվյալ լռություն պահպանելու մասին:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էր նաեւ առ այսօր ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արեւելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը 1993-2004 թվականներին եղել է Հայաստանն ու Արցախն իրար կապող Քաշաթաղի ղեկավարը: Ի տարբերություն կոմիտեի անդամ նախորդների եւ հաջորդների` նա մնացել է հայ քաղաքական պատմության մեջ բարի անունով: Ա. Հակոբյանի պաշտոնավարման տարիներին Քաշաթաղում տեղի է ունեցել վերաբնակեցում, բացվել են դպրոցներ, Բերձոր քաղաքում կառուցվել է Սբ. Համբարձման եկեղեցին, իսկ Աղավնո գյուղում Սրբոց Նահատակացը, ինչպես նաեւ վերականգնվել է Ծիծեռնավանքը, որն այն տարիներին հրաշքի պես մի բան էր, քանի որ եկեղեցաշեն քաղաքական այրեր դժվար էր գտնել:

Ղարաբաղյան շարժման հիմքերում է կանգնած նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Նա եղել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության համահիմնադիրն ու վարչության առաջին նախագահը, ապա 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990 թվականի օգոստոսից մինչեւ 1991 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախարարների խորհրդի նախագահ, 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1991 թվականին համախոհների հետ նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը, 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այնուհետեւ դարձել է պաշտպանության նախարար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը: 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից: 2009-2019 թթ.-ներին եղել է Հանրային խորհրդի նախագահը: Նա քաղաքական դաշտում կրկին առաջամարտիկների շարքում էր 2020 թվականին, երբ հայրենիքի փրկության համար ձեւավորված քաղխորհուրդը նրան փորձում էր դարձնել անցումային կառավարության ղեկավար: Սակայն վարչապետի միասնական թեկնածուից Վազգեն Մանուկյանը դարձավ ամբաստանյալ: Այսօր նա մեղադրվում է ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ հնչեցված կոչերի համար՝ համարելով, որ դրանք իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն էին ուղղված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի