Մինչ Ալենենք «իրենց յորղանի գյորա են» Թուրքիայի հետ հարց լուծում, արցախահայությանը սնուցող պորտալարը կտրվում է

Ներքաղաքական

Թուրքիայում հզոր երկրաշարժից հետո` Նիկոլ Փաշինյանը ցավակցել էր Թուրքիայի նախագահին, ինչը հայկական մամուլում բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել: Սակայն շատերի կարծիքով էլ տարերային աղետի ժամանակ սա ընդունված տարբերակ է, այն աղետ էր եւ անմեղ զոհերի պատճառ: Բայց անհերքելի փաստ է ու աչք ծակող իրականություն, որ մեծ անհամաչափություն կա իշխանությունների գործողությունների միջեւ, եւ անգամ նժարի վրա չես կարող չափել գործողությունների անհավասարությունն ու անչափելի կշիռը, երբ ՀՀ իշխանությունը մեծ սրտացավություն է ցուցաբերում եւ օգնություն տրամադրում Թուրքիային, բայց արցախահայությունը մատնված է սովի ու կանգնած է ցեղասպանվելու կամ սեփական հողից վտարվելու վտանգի առաջ:

Անդրադառնալով դրսեւորած պրոթուրքական սրտացավությանը` Աժ-ում Ալեն Սիմոնյանը հիշատակել էր, մեր՝ հայերիս, քրիստոնյա լինելու հանգամանքը եւ նշել, թե հնարավոր չէր այս արհավիրքին չարձագանքել:

«Ընդունում եմ, որ թշնամական ենք, բա ի՞նչ անենք, հավաքվենք, էթանք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա, ուզում եմ հասկանամ ձեր տարբերակը ո՞րն է, մեր նպատակը էտ խնդիրը լուծելն է «մեր յորղանի գյորա»,- թուրքական բառերի շարանով իր ելույթը սահմափակել էր ՀՀ ԱԺ նախագահը:

«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ցավակցականների մասով նշեց, որ տարածաշրջանում երկրաշարժը բնական աղետ է, եւ այս առումով ուրախանալը թուլության նշան է, այստեղ տարակարծություն լինել չի կարող: Ըստ Վարդանյանի՝ ցավակցականների շուրջ ծավալված քննարկումներից զատ, Հայաստանում կան առավել խորքային եւ օրհասական խնդիրներ, որոնց շուրջ խորհել է հարկավոր:

«Մեր խնդիրը այլ հարց է, ի՞նչ են հիմա Հայաստանում իշխանության աթոռները զբաղեցնողներն անում անվտանգությունն ապահովելու համար, ի՞նչ են անում մեր կենսական հարցերը լուծելու համար»,- ասաց Վարդանյանն ու անդրադարձավ շրջափակված Արցախի խնդրին` նշելով, որ արցախահայությանը փրկելու համար ՀՀ իշխանությունը զրո քայլ է անում:

«Ի՞նչ է արվում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայի համար հումանիտար աղետը Արցախում կանխելու, շրջափակումը մի փոքր մեղմելու համար, զրո քայլ, ու այդ ֆոնին է, որ խնդրահարույց են դառնում մնացած բոլոր քայլերը, որոնք արվում են, այդ թվում նաեւ, այո՛, Թուրքիայի ուղղությամբ: Ո՛չ միայն ցավակցելը, այլեւ` ընդհանրապես քաղաքականությունը, որը վարվում է այս տարիների ընթացքում, Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ դրական բանի չի բերել»,- ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:

Ըստ պատգամավորի` այս իշխանության որեւէ քայլ չի նպաստել, որպեսզի Թուրքիայի վերաբերմունքը մեր նկատմամբ փոխվի: Նա համոզված է, որ իշխանության գործողությունները Թուրքիայի համար` Ադրբեջանին աջակցելու առումով, միայն խրախուսական կարող է լինել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Քրիստինե Վարդանյանի հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի