ՔՊ-ի ներսում խուլ դժգոհությունը աճում է
ՆերքաղաքականՎերջին շրջանում Նիկոլի դիրքերը սասանվել են հենց իր կուսակցության ու աջակիցների շրջանում: ՔՊ-ի տեղական գրասենյակներում արդեն բացեիբաց հայտնվում է դժգոհություն Նիկոլի թրքասեր կեցվածքի վերաբերյալ: Տեղական կառույցների ՔՊ-ականները այսպես կոչված կուսակցական շարքերը որեւէ օգուտ իրենց իշխանությունից չեն ստացել դրա փոխարեն առավոտից իրիկուն նրանք լսում են իրենց շրջապատի կողմից վիրավորանքներ, ծաղրանք եւ անգամ անեծքներ:
«Ինձ իմ շրջապատում ասում են թուրք ու ասում են, որ ես իրավունք չունեմ դրանից վիրավորվելու, քանի որ իմ ղեկավարն էլ է ասել, որ դա վիրավորական չէ: Երկրաշարժի ժամանակ օգնություն տանելը ու Արոյի Անկարայհում թուրքրեի հետ պաչպչվելը իսկապես զզվանք առաջացնում»,- մեզ հետ զրույցումասում է շարքային ՔՊ-ականը, ում անունը, բնականաբար, չենք նշում:
Մեկ այլ շարքային ՔՊ-ական նույնպես վրդովված ասում է, թե «իրենք միլիոններ գռփեն, իսկ մենք առավոտից իրիկուն թուք ու մուր ուտենք, ինչիս է պետք, մեզ բոլորիս թուրք սարքեցին: Մարդ ամաչում է իր ընկերների կամ հարեւանների աչքին երեւալ: Հիմա ՔՊ-ից դուրս չեմ գա, որովհետեւ վախենում են հետապնդումներից, բայց ընտրությունների ժամանակ էս թուրքերին ձայն չեմ տալու»:
Մի խոսքով, ՔՊ-ի ներսում խուլ դժգոհությունը կամաց-կամաց դուրս է գալիս ջրի երես եւ այդ մասին Նիկոլը լավ գիտի: Գիտեն նաեւ ՔՊ-ի վերնախավում նստածները, ովքեր հենց այն գռփողներն են, ում մասին խոսում է շարքային ՔՊ-ականը: Սակայն հասկանալի է, որ Նիկոլը իր թրաքասիրությունը չի փոխելու, այլ բան է, որ հիմիկվանից փորձում է բռնապետական մեթոդներով պահպանել իշխանութնյունը, խեղդելով մամուլին, ընդդիմադիր կուսակցուևթյուններին ու գործիչներին: սակայն նա էլ է հասկանում, որ ոստիկանական մահակներով իշխանությունը երկար չես պահի, առավել եւս, որ ոստիկանությունը ցույց տվեց, որ քիչ թե շատ լուրջ ուժի դեպքում ոստիկանները պատրաստ չեն զոհաբերել իրենց կյանքը, առողջությունը եւ անգամ գույքը:
Սեփ. լրատվություն

