Բանակում արմատական քայլեր է պետք իրականացնել
Թեմա2016թ.-ից կյանք ստացած «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, մեր գործընկեր , հայտնի լրագրող Գայանե Զարգարյանը դեռեւս 2020 թ.ին անդրադարձել էր բանակում պահանջվող բարեփոխումներին, մասնավորապես ընդգծելով(հատվածական դրվագ է ներկայացվում, որը ակտուալ է նաեւ այսօր)
-Բանակում արմատական քայլեր է պետք իրականացնել, մասնավորապես կոշտացնել է պետք կադրային քաղաքականությունը:
Սպաների ատեստացիայի` որակավորման գործընթացը պետք է շատ խիստ պայմաններում անցկացվի: Եւ բոլոր նրանք, ովքեր արժանի չեն այդ կոչմանը, եւ
չեն կարող կրել սպայի կոչումն ու կատարել իրենց իրենց վրա դրված պարտականությունները, չպետք է տեղ ունենան մեր Զինված ուժերում:
Ժամ առաջ, փոփոխություններ են պետք կրթական-դաստիարակաչական ոլորտում, պետք է տնտեսական, սոցիալական որոշակի միջավայր ստեղծել զինծառայողների համար, օրենսդրական դաշտում նույնպես փոփոխություններ են պետք, որպեսզի բանակը առողջանա՝ առաջընթաց ապրի:

