Եթե դա տեղի ունենա` կերգեմ Ալ Բանոյի երգը... Մխիթարյան
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստացել է ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու երազանքի մասին.
«Երազում եմ հաղթել 20-րդ Սկուդետոն «Ինտերի» համար: Եթե դա տեղի ունենա, ապա կերգեմ Ալ Բանոյի երգը: Ամեն ինչ հնարավոր է, դեռ 17 խաղ կա և մենք փորձում ենք կրճատել միավորների տարբերությունը: 18 օրում երկու դերբիում հաղթանակը սենսացիա էր: Մենք ուրախ ենք, որ Միլանը սև և կապույտ է»,- 34-ամյա Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

