«Սպարտակի» վետերան Անզոր Կավազաշվիլին դրական է գնահատել Արսեն Զախարյանի մերժումը` թուրքական «Գալաթասարային».
«Զախարյանը ճիշտ է արել հրաժարվելով տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», նրան այնտեղ տեղափոխվել պետք չէ։ Ոճը, որն այնտեղ սիրում են բացարձակ չի համապատասխանում Արսենին։ Տղան այդքանը հասկանում է, նշանակում է կա գլուխ ուսերին, կամ կողքին կան լավ խորհրդատուներ, որոնք ճիշտ հուշել են նրան ճանապարհը։ Պետք է մի քիչ էլ դիմանա ու այս մրցաշրջանը խաղա «Դինամոյում» եւ հետո արդեն կկայացնի վերջնական որոշում։ Արսենը «Գալաթասարայից» ավելի մեծ ակումբի է արժանի, ես դրանում վստահ եմ», — ասել է Կավազաշվիլին «Чемпионат»-ի հետ զրույցում։

