Եթե «Գալաթասարայը» կատարի 10 մլն եվրոն գերազանցող տրանսվեր` դա կլինի Զախարյանը, ոչ թե Դիբալան. Օզկան
Սպորտ
Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Օզկանը վստահեցրել է, որ «Գալաթասարայը» կնախընտրի ձեռք բերել «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանին, ոչ թե «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալային.
«Ես չունեմ որեւէ ինֆորմացիա Դիբալայի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Բայց, եթե անգամ «Գալաթասարայը» որոշի եւս մեկ տրանսֆեր կատարել, որը կգերազանցի 10 մլն եվրոն, ապա դա կլինի Զախարյանը», — ասել է Օզկանը A Spor-ի YouTube ալիքի եթերում։

