«ԷՐՄԵՆԻՍՏԱՆ ՎԻԼԱՅԵԹ»-Ի ՎԿԱՆԵՐԸ

Վերլուծություն

Տխրահռ­չակ Դա­նի­ել Ի­ո­հան­նի­սյա­նը սգի մեջ է: Ո՛չ, հան­կարծ չկար­ծեք, որ Դան­չի­կը ող­բում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սրըն­թաց թրքաց­ման կամ Ար­ցա­խի բլո­կա­դայի հա­մար` դա նրան չի հու­զում: Իսկ շատ է հու­զում «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նու­թյան»` պա­րեկ­նե­րի հրա­մա­նա­տար Ար­թուր Ումր­շա­տյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը: Չէ՞ որ իր փայ­փա­յած և «դուխ տված» կադրն է, ո­րը կար­ծում էր (և այդ կար­ծի­քը Դան­չի­կը կի­սում էր), որ ի­րեն ա­մեն ինչ թույ­լատ­րե­լի է: Սա­կայն այդ գու­նա­գեղ ե­րա­զանք­նե­րը լխճվե­ցին պա­րեկ­նե­րին ծաղ­րի ա­ռար­կա սար­քած «Համ­մե­րի» ա­նիվ­նե­րի տակ:

ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ Օ­ՃԱՌ` ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՈՏ­ՔԻ ՏԱԿ

Կա այս­պի­սի մի­ան­գա­մայն գի­տա­կան կա­տե­գո­րի­ա` նոր­մա­լու­թյան աղ­ճա­տում: Փոր­ձա­գետ Դա­վիթ Հայ­րա­պե­տյա­նը գիտ­նա­կա­նի անվր­դով կեց­ված­քով դա ներ­կա­յաց­նում է այս­պես. «Նոր­մա­լու­թյան աղ­ճա­տու­մը (nor­ma­li­cy bi­as) ճա­նա­չո­ղա­կան աղ­ճա­տում է, երբ մար­դը թե­րագ­նա­հա­տում է ի­րեն սպառ­նա­ցող վտան­գի հա­վա­նա­կա­նու­թյունն ու հե­տև­անք­նե­րի լրջու­թյու­նը: Օ­րի­նակ՝ օ­դա­նա­վե­րում գտնվող ու­ղև­որ­ներն ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում հա­ճախ ոչ թե խու­ճա­պի են մատն­վում, այլ հա­կա­ռա­կը՝ տե­ղում սա­ռում են ու գրե­թե ոչ մի բան չեն ա­նում ի­րենց կյան­քին սպառ­նա­ցող ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար, նույ­նիսկ երբ այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն կա: Ո­րոշ մաս­նա­գետ­ներ այս վի­ճակն ան­վա­նում են «բա­ցա­սա­կան խու­ճապ» (ne­ga­tive pa­nic): Նոր­մա­լու­թյան աղ­ճա­տու­մը կա­րող է ազ­դել ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման վրա ինչ­պես, օ­րի­նակ՝ ՃՏՊ-ի դեպ­քում, այն­պես էլ՝ խո­շոր ա­ղետ­նե­րի (հա­մա­վա­րակ, պա­տե­րազմ, բնա­կան ա­ղետ)»:

«Նոր­մա­լու­թյան աղ­ճատ­ման» հայ­կա­կան օ­րի­նակ­ներ էլ է բե­րում: Օ­րի­նակ՝ 44-օրյա պա­տե­րազ­մի նա­խօ­րե­ին փոր­ձա­գետ­նե­րը ա­հա­զան­գում է­ին պա­տե­րազ­մի ի­րա­կան և մո­տա­լուտ վտան­գի մա­սին, սա­կայն հան­րու­թյու­նը մեծ մա­սամբ հա­մա­րում էր այդ զգու­շա­ցում­նե­րը չա­փա­զանց­ված:

Հա­վա­նա­բար նոր­մա­լու­թյան աղ­ճա­տու­մով կա­րե­լի է բա­ցատ­րել նա­և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի ակն­հայ­տո­րեն ոչ բա­վա­րար նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը Ադր­բե­ջա­նի կող­մից շրջա­փակ­մա­նը, ո­րը հնա­րա­վոր էր կան­խա­տե­սել դե­ռևս 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ից, երբ հայտ­նի դար­ձավ, որ Փա­շի­նյա­նի ստո­րագ­րու­թյամբ հանձն­վում են Քար­վա­ճա­ռը և Քա­շա­թա­ղը:

Նույն կերպ նոր­մա­լու­թյան աղ­ճատ­ման դրսև­ո­րում կա­րե­լի է հա­մա­րել այն, որ այ­սօր ՀՀ բնակ­չու­թյան գե­րակ­շիռ մա­սը վստահ է, որ ՀԽՍՀ սահ­ման­ներն ան­ձեռնմ­խե­լի են, թե­պետ թշնա­մին ար­դեն իսկ մի քա­նի ուղ­ղու­թյամբ ներ­խու­ժել է ՀՀ տա­րածք, ամ­րա­ցել և չի պատ­րաստ­վում այն լքել:

Ըստ ճա­նա­չո­ղա­կան աղ­ճա­տում­նե­րի մա­սին «Դու այդ­քան էլ խե­լա­ցի չես» գրքի հե­ղի­նակ, լրագ­րող Դեյ­վիդ Մաք­րեյ­նի՝ նոր­մա­լու­թյան աղ­ճա­տու­մը նա­և կա­րող է վա­րա­կիչ լի­նել, քա­նի որ վտան­գը թե­րագ­նա­հա­տող մե­ծա­մաս­նու­թյու­նը փոր­ձում է հա­մո­զել վտան­գի մա­սին ա­հա­զան­գող­նե­րին, որ վտան­գը չա­փա­զանց­ված է: Իսկ Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում այդ «վա­րա­կի» կենսու­նա­կու­թյու­նը պա­հե­լը դար­ձել է կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տա­յի նպա­տա­կամղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն, նա­և դրան է ծա­ռա­յեց­վում քա­րոզ­չա­մե­քե­նա­յի բո­վան­դակ ռե­սուր­սը: Եվ ե­թե այդ հրե­շա­վոր պրե­սին­գի պայ­ման­նե­րում տաս­նյակ, ե­թե ոչ հա­րյուր հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րը պահ­պա­նում են ող­ջամ­տու­թյու­նը և սթա­փու­թյու­նը, ա­պա դա կա­րե­լի է իս­կա­կան հրաշք հա­մա­րել: Ճիշտ է, սթա­փու­թյան պահ­պան­մա­նը նպաս­տում են խու­ն­տա­յի դեմ պայ­քա­րող կու­սակցու­թյուն­նե­րը և քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տուտ­նե­րը, սա­կայն այդ կա­ռույց­նե­րում ընդգրկ­ված­ներն այն­քան էլ շատ չեն:

Իսկ բա­նա­կա­նու­թյան դեմ գրո­հի թարմ օ­րի­նակ ներ­կա­յաց­նում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «67 օր Ար­ցա­խը շրջա­փակ­ման և հու­մա­նի­տար ա­ղե­տի մեջ է, իսկ Հա­յաս­տա­նում աչ­քա­լու­սանք են բե­րել Թուր­քի­ա­յից: Այ­սօր­վա (փետր­վա­րի 16-ի-խմբ.) կա­ռա­վա­րու­թյան նիս­տում, ՀՀ ԱԳ այս­պես կոչ­ված նա­խա­րա­րը գլուխ էր գո­վում թե ինչ­պի­սի կա­րև­որ այ­ցե­լու­թյուն է ու­նե­ցել Թուր­քի­ա, որ­տեղ ի­հար­կե չի խոս­վել Ար­ցա­խի ա­պաշր­ջա­փակ­ման, Ադր­բե­ջա­նի կող­մից ՀՀ տա­րածք­նե­րի օ­կու­պաց­ման, Թուր­քի­ա­յի կող­մից պար­բե­րա­բար հնչող սպառ­նա­լիք­նե­րի, Սյու­նի­քով մի­ջանց­քի անհ­նա­րի­նու­թյան, 44-օրյա պա­տե­րազ­մում Հա­յաս­տա­նի դեմ փաս­տա­ցի պա­տե­րազ­մած Թուր­քի­ա­յի, Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան և այլ­նի մա­սին: Սա­կայն ըստ Ա­րա­րա­տի՝ եր­կու «կա­րև­որ» հարց է իբ­րև լուծ­վել. մե­կը՝ ՀՀ դի­վա­նա­գի­տա­կան անձ­նագ­րեր ու­նե­ցող ան­ձինք շու­տով հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան այ­ցե­լել Թուր­քի­ա և երկ­րոր­դը՝ ինչ-որ հին կա­մուրջ են հա­մա­տեղ վե­րա­նո­րո­գե­լու»:

«ՎԻ­ԼԱ­ՅԵ­ԹԻՍՏ­ՆԵ­ՐԸ» ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ ՀԱ­ՆՈՒՄ ԵՆ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԴԵՄ

Turq-Nikol Ա. Զա­քա­րյա­նը տես­նում է դրա շա­րու­նա­կու­թյու­նը. «Արա­րա­տի հաջորդ «աչքա­լու­սան­քը» ե­րև­ի լի­նե­լու է այն, որ այս պաշ­տո­նյա­նե­րի իշ­խա­նա­կան մասն ի­րա­վունք են ձեռք բե­րե­լու ստա­նալ Թուր­քի­ա­յի քա­ղա­քա­ցի­ու­թյուն: «…Իսկ ի՞նչ վատ է, որ թող թավ­շյա կա­պի­տու­լյանտ­ներն ա­զատ գնան Թուր­քի­ա, թող լի­նեն նա­և Թուր­քի­ա­յի քա­ղա­քա­ցի­ներ, բա էլ ին­չի՞ հա­մար են ա­պօ­րի­նի իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­րել», - այս­պես կպա­տաս­խա­նեն Նի­կո­լի կույր ջա­տա­գով­նե­րը, ո­րոնք, Նի­կո­լի հետ մի­ա­սին, փաս­տա­ցի հան­դի­սա­նում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գե­րեզ­մա­նա­փոր­նե­րը»:

Թուր­քի­ա­յի երկ­րա­շար­ժի ցա­վով տա­ռա­պող ՔՊ-ի ներ­սում էլ «երկրա­շարժ­ներ» կան, ինտ­րիգ­նե­րի և կադ­րա­յին ջար­դե­րի պա­կաս չկա: Ճիշտ է, դեռ չեն կողմ­նո­րոշ­վել, Ե­րև­ա­նի ընտ­րու­թյուն­ներն ար­տա­հերթ ա­նեն, թե ճիշտ ժամ­կե­տին... ե­րև­ի թե ինչ-ինչ զու­գա­հեռ­ներ են տես­նում Էր­դո­ղա­նի մա­յի­սյան ընտ­րու­թյուն­նե­րի հետ: Նա­և փետր­վա­րի վեր­ջին շա­բա­թը կար­ծես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ցնցում­նե­րի «ավել­ցուկ» է խոս­տա­նում: Չար լե­զու­ներն էլ խո­սում են, որ մար­տի սկզբնե­րին Լոն­դո­նում ո­րոշ­վե­լու է ՀՀ իշ­խա­նու­թյան հար­ցը, ստվե­րա­յին տիկ­նի­կա­վար­նե­րը պի­տի կողմ­նո­րոշ­վեն` դեռ պա­հո՞ւմ են Նի­կո­լին, թե՞ գցում են պետ­քա­րան և ջու­րը քա­շում: Ջու­րը քա­շե­լու դեպ­քում էլ ո՞վ պի­տի փո­խա­րի­նի: Ինչ­պես նկա­տել է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Անգամ «օգտա­կար ի­դի­ոտ­ներն» ու­նեն պի­տա­նե­լի­ու­թյան ժամ­կետ. ե՞րբ է լրա­նա­լու Փա­շի­նյա­նի ժամ­կե­տը»:

Իսկ ի սպաս «վի­լա­յե­թաց­մա­նը» դրվում են մե­տաճշ­մար­տու­թյուն­նե­րը, ո­րոնց ժա­մա­նա­կին անդ­րա­դար­ձել է­ինք: Մե­տաճշ­մարտ­րու­թյու­նը Հայ­րե­նիք չու­նի, ինչ­պես որ Հայ­րե­նի­քը տեղ չու­նի բուն մե­տաճշ­մար­տու­թյան մեջ: Եվ ոչ այն պատ­ճա­ռով, որ աշ­խար­հի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը ծնում են ի­րենց մե­տաճշ­մար­տու­թյուն­նե­րը, այլ այն պատ­ճա­ռով, որ մե­տաճշ­մար­տու­թյու­նը որ­պես բնա­կա­վայր ընտ­րե­լով, մար­դը գի­տակ­ցա­բար կամ չգի­տակ­ցե­լով այն հրա­ժար­վում է Հայ­րե­նի­քի հիմ­նա­կան ի­մաս­տա­յին բա­ղադ­րիչ­նե­րից:

Նի­կո­լա­կան հա­կա­Հա­յաս­տա­նում «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տի­ո­նը» պե­տա­կա­նու­թյան լիկ­վի­դաց­ման գոր­ծիք է: Պե­տու­թյու­նը ժո­ղովր­դի միտքն է. Ժո­ղո­վուր­դը պե­տու­թյան մար­մինն է: Ող­բեր­գու­թյու­նը ա­ռա­ջա­նում է նրանց բա­ժան­ման պա­հին: Ինչ­պե՞ս է դա տե­ղի ու­նե­նում: Ստեղ­ծե­լով նոր մե­տաճշ­մար­տու­թյուն­ներ և դրանք մտցնե­լով ժո­ղովր­դի «մար­մին»: Կեղծ «ճշմար­տու­թյուն» պար­տադ­րե­լով՝ զավ­թիչ­նե­րի ար­ժեք­նե­րը պե­տու­թյան ա­ռանց­քա­յին աս­պեկտ­նե­րում: Դա նման է այն բա­նին, որ կկուն իր ձվե­րը գցում է ու­րիշ­նե­րի բնե­րը: Հան­րու­թյու­նը, չկա­րո­ղա­նա­լով տար­բե­րել օ­տար ձուն և իր «ձուն», ին­կու­բաց­նում է ա­մեն ինչ: «Կկուն» դուրս է գա­լիս եր­կու ան­գամ ա­վե­լի ա­րագ, քան մյուս ճտե­րը, և մնա­ցած ձվե­րը դուրս է նե­տում բնից:

Դրա գոր­ծար­կի­չը մա­նի­պու­լյա­տիվ է, ին­չը նշա­նա­կում է ձա­խող­ման դա­տա­պար­տել բո­լոր մաս­նա­կից­նե­րին, ով­քեր լռե­լյայն ըն­դու­նել են մատ­նո­ցա­խա­ղի կա­նոն­նե­րը` քա­ղա­քա­ցու ընտ­րու­թյան ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­ված պատ­րան­քը՝ կա՛մ ժո­ղովր­դի, կա՛մ պե­տու­թյան օգ­տին: Այս «վի­րու­սա­յին» հա­լյու­ցի­նա­ցի­ան վա­րա­կում է զանգ­վա­ծա­յին գի­տակ­ցու­թյու­նը և մեզ կանգ­նեց­նում պե­տու­թյան և ժո­ղովր­դի ա­նե­րև­ա­կա­յե­լի հա­կադ­րու­թյան հետ: Այս­պի­սով, ժո­ղո­վուր­դը, ըն­կա­լե­լով այն պե­տու­թյու­նը, ո­րի հետ պատ­մա­կա­նո­րեն և աշ­խար­հագ­րո­րեն նույ­նաց­վում է, որ­պես թշնա­մի, ըստ է­ու­թյան, սկսում է խժռել ի­րեն ներ­սից: Ինչ­պես ա­ռաս­պե­լա­կան օձ Ու­րո­բո­րո­սը:

2018-ին ստեղծ­ված «ժո­ղովր­դա­կան» վար­չա­կար­գը ար­դեն 5 տա­րի ստեղ­ծում և վերս­տեղ­ծում է խե­լա­գա­րու­թյան նոր պտույտ­ներ: Ե­թե հան­րա­յին «մար­մի­նը» 2018-ից ի վեր մեր­ժում է ու­ղեղ-պե­տու­թյա­նը, ա­պա դա նշա­նա­կում է խե­լա­գա­րու­թյան խո­րա­ցում: Ո­րի ար­դյուն­քում մի օր ՀՀ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի փո­խա­րեն կտես­նենք Էր­մե­նիս­տան վի­լա­յե­թի անս­քող ադ­մի­նիստ­րա­ցի­ա: Այդ ըն­թաց­քը կա­րող է կանգ­նեց­նել մի­այն վի­րա­բույ­ժի հեր­ձա­դա­նա­կը:

Սա­կայն «մեր­ժիզ­մով» վա­րակ­ված հան­րու­թյունն ու­զում է ա­ռաս­պե­լա­կան «ոչ նախ­կին, ոչ ներ­կա» վի­րա­բույժ: Բայց ո՞րտե­ղից պե­ղենք այդ ա­ռաս­պե­լա­կան ու­ժին, ո­րի մա­սին մի­ֆը նույն­պես մե­տաճշ­մար­տու­թյուն է: Երկ­րորդ շեր­տի մե­տաճշ­մար­տու­թյուն, հեր­թա­կան վիր­տո­ւալ Հա­յաս­տա­նը` վիր­տո­ւալ քա­ղա­քա­կան դաշ­տով:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում