Պարեկների անմարդկային գործողությունների հետեւանքով տուժած 6 ամսական երեխային տեղափոխեցին հիվանդանոց. ՇՏԱՊ

Իրավական

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆՆ ահազանգում է այն մասին, որ «անցյալ գիշեր պարեկների անմարդկային գործողությունների հետեւանքով տուժած 6 ամսական երեխային տեղափոխել են հիվանդանոց»։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ի ուշ գիշերին ոստիկանության Եղվարդի բաժնում տեղի ունեցած դեպքի մասին «Իրավունքի» հետ զրույցում մանրամասներ էր պատմել իրավապաշտանը:

«Ինձ զանգահարել են քաղաքացիներ եւ տեղեկացրել, որ Եղվարդ գնացող ճանապարհին՝ Նոր Գեղի խաչմերուկում, պարեկային ծառայողները կանգնեցրել են ռուսաստանաբնակ, ծնունդով արմավիրցի Վիգեն Ադամյանին պատկանող BMW մակնիշի 78 999 պետհամարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է նրա եղբայրը՝ Տիգրան Ադամյանը, մեքենայի մեջ եղել են նաեւ Վիգենի կինը եւ վեց ամսական երեխան: Ընդամենը պատճառաբանելով, թե իբր չի աշխատում ավտոմեքենայի աջակողմյան թարթիչը՝ պարեկները բիրտ ուժի գործադրմամբ, ձեռնաշղթաներով Վիգենին եւ Տիգրանին տարել են Եղվարդի բաժին, իսկ Վիգենի կնոջը եւ վեց ամսական երեխային թողել են անտերուդուզ խաչմերուկում՝ վերցնելով նաեւ ավտոմեքենայի բանալիները», - «Իրավունքի» հետ զրույցում ասել էր Այսեր Իսայանն ու ընդգծել, որ երիտասարդ կինը նույնիսկ հնարավորություն չի ունեցել մեքենան աշխատեցնելու, որպեսզի տաքացնի եւ գրկի վեց ամսական երեխան չսառի:

Եվ սա դեռ ամենը չէ: Այսեր Իսայանը նաեւ ասել էր, որ պարեկների կողմից ճնշում է գործադրվել երիտասարդ կնոջ նկատմամբ՝ թեւից են քաշել, բղավել են վրան, թե նստի տեղդ. «Բնական է, Վիգենի կինը տեսնելով, որ ամուսնուն պարեկները ձեռնաշղթաներ են անցկացրել, լաց է եղել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ ապրումներ է ունեցել՝ Ռուսաստանից գալով եւ տեսնելով հայ ոստիկանների կողմից նման պահվածք: Ավելին՝ վեց ամսական երեխան մոր գրկում լացելիս վատանում է ու կապտում, բայց ոստիկանները նույնիսկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում: Խեղճ հարսին թեւից քաշելով նստեցնում են մեքենան, իսկ նրա ամուսնուն ու ամուսնու եղբորը տանում են ոստիկանության Եղվարդի բաժին»:

Հայրենիքում Ադամյանների ընտանիքին պատուհասած սարսափ ֆիլմ հիշեցնող պատմությունը նոր զարգացումներ է ստանում ոստիկանության Եղվարդի բաժնում:

«Եղվարդի բաժնի աշխատակիցները (ժամանակը կգա կոնկրետ անվանական կասենք, թե ովքեր), այդ թվում՝ ոստիկանության մայոր, կարծես թե, փորձել են ինչ-որ բան գցել Վիգենի գրպանը, որովհետեւ առանց ընթերակաների եւ առանց Վիգենի կողմից պահանջված փաստաբանի ներկայության (հեռախոս է խնդրել, որպեսզի զանգի փաստաբանի, իրավապաշպանի) խուզարկել են նրան: Նույնիսկ Վիգենի դոշերից հավաքել են ու հայհոյել, ցանկացել են անգամ ծեծել: Ամեն կերպ փորձել են սադրել, թե բա՝ «էդքան ձիգ տղա ես, արա՜» բառապաշարով: Իսկ Վիգենն ասել է՝ ինչքան կարող եք ծեծեք, բնականաբար, ձեզ չեմ պատասխանելու, բայց չեք մարսելու», - մանրամասնել էր իրավապաշտպանը:

Ավելի ուշ միայն Այսեր Իսայանին հաջողվում է խոսել Վիգեն Ադամյանի եւ պարեկային ծառայության աշխատակցի հետ: Վերջինս առհասարակ հրաժարվում է, որ իրենց կողմից ինչ-որ բան է կիրառվել: Մինչդեռ իրավապաշտպանը փաստեր է ներկայացնում, որ Վիգեն Ադամյանին ձեռնաշղթայելու հետեւանքով՝ ձեռքերի վրա կտրված հատվածներ կան:

«Ադամյան եղբայրներին բավական երկար պահում են ոստիկանության բաժնում, քիչ առաջ նրանց բաց թողեցին՝ արձանագրություն կազմելուց հետո: Արձանագրության մեջ նշված է, որ առաջադրվել է մեղադրանք: Մինչդեռ ես այդ ընթացքում զանգահարել եմ 1.02 օպերատիվ կառավարման կենտրոն, ներկայացրել եմ երկու հաղորդում՝ առանձին դրվագներով: Մեկը՝ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վիգենի կնոջ հանդեպ կիրառած բռնության վերաբերյալ՝ քաշելու, բղավելու, անօգնական թողնելու վեց ամսական երեխայի հետ Նոր Գեղի խաչմերուկին, ինչպես նաեւ Վիգենին ձեռնաշղթաներով, թեւերը ցավեցնելով բաժին տանելու հետ կապված: Եվ երկրորդ՝ կոնկրետ ոստիկանության աշխատակցի կողմից  Եղվարդի բաժնում կատարված պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական լիազորությունները անցնելու վերաբերյալ, ինչը մեր կողմից դիտարկվում է՝ որպես հիմնավոր կասկած, քանի որ ընթերականեր, փաստաբան չեն ներգրավել, հակառակը՝ հրաժարվել են, վիրավորել են, հայհոյել են, փորձել են ծեծի ենթարկել», - ընդգծել էր Այսեր Իսայանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ոստիկանության ՆԳ նախարարության վերափոխվելուց հետո «80-ական թվականների միլիցու մտածելակերպն է վերականգնվել»:

«Ոստիկանները քաղաքացու հանդեպ իրենց պահել են ամենավերջին, ամենանվաստ ձեւով: Մենք առավոտյան նաեւ գրավոր բողոք կներկայացնենք՝ ներքին անվտանգության վարչություն, ինչպես նաեւ գլխավոր դատախազին, ներքին գործերի նախարարին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական լիազորություններն անցնելու եւ սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման հետ կապված, մանկահասակ երեխային եւ մորը խաչմերուկում՝ մեքենայի մեջ, -10 աստիճան ցրտի պայմաններում թողնելու եւ գնալու վերաբերյալ», - շեշտել էր Այսեր Իսայանը եւ վստահեցրել, որ տեղի ունեցածին տալու են հանրային հնչեղություն, հարկ եղած դեպքում՝ առաջիկայում հանդես կգան նաեւ ասուլիսով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)