Հերթական հաստատուն հիմնաքարը դրվեց Հայաստանի թուրքացման. Էլբակյան
ՆերքաղաքականԱնկարայում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպմամբ, ըստ քաղաքագետ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԻ, հերթական հաստատուն հիմնաքարը դրվեց Հայաստանի թուրքացման ճանապարհին:
— Փորձում են մարդկանց մոլորեցնել` արհեստականորեն տարանջատելով, այսպես ասած, մարդասիրությունն ու քաղաքականությունը: Վստահ եմ՝ ովքեր հետեւում են թուրքական իշխանությունների, նրանց արբանյակ տարատեսակ կազմակերպությունների քարոզչությանը, ծանոթ են սրան: Ասում են` դե գնացել ենք մարդ փրկելու, մի կողմ դրեք այդ քաղաքականությունը: Գիտական լավ հետազոտություններ կան, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես են տիրապետող մեդիաները ուղղորդում նույնիսկ մարդկանց ապրումակցումը:
https://iravunk.com/sim/?p=249098&l=am/

