Փողոց են նետել մարդկանց ու թքած ունեն, սա է պետության վերաբերմունքը. պատգամավորներն այցելեցին ՊՆ նախկին շենքի բնակիչներին

Տեսանյութեր

ՊՆ նախկին շենքի բնակիչներն արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ մնացել են փողոցում՝ մի կերպ տեղավորվելով երկար պայքարի արդյունքում ձեռք բերած երկու վրանի տակ: Նրանք վճռական են տրամադրված՝ շարունակելու են նստացույցը, երեկ էլ բողոքի ակցիա իրականացրին Պետական եկամուտների շենքի դիմաց: Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ օթեւան էին գտել հարյուրավոր ընտանիքներ, կառավարության որոշման համաձայն, փոխանցվել է ՊԵԿ-ին եւ փետրվարի 16-ին ոստիկանությունը բռնի ուժով դուրս հանեց այնտեղ ապաստան գտած քաղաքացիներին՝ թողնելով փողոցում: Այս մասին «Իրավունքը» զրուցել է օրեր առաջ այս քաղաքացիներին իր գործընկերների հետ այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը` այս ընտանիքները մանկահասակ երեխաներով փաստացի մնացել են երկու վրանի տակ:

— Այդ մարդիկ արժեք են մեզ համար եւ մեր այցի նպատակն այն էր, որ կարողանանք նրանց խնդիրներին տրամաբանական լուծումներ գտնել: Ամեն մեկի խնդիրն անհատական ուսումնասիրման կարիք ունի եւ ամեն մեկի համար ինդիվիդուալ լուծումներ պետք է գտնել: Բազմանդամ ընտանիք կա, որին ինչ-որ տեղ են առաջարկել տեղափոխվել, բայց պայմանները չեն բավարարում: Օրինակ` 10 քառակուսու մեջ չի կարող 10 հոգանոց ընտանիքն առանց սանհանգույցի ապրել: Բացի այդ, պետությունը նաեւ պետք է հստակ ժամկետներ ասի, թե ինչքան կարող են այդտեղ մնալ: Պետք է մանրակրկիտ բոլորի հարցն ուսումնասիրվի, որովհետեւ մարդիկ կան, որոնք պատրաստ են ինչ-որ տեղ տեղափոխվել, հանրակացարաններում օթեւանել: Եվ պետության գործառույթը հենց սա պետք է լինի: Կա Սոցապնախարարություն, կան տարբեր վարչություններ, որոնք ե՛ւ պարգեւավճարներ են ստանում, ե՛ւ բարձր աշխատավարձեր, իրենց տաք կաբինետներից պետք է դուրս գան, կանգնեն այս մարդկանց կողքին` իրենց երեխաների հետ, որպեսզի հասկանան` ինչ է նշանակում մանկահասակ երեխայի հետ գիշերներ անցկացնել փողոցում, այն էլ այս ցրտին: Վաղը, որ խնդիրներ ունեցան այս երեխաները, ո՞վ պետք է դրա պատասխանը տա: Չէ՞ որ նրանք մեր ապագա զինվորներն են, մեր հայրենիքի պաշտպաններն են: Էլի եմ ասում` պետք է գտնել լուծումներ, որոնք ընդունելի կլինեն այդ մարդկանց համար:

Մի՞թե 10 եւ ավելի օրերը բավարար չէին, որպեսզի պետությունն արդեն իսկ լուծումներ գտած լիներ:

— Ոչ մեկը չի գալիս այս մարդկանց մոտ, հետամուտ չի լինում, մինչդեռ նրանք բազմաթիվ հարցեր ունեն` սկսած կենցաղայինից, տաքանալու եւ այլնի հետ կապված: Այս մարդկանց ուղղակի փողոց են նետել ու թքած ունեն` կկարողանա՞ն գիշերն անցկացնել, թե` ոչ: Խնդիրը պետության վերաբերմունքն է այս մարդկանց նկատմամբ, որոնք մեր հայրենակիցներն են: Եթե պետությունը կարողանում է ուրիշ երկրների օգնություն ցույց տալ, ժամերի ընթացքում արձագանքել նրանց խնդիրներին, ապա այս դեպքում մեր հայրենակիցներն արդեն 11 օր է փողոցում են գիշերում, գուցե հիմա՞ տեղներից շարժվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում