Զախարյանը ճիշտ է արել մերժելով թուրքական «Գալաթասարային».Նիգմատուլին
ՍպորտՌուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինը անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Գալաթասարայ» տեղափոխության առաջարկը մերժելու որոշմանը.
«Հիանալի է, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրած են եվրոպական առաջնություններից, բայց ես կարծում եմ, որ նա ճիշտ ընտրություն է կատարել՝ մերժելով «Գալաթասարային»: Ընդհանուր առմամբ դա վատ ակումբ չէ: Նման երիտասարդ տարիքում ճիշտ չէ Թուրքիայի առաջնություն տեղափոխվելը: Սա, կարծում եմ, ավելի լավ տարբերակ է ավելի մեծ խաղացողների համար:
Չէ՞ որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Հիմա «Գալաթասարայ» տեղափոխությունը ճիշտ չէր լինի՝ մարզական տեսանկյունից: Արսենը պետք է դադար տա նոր ակումբի փնտրտուքներում և սպասի ավելի լուրջ առաջարկների: Նա անպայման կունենա այդպիսի առաջարկներ»,- ասել է Նիգմատուլինը «Чемпионат»-ի հետ զրույցում:

