Մի՛ դարձեք սեփական կախաղանի պատվանդանը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
Արման Բաբաջանյանին՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահին, Դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից եւ Գերագույն մարմնի բոլոր անդամներից։ 2019 թ․ խորհրդարանական ելույթի ժամանակ նա Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:
Ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, դատարանը պարտավորեցրել է նրան ասել հետեւյալը․ «Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։
 
Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ գրում է. «Ես բավարարված եմ՝ թե՛ որպես հայ մարդ ու քաղաքացի, թե՛ որպես ՀՅԴ ԳՄ անդամ։ Բայց, ցավոք, Բաբաջանյանը մենակ չէ․․․ Դաշնակցությանը զրպարտում են, իսկ ավելի ճիշտ Դաշնակցության դեմ վայրահաչում են շատերը․ գոյանքներ, որոնց ինտելեկտը տրակտորի անիվի համեմատ իսկ անմրցունակ է։ Սրանք բոլորն իրենց լկտի եւ անբարո պահվածքի համար պատասխան են տալու՝ վաղ, թե՝ ուշ։
Որոշ ինֆուզորիա հողաթափիկներ՝ փորձելով ինքնահաստատվել եւ հետ չմնալ հակազգային ու հակապետական թրենդից՝ այսօր էլ Դաշնակցության անցած ուղին ռեւիզիայի ենթարկելու թրքահաճ մտահոգություններ են շաղ տալիս Խորհրդարանի ամբիոնից։
 
Այսօր Դաշնակցության դեմ ուղղորդված, ծրագրային պայքարը՝ մեդիայի փակումը, քաղբանտարկյալները, քրեական հետապնդումները, միանգամայն տեղավորվում են Հայոց պետականությունը կազմաքանդելու, պետականությունը պահելու կամքն ու երազանքը ջախջախելու օտարածին, թրքահաճ ծրագրի մեջ։
 
Անհերքելի է՝ Դաշնակցության դեմ բոլոր ոտնձգություններն անփառունակ ավարտ են ունեցել, այս էլ 132 տարի։ Եվ կունենան․․․ Բայց ցավալին այն է, որ այս տեղեկատվական, ապազգային հոսքերի արդյունքում դեգրադացվում եւ հուսալքվում է հայ մարդը։
 
Սրանց ուզածն էլ սա է․ ստեղծել քաոսացած, ընդհանրական երազանքներ ու նպատակներ չունեցող, միմյանց մերժող ու ատող մի խառնամբոխ։
Իմունիտետ չունեցող հիվանդ ազգը սկսում է հավատալ ոչ թե սեփական ուժերին այլ՝ տանիք ու ապահովություն է փնտրում թուրքի, ռուսի, ֆրանսիացու կամ պարսիկի դրոշի տակ։ Որովհետեւ մենք մեր ձեռքով ինքնաոչնչացվում ենք․ մենք իմունիտետ, արժանապատվություն կամ տեսլական չունենք, մերը հարմարվելն է, գոյատեւելը, օտարի թեւի տակ գետնաքարշ ապրելը․․․մի՛ դարձեք հայրենադավ հարմարվողներ․․․
 
Մենք ոչ թե դաս ենք քաղում մեր սխալներից կամ այլոց հաջողություններից, այլ սնվում ենք ատելության, մերժումի, ինքնախարանման ու մերժման հարատև հարացույցից։
 
Չի կարող երրորդ հազարամյակում, այն էլ աշխարհի նոր ճարտարապետության բուն ընթացքում, ապագա ունենալ մի ժողովուրդը, ով իր ձեռքով սպանել է հեղինակություններին ու ինքնութանական արժեքները/եկեղեցի, մշակույթ/անցյալ, էլիտաներ, պետական ինստիտուտներ․․․/ Մի՛ դարձեք սեփական կախաղանի պատվանդանը...»:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի