Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ուղեղ լվալու տտ ոլորտի առաջատարներից մեկը. Զոհրաբյան

Ներքաղաքական

«Թավշյա իշխանազավթման բիրտ կոռուպցիան». այս խորագրի ներքո երեկ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ուշագրավ փաստեր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի խոստումների եւ իրականության մասին:

— Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու թեզիսների վրա, եւ այսօր ու, երեւի, դեռ տեւական ժամանակ, պատմության մեջ մնալու է որպես` ուղեղ լվալու ՏՏ ոլորտի առաջատարներից մեկը: Եթե երբեւէ Նոբելյան մրցանակաբաշխության մեջ «ուղեղի լվացման» նոմինացիա լինի, վստահեցնում եմ` Նիկոլ Փաշինյանը լինելու է թիվ մեկ հավակնորդը եւ ստանալու է Նոբելյան մրցանակը: Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթից` ըստ որի, Հանրապետության հրապարակը լինելու էր աթենական ագորան, որոշումները կայացվելու էին հրապարակում եւ ազգովի: Նա նշել էր, որ 40 րոպեի ընթացքում վերացրել է մենաշնորհը եւ պաշտոնապես հայտարարել, թե Հայաստանում կոռուպցիա չկա: Մինչդեռ մամուլում մի շարք հրապարակումներ կան, որոնք փաստում են պետական համակարգում առկա կոռուպցիայի մասին եւ ուրվագծում դրա չափերը: Նաեւ ուզում եմ ուշադրության հրավիրել օրերս, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած զեկույցի վրա, ըստ որի` կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2022-ին` 2021-ի համեմատ, հետընթաց է արձանագրել` 180 երկրների ցանկում 58-ից տեղափոխվելով 63-րդ տեղ: Ավելին, եթե «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն ասում էր, որ նախորդ 6 տարիներին Հայաստանն ուներ դրական դինամիկա, ինչը վերաբերում էր նաեւ նախորդ իշխանություններին, ապա այսօր ակնհայտորեն կոռուպցիայի ընկալման ինդեքսը նվազել է: Ամենակարեւորը, ինչն արձանագրել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը, ՀՀ-ում մի քանի տարվա առաջընթացից հետո նկատվում են մտահոգիչ նշաններ կոռուպցիայի առումով, որն արտացոլվում է զսպող եւ հակակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեության թափանցիկության նվազման, անկախ դատական համակարգում եւ քաղաքական տարածքի պաշտպանության ապահովման խախտման միտումներով: Առնվազն բոլորիս աչքի առաջ է եղել այն, որ տարբեր «պիվնոյներում» սրա-նրա հաշվին գարեջուր խմող երիտասարդները ինչպես կարողացան գնել 280 հազար դոլարանոց դղյակներ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի