Նորիդ «Ալեքսանդրապոլի պայմանագրի» շեմին ենք, այս անգամ Նիկոլի կամոք

Վերլուծություն

Ինչ­քան էլ որ Միր­զո­յան Ա­րոն փոր­ձի քա­րո­զել, թե Թուր­քի­ա իր այ­ցը եւ Չա­վու­շօղ­լո­ւի հետ հան­դի­պու­մը կապ­ված էր «բա­զում կյան­քեր խլած ա­ղե­տով» եւ, ըն­դա­մե­նը ա­ռի­թից օգտ­վե­լով, նա­եւ վե­րա­հաս­տա­տեց «Թուր­քի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­բող­ջա­կան կար­գա­վոր­ման՝ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման ու Հա­յաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի մի­ջեւ սահ­մա­նի ամ­բող­ջա­կան բաց­ման հար­ցում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը եւ ձգտու­մը», սա­կայն ակն­հայ­տո­րեն դա ա­մե­նապ­րի­մի­տիվ բլեֆն է: Ու դրանում դժվար չէ հա­մոզ­վե­լը:

ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Նախ, այդ ին­չո՞ւ պետք է վա­զես այլ եր­կիր՝ «ցա­վա­կցու­թյուն հայտ­նե­լու», այն էլ՝ թշնա­մա­կան եր­կիր, ո­րը 30 տա­րի սահ­ման­ներդ փա­կել է: Ու­րիշ այդ ո՞ր մի երկ­րի արտ­գործ­նա­խա­րա­րը գնաց Ան­կա­րա՝ «ցա­վակ­ցե­լու»: Երկ­րոր­դը, իսկ ին­չո՞ւ գո­նե ձե­ւի հա­մար Ա­րոն չգնաց նա­եւ Սի­րի­ա, ո­րը Հա­յաս­տա­նի հա­մար բա­րե­կա­մա­կան եր­կիր է, եւ որ­տեղ բա­ռա­ցի­ո­րեն հայ­կա­կան հսկա­յա­կան հա­մայնք կա: Ի­հար­կե, այս հար­ցե­րի պա­րա­գա­յում Ա­րոն պետք է ինչ-որ բա­ցատ­րու­թյուն մո­գո­ներ եւ փորձեր իր այ­ցը բա­ցատ­րել՝ որ­պես Սպի­տա­կի երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ Թուր­քի­ա­յի գոր­ծու­նե­ու­թյան պա­տաս­խան: Բայց ստիպ­ված լի­նե­լով է­լի պրի­մի­տիվ մա­նի­պու­լյա­ցի­ա­յի գնալ: Բանն այն է, որ 1988թ.-ին Թուր­քի­ան ո­րե­ւէ պե­տա­կան օգ­նու­թյուն Հա­յաս­տա­նին չի տվել: Ըն­դա­մե­նը թր­քա­հա­յու­թյան հան­գա­նա­կած օգ­նու­թյու­նը Հա­յաս­տան հասց­նե­լու հա­մար պար­տադ­րել է, որ այն ներ­կա­յաց­վի պե­տու­թյան ա­նու­նից, եւ վերջ: Եվ սրա­նով հի­մա ԱԳ նա­խա­րա­րի այցը բա­ցատ­րե­լը մեկ բան է նշա­նա­կում՝ ա­վե­լի ռե­ալ ո­րե­ւէ այլ բա­ցատ­րու­թյուն սրանք չու­նե­ին:

Այս­պի­սով այն, որ ի­րա­կա­նում այդ այ­ցի բուն ի­մաս­տը քա­ղա­քա­կանն էր՝ հայ-թուր­քա­կան «հաշ­տե­ցում» աս­վածն ա­ռաջ տա­նելն էր, կաս­կած լի­նել չի կա­րող: Նա­եւ դժվար չէ հաս­կա­նալ, թե ով է կանգ­նած դրա թի­կուն­քին: Այս օ­րե­րին եվ­րո­պա­նե­րում տար­բեր լի­բե­րաս­տա­կան չի­նով­նիկ­ներ իս­կա­կան հրճվան­քի մեջ են, թե այս ինչ «հրա­շա­լի մար­դա­սի­րա­կան քայլ» ա­րեց Հա­յաս­տա­նը, օգ­նու­թյուն է ու­ղար­կում, սահ­ման է բաց­վում, ան­ձամբ ԱԳ նա­խա­րա­րը գնում է ցա­վակ­ցե­լու: Այ­սինքն, քա­նի դեռ սահ­մա­նը մեկ-երկու ան­գամ բաց­վել է, պետք է ա­ռի­թից օգտ­վել եւ տա­րի­նե­րի ծրա­գիրն ա­րա­գո­րեն փոր­ձել ա­ռաջ տա­նել: Մի փոքր հե­տո կա­րող է ար­դեն ուշ լի­նել: Թուր­քի­ան այս պա­հին դեռ մի­այն հստա­կեց­նում է իր ա­պա­գա քա­ղա­քա­կան տես­լա­կա­նը՝ դրա­նում նե­րա­ռե­լով երկ­րա­շար­ժի, դրա հե­տե­ւանք­նե­րի վե­րաց­ման եւ ա­ռա­ջի­կա­յում ընտ­րու­թյուն­ներ ա­նել-չա­նե­լու հրա­մա­յա­կան­նե­րը, եւ ով ի­մա­նա, թե ինչ շրջա­դար­ձեր կա­րող են լի­նել:

Բա­ցի այդ, ո­րն էլ ա­վե­լի կա­րե­ւոր է. այս պա­հին, թե­եւ քիչ տե­սա­նե­լի, բայց գե­րակ­տիվ փու­լում է նա­եւ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը, ո­րի թի­կուն­քում է­լի ա­րեւմ­տյան ա­կանջ­նե­րը պարզ ցցված են: Ու սա եւս պատ­ճառ է, որ զու­գա­հեռ ակ­տի­վաց­նեն նա­եւ հայ-թուր­քա­կան ուղ­ղու­թյու­նը: Ա­մեն դեպ­քում այն, որ ան­գամ երկ­րա­շար­ժի պա­րա­գա­յում այդ եր­կու գոր­ծըն­թաց­ներն Ան­կա­րան չի տա­րան­ջա­տում, «Արա­բա­թի» հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­վե­լորդ ան­գամ ֆիք­սեց Չա­վու­շօղ­լուն, ընդ ո­րում, շատ հե­տաքր­քիր ձե­ւով: Այս­պես, մինչ Ա­րոն խո­սում էր այն մա­սին, թե պայ­մա­նա­վոր­վել են. «Անի­ի կա­մուր­ջը վե­րա­նո­րո­գել, ինչ­պես նա­եւ հոգ տա­նել հա­մա­պա­տաս­խան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի մա­սին՝ սահ­մա­նի ամ­բող­ջա­կան բաց­մանն ըն­դա­ռաջ», Չա­վու­շօղ­լուն միտ­քը «մի փոքր» այլ կերպ ձե­ւա­կեր­պեց: «Հա­յաս­տա­նի՝ Թուր­քի­ա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում տե­ղի ու­նե­նա­լիք ա­ռա­ջըն­թա­ցը մեր տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն եւ բար­գա­վա­ճում կա­պա­հո­վի: Իմ գոր­ծըն­կեր Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հետ խո­սե­ցինք Հա­յաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման  գոր­ծըն­թա­ցում կա­տար­վե­լիք քայ­լե­րի, ինչ­պես նա­եւ ի­րե­նից տե­ղե­կու­թյուն­ներ ստա­ցանք Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­մընդգր­կուն խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Ես այս­տե­ղից հա­տուկ ու­զում եմ ա­սել, որ այս 3 երկր­նե­րը, ե­թե ան­կեղծ քայ­լեր ա­նեն, Հա­րա­վա­յին Կով­կա­սում հաս­տա­տուն խա­ղա­ղու­թյուն կհաս­տա­տենք»:

Ի՞նչ է նշա­նա­կում «տե­ղի ու­նե­նա­լիք ա­ռա­ջըն­թա­ցը», որ ա­մեն ինչ ար­դեն պայ­մա­նա­վոր­վել-վեր­ջաց­րե՞լ են: Սա­կայն այս­տեղ մեկ պարզ հարց կա՝ իսկ ի՞նչ են պայ­մա­նա­վոր­վել Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցի հետ կապ­ված, ա­ռանց ո­րի կոնկ­րե­տաց­ման պար­զա­պես հնա­րա­վոր չէ ոչ մի հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թաց: Ա­սել, թե Թուր­քի­ան իր հայտ­նի դիր­քե­րից նա­հան­ջել է, ո­րե­ւէ ազ­դակ չկա: Բայց ա­հա, երբ նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րը եւս բառ ան­գամ չեն խո­սում հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում Ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յի մա­սին, եւ պարզ­վում է, որ չնա­յած դրան, «առա­ջըն­թաց է տե­ղի ու­նե­նա­լու», սա մեկ տպա­վո­րու­թյուն է թող­նում՝ ու­րաց­ման: Հա­մե­նայն­դեպս, այդ միտքն է ա­ռաջ տա­նում նա­եւ նախ­կին վար­չա­պետ Բագ­րա­տյա­նը՝ հի­շեց­նե­լով փաս­տը, որ օ­րերս Մեք­սի­կան ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, իսկ նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­ներն ան­գամ մի հա­սա­րակ շնոր­հա­կա­լու­թյուն չհայտ­նե­ցին: «Ամբողջ պե­տա­կան հա­մա­կար­գով գնա­ցել է հրա­ման՝ ու­շադ­րու­թյուն մի դարձ­րեք: Մեր պե­տու­թյու­նը առն­վազն պետք է շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­ներ...»: Իսկ դա մեկ տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյուն ու­նի՝ ու­րա­ցում:

ԻՆՔ­ՆԱ­ԿՈՐ­ԾԱՆ­ՄԱՆ ՄԵ­ԽԱ­ՆԻ­ԿԱ

Սա­կայն Չա­վու­շօղ­լո­ւի հայ­տա­րա­րու­թյան հիմ­նա­կան ի­մաս­տի մա­սին չմո­ռա­նանք: Այս­պի­սով, նա հեր­թա­կան ան­գամ հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցը սեր­տո­րեն կա­պեց հայ-ադրբե­ջա­նա­կա­նի հետ: Ընդ ո­րում, ե­թե նա «տե­ղե­կու­թյուն­ներ ստացավ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­մընդգր­կուն խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ» եւ դրա­նից հե­տո ա­նա­ռար­կե­լի տո­նով պնդում է, թե՝ «առա­ջըն­թաց է տե­ղի ու­նե­նա­լու», նշա­նա­կում է, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սով Ա­րո­յի փո­խան­ցած «տե­ղե­կու­թյուն­նե­րը» նման հիմ­քեր տա­լիս են: Կարճ ա­սած, որ այդ պայ­մա­նա­գի­րը «սա­րե­րի հե­տե­ւում» չէ:

Ու հա­զիվ է­ին այս լու­րե­րը տա­րած­վել, երբ հայտ­նի դար­ձավ, որ Նի­կո­լը պատ­րաստ­վում է փետր­վա­րի 17-19-ը մեկ­նել Գեր­մա­նի­ա՝ Մյուն­խե­նի անվ­տան­գու­թյան հա­մա­ժո­ղո­վին, որ­տեղ կլի­նի նա­եւ Ա­լի­ե­ւը:

Մյուն­խե­նում կլի­նի՞ Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի պաշ­տո­նա­կան հան­դի­պում, պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րը դեռ խու­սա­փում են մեկ­նա­բա­նել: Իսկ դա գո­նե մեկ բան հու­շում է՝ նման հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյամբ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ «տա­կից» տար­վում են: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով Մյուն­խե­նի փաս­տը, դժվար չէ հաս­կա­նալ, որ կազ­մա­կեր­պողն Ա­րեւ­մուտքն է: Իսկ այդ դեպ­քում, բնա­կա­նա­բար, սե­ղա­նին է դրվե­լու տխրահռ­չակ «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» սցե­նա­րը, չբա­ցա­ռենք՝ վերջ­նա­կան պայ­մա­նագ­րի տես­քով:

Թե ինչ է դա են­թադ­րում, հայտ­նի պատ­մու­թյուն է: Հի­շեց­նենք, «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան» հիմ­քում դրված էր Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը, ո­րով Ար­ցա­խը փաս­տա­ցի մնում էր Ադր­բե­ջա­նի տա­րած­քում: Եվ ե­թե սրան զու­գա­հեռ «լուծ­վում» է նա­եւ հայ-թուր­քա­կան «հաշ­տեց­ման» հար­ցը, ա­պա Նի­կո­լին կմնա մեկ բան՝ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել ռու­սա­կան բա­նա­կին՝ 30 տա­րի Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը պա­հե­լու հա­մար եւ խնդրել հե­ռա­նալ:

Կարճ ա­սած, որ Հա­յաս­տա­նի գլխին «Ալեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նա­գիր-2» են սար­քում, վա­ղուց էր տե­սա­նե­լի, ին­չին քա­նիցս անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Հի­մա այն տպա­վո­րու­թյունն է, որ խա­ղը մտել է եզ­րա­փա­կիչ փուլ:

Ա­սենք, դա­տե­լով նա­եւ այն ծայ­րա­հեղ կոշտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հե­ղե­ղից, որն այս օ­րե­րին գա­լիս է Մոսկ­վա­յից, նո­րից կա­րե­լի է հաս­կա­նալ, որ ի­րոք այդ «եզրա­փա­կիչ փու­լին» ենք հա­սել, եւ Հա­յաս­տա­նը գնում է ինք­նա­ոչն­չաց­ման ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հով: Հեր­թա­կան նման ազ­դա­կը կա­րե­լի է հա­մա­րել ԵՏՄ ինս­տի­տու­տի տնօ­րեն, քա­ղա­քա­գետ Վլա­դի­միր Լե­պե­խի­նից ե­կած ազ­դա­կը: Նախ, որ հայ ժո­ղո­վուր­դը հույս չու­նե­նա, թե Թուր­քի­ա­յի հետ նման խա­ղե­րը ինչ-որ կերպ կբա­րե­լա­վեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կամ կփո­խեն տա­րա­ծաշր­ջա­նի ի­րադ­րու­թյու­նը: Քա­նի որ Ան­կա­րան շատ պրագ­մա­տիկ, բա­վա­կան կոշտ եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն տա­նում է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գի­ծը, եւ դրա­նում Հա­յաս­տա­նի շա­հեր աս­վա­ծը պար­զա­պես գո­յու­թյուն չու­նեն: Ի­մաստն ըն­դա­մե­նը սա է. «Տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քի­ա­յի, հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ Ադր­բե­ջա­նի ազ­դե­ցու­թյան ու­ժե­ղա­ցու­մը կշա­րու­նակ­վի: Այդ գոր­ծո­նի մի­ջո­ցով կու­ժե­ղա­նա ՆԱ­ՏՕ-ի ազ­դե­ցու­թյու­նը, փոր­ձեր կձեռ­նարկ­վեն Ռու­սաս­տա­նին դուրս մղել Հա­րա­վա­յին Կով­կա­սից»: Հենց նման վեկ­տորն էր, որ 2,5 տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նին հասց­րեց 44-օրյա պա­տե­րազ­մի, քա­նի որ հայ ժո­ղո­վուր­դը ուշ­քի չե­կավ: «Ուստի ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում պետք է կա­րեկ­ցանք հայտ­նել, բայց Թուր­քի­ա­յի հետ սի­րա­խաղն ա­նի­մաստ է»,- միտքն ա­վար­տում է փոր­ձա­գե­տը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում