Վիկտոր Սողոմոնյանը՝ նախագահ Քոչարյանի գրասենյակում իր հետագա աշխատանքի մասին. News.am

Ներքաղաքական

Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ News.am-ը զրուցել է Երևանում մեկնարկող լրագրողական վարպետության հատուկ դասընթացների և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում իր հետագա աշխատանքի մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

«Պարոն Սողոմոնյան, եթե չեմ սխալվում, Ձեր կազմակերպած լրագրողական վարպետության դասընթացները սկսվում են գալիք շաբաթ։ Բացի Ձեզանից, ովքե՞ր են հանդես գալու դասախոսություններով։

-Այո, չեք սխալվում, արդեն գալիք շաբաթվա կեսին Երևանում կանցնեն առաջին դասախոսությունները։ Ինչպես և ծրագրել էի, վարպետաց դասերով հանդես գալու համար հրավիրել եմ տարբեր մասնագետների ՌԴ-ից․ նրանք հայտնի լրագրողներ են, օրինակ՝ ռուսական ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովը, և գիտական շրջանակներում հայտնի մասնագետներ, օրինակ՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը։

Իսկ ովքե՞ր են ունկնդիրերը։ Ովքե՞ր են արձագանքել դասընթացներին մասնակցելու հրավերին։

-Ուրախ եմ, որ առաջին հերթին արձագանքեցին բազմաթիվ ճանաչված լրագրողներ, հեռուստամեկնաբաններ և հաղորդավարներ։ Ուրախ եմ նաև, որ դիմողների մեջ կան և ուսանողներ, և սկսնակ լրագրողներ։ Գործընկերներիցս ոմանք կմասնակցեն ազատ ունկնդրի կարգավիճակով։ Ընդհանուր առմամբ, խոսքը շուրջ 40 ունկնդրի մասին է։ Հուսով եմ, որ կարդարացնեմ նրանց բոլորի սպասելիքները, մեծ պատասխանատվություն եմ զգում այդ առումով։

Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է դասընթացներին մասնակցելու վարձավճարը։ Եվ ինչպե՞ս եք ընտրել ունկնդիրների կազմը։

-Դասընթացներն անվճար են։ Մեծ հաշվով, սա լրագրողական փորձի փոխանակման տեսակ է, տարբեր որակավորում ու փորձ ունեցող լրագրողների ազատ շփում՝ մասնագիտական թեմաների շուրջ։ Առանց վճարի, գնահատականների ու դիպլոմների։ Բայց եթե ամեն ինչ հաջող ընթանա, և զգամ, որ շարունակությունը պահանջված է, ապա դասընթացներին իրավաբանական ու կազմակերպական ձև կհաղորդեմ, օրինակ՝ մշտական գործող մասնագիտական մասնավոր դպրոցի ու, կարծում եմ, այդ ժամանակ մասնակցության վճար կսահմանվի, ուսման վարձ։ Իսկ այս անգամվա ունկնդիրներին ընտրել եմ դիմորդների հետ ճանաչողական զրույց անցկացնելուց հետո։

Ի՞նչ հաճախականությամբ եք պատրաստվում կազմակերպել այս դասընթացները։

Կրկնվեմ՝ եթե ամեն ինչ հաջող ընթանա՝ ապա տարին մեկ-երկու անգամ, տասնօրյակներով, երեկոյան ժամերին, 18։30-ից հետո, ինչպես այս անգամ։ Կարծում եմ՝ հարմար ձևաչափ է, հատկապես գործող լրագրողների համար։

Պարոն Սողոմոնյան, թեմայից դուրս մեկ հարց։ Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում, թե պատրաստվում եք լքել ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Վերջերս էլ մի պահ շրջանառվեց սոցիալական ցանցերում։ Ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը։

Եթե ընդամենը երեք ամիս առաջ հարցնեիք, կասեի՝ ոչ։ Բայց այսօր այդ տեղեկությունը մոտ է իրականությանը։ Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023 թվականի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի։ Գումարվեց նաև այն հանգամանքը, որ անձնական գործերիս բերումով այս և, ըստ ամենայնի, նաև գալիք տարվա մեծ մասն անցկացնելու եմ Հայաստանից դուրս, ինչի պատճառով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարտականությունները կարողանալու եմ կատարել հիմնականում հեռավար կարգով։ Ի վերջո, բոլոր այս հանգամանքները ստիպեցին ինձ բարդ որոշում կայացնել։ Նախագահ Քոչարյանի հետ տարվա սկզբին քննարկեցինք իրավիճակը ու պայմանավորվեցինք, որ մարտ ամսին կթողնեմ իր գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Թեև վստահ եմ, որ և մեր գործընկերները, և համախոհները, և քաղաքական շրջանակները քաջատեղյակ են, այնուամենայնիվ, կանխելով հավանական ասեկոսեներն ասեմ․ գրասենյակից հեռանում եմ բացառապես նշածս պատճառներով, առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի։ Ուրախ եմ արձանագրել, որ նախագահ Քոչարյանի հետ 18 տարիների համատեղ աշխատանքը, որ շատ հաճախ ընթացել է կոշտ քաղաքական պայքարի պայմաններում, լինեինք իշխանություն, թե ընդդիմություն, մեր հարաբերություններն անդառնալի բարեկամականի է վերածել ու վեր կանգնեցրել բոլոր տեսակի պայմանականություններից։ Սա պատիվ եմ համարում։ 

Իսկ չե՞ք մանրամասնի՝ ինչ ստեղծագործական գործունեության մասին է խոսքը։

Եթե երկու բառով՝ բազմասերիանոց ֆիլմեր նկարահանելու մասին է խոսքը։ Բայց սա ամենը չէ։ Կպատմեմ մի առիթով, առանձին հարցազրույցի առարկա է»։

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի