«Իրավունք». Ում են փորձում գլխավոր մրցակից դարձնել Ավինյանին

Ներքաղաքական

Տպավորություն է, որ ընդդիմության արգանդը չորացել է, եւ նիկոլականների դեմ պայքարելու կադրերի «քաստինգն» անցկացվում է նախկին նիկոլականների միջեւ:

Մինչ տիտղոսային ընդդիմությունը լռում է, թե ովքեր են լինելու Երեւանի իրենց քաղաքապետի թեկնածուն, նրանց իսկ լուռ համաձայնությամբ` քաղաքական կուլիսներում շրջանառվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին գլխավոր մրցակից դարձնել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին: Այդ մասին արդեն իսկ ակնարկել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա, իրենց կուսակցության հավանական քաղաքապետի թեկնածուների մասին խոսելով, նշել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի եւ Վիկտոր Մնացականյանի անունները` ընդգծելով, որ վերջինը իրենց համախոհ գործընկերն է ու նաեւ տարբեր համայնքներում տարբեր աշխատանքներում ներգրավված է:

Բնական է, հավանականությունը քիչ է, որ Մանե Թանդիլյանը կդառնա Երեւանի քաղաքապետի թեկնածու, քանի որ նա արդեն իսկ երկու անգամ իր պաշտոնը կիսատ է թողել` առողջական խնդիրներով պայմանավորված (նախ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատը վայր դրեց, ապա ազատվեց Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից): Հետեւապես, դժվար թե, կարողանա վստահություն ներշնչել երեւանցիներին, որ այս անգամ էլ քաղաքապետի պաշտոնը կեսից չի թողնի: Մինչդեռ Վիկտոր Մնացականյանը ակտիվ գործի է անցել այս ուղղությամբ: Նա ոչ միայն գերակտիվ բարձրաձայնում է երեւանյան խնդիրների մասին` չխնայելով նախկին թիմակիցներին, այլ նաեւ հանրային դասախոսություններով է հանդես գալիս «Մարդամոտ քաղաք» խորագրի ներքո: Ըստ շրջանառվող լուրերի` Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր, «Ջազվեի» սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի զարմիկ Վիկտոր Մնացականյանն իր թեկնածության պաշտպանության հարցում հույս է դրել, ինչպես մոսկովյան եւ արցախյան կապերի վրա, այնպես էլ Հայկ Մարությանի թիմի ու կենտրոնաբնակ «ավտարիտետի» վրա: Ավելին` չի բացառվում, որ տակից նրան սատարեն նաեւ որոշ նիկոլականներ, որոնք այդպես էլ յուրային չընկալեցին Տիգրան Ավինյանին եւ նրա մեջ շարունակում են տեսնել Նիկոլ Փաշինյանին գլխավոր մրցակից` զգուշանալով ավինյանականների թիմից:

Իսկ թե ինչպիսի ղեկավար էր Վիկտոր Մնացականյանը` որպես Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, երեւանցիների հուշերում մնացել է երկու դրվագ: Դեռեւս թաղապետի պաշտոնում Վիկտոր Մնացականյանն աչքի ընկավ  Հյուսիսային պողոտայի սալահատակն անձամբ լվանալով: Իսկ ավելի ուշ փորձեց հերոսանալ Օպերայի շրջակայքի սրճարաններն ապամոնտաժելու գործում, որոնց թվում էր նաեւ Արթուր Ջանիբեկյանին պատկանող սրճարանը: Սակայն, այդպես էլ Օպերայի հարակից տարածքը լայն կանաչ գոտի չդարձավ հանգստի համար, ինչպես այն ժամանակ համոզում էին ինքն ու Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:  

Ինչեւէ, ամենաուշագրավը թերեւս Վիկտոր Մնացականյանի հրաժարականն էր թաղապետի պաշտոնից: Նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ վստահեցնում էր, թե պաշտոնը թողնելու որոշումը չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում:

«Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի եւ վստահության համար` եւս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին»,- ասել էր Վիկտոր Մնացականյանը, իսկ հիմա պատերազմ եւ անթիվ ու անհամար զոհեր տված փաշինյանական քաղաքական կուրսին ծպտյա՞լ է աջակցում, թե՞ «Նաջարյանը փոշմանել է», ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի