Քաղաքական վերնախավ գոյություն չունի… ձեւ են անում, թե գործ են անում. Բոզոյան

Ներքաղաքական

Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է հեռանան իրենց բնակավայրերից. այսպիսի խնդիր է Ադրբեջանը դրել առաջիկայում ու նման խնդիր դրել է Փաշինյանն իր քաղաքականության արդյունքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ:

— Փաշինյանն այսօր ձեւական փորձում է բոլոր միջազգային ատյաններում իբրեւ պայքարել Լաչինի միջանցքի բացման համար, մեղավոր է գտնում ու բարդում ռուսների վրա, որպեսզի վաղը Արցախի կոտրման մեղքը բարդի ռուսների վրա: Բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: Ադրբեջանն է խանգարում, ռուսները չեն պաշտպանում, նախկիններն են մեղավոր թալանի համար, ինքը այդ քաղաքականությունը տանելու է մինչեւ վերջ:

— Իսկ հասարակությունը հիասթափվա՞ծ է, թե՞ զենքերը վայր է դնում:

— Ցանկացած հասարակության կազմակերպում է քաղաքական վերնախավը, ես կարող եմ փաստել, որ այսօր հայաստանյան քաղաքական վերնախավ գոյություն չունի: Կան, իհարկե, աղմուկ հանող քաղաքական գործիչներ, բայց նրանք քաղաքական վերնախավ չեն: Եթե երկիրը գլորվում է դեպի անդունդ, եթե Լեռնային Ղարաբաղը գնում է դեպի ցեղասպանության, որից հետո լինելու է Հայաստանի կործանումը եւ քաղաքական վերնախավը հանգիստ է իրեն պահում, ուրեմն՝ դա վերնախավ չէ, մարդկանց մի հավաքածու են, ովքեր ձեւ են անում, թե գործ են անում:

— Ինչո՞ւ է իշխանությունը կրկին սկսել քաղաքական հետապնդումները ընդդիմության նկատմամբ:

— Ես խիստ վերապահումով եմ ընդունում ընդդիմություն ասվածը, որովհետեւ ընդդիմությունը ընդդիմություն է այն ժամանակ, երբ կարողանում է հակազդել իշխանությանը: Բացի այդ, Փաշինյանի քայլերն այդ ուղղությամբ միտված են մեկ նպատակի, քանի որ ինքը հասկանում է, որ երկիրը տանում է ծանր վիճակի, որպեսզի ժողովրդի զայրույթը գոնե ինչ-որ մասով թուլացնի, փորձում է հասարակության մեջ ձևակերպել, որ՝ այո, ինքը մեղավոր է, բայց նախկին իշխանություններն էլ են մեղավոր եւ, որպես օրինակ, բերում են, ասենք, Սեյրան Օհանյանի գործը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին