ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԳԵ­ՐԵԶ­ՄԱ­ՆԱ­ՓՈՐՆԵ­ՐԸ

Վերլուծություն

Սրանք ըն­դու­նակ են մի­այն ոս­տի­կան և ռեպ­րե­սիվ մի­ջոց բու­ծել: Ա­հա­վա­սիկ, գնել են 175 «To­yo­ta For­tu­ner» մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա պա­րեկ­նե­րի հա­մար` ա­ռա­վել քան 3 մի­լի­արդ դրա­մով, և ԶՐՈ տանկ բա­նա­կի հա­մար, 7 մի­լի­ոն դո­լա­րով գնել են «Pe­ga­sus» իս­րա­յե­լա­կան ծրագ­րա­յին փա­թեթ` ընդ­դի­մու­թյա­նը գաղտ­նալ­սե­լու հա­մար, և ԶՐՈ հա­կադ­րո­նա­յին զեն­քեր բա­նա­կի հա­մար: Էլ չենք խո­սում թան­կար­ժեք ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նա­նե­րի և լա­փած պար­գև­ավ­ճար­նե­րի մա­սին...

ԴԵ­ԲԻԼ ԵՆ, ԲԱՅՑ ԹԱ­ԼԱՆ­ՉԻ՞ ՉԵՆ

Ե­թե մի կողմ դնենք ա­նաս­նա­ցած ժե­խե­րին, ո­րոնց մի­այն ա­նաս­նա­բույ­ժը կօգ­նի, ա­պա ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին սրանք կե­րակ­րում են պրի­մի­տիվ բա­նա­ձև­ով, որ շրջա­նա­ռում են իբր ան­կախ կայ­քե­րով և սոց­ցան­ցե­րի ֆեյ­քե­րով. «Սրանք դե­բիլ են, բայց գո­նե «նախ­կին­նե­րի» պես թա­լան­չի չեն: Սրանք բութ են, բայց գո­նե «նախ­կին­նե­րի» պես ա­նար­դար չեն: Սրանք ոչ կոմ­պե­տենտ են, բայց «նախ­կին­նե­րի» պես մար­դաս­պան չեն»:

Ի­յա՛, ի­րո՞ք... Սրանք «նախ­կին­նե­րից» ժա­ռան­գու­թյուն մնա­ցած ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նա­նե­րը հա­մա­րե­ցին հնո­տիք և գնե­ցին ա­վե­լի թան­կը, բայց «նախ­կին­նե՞րն» են թա­լան­չի: Ժա­մա­նա­կին հե­ռուս­տա­ցույ­ցի ա­պա­ռի­կը փա­կե­լու փող չու­նե­ցող «Օմե­գա» մա­կա­նու­նով Ա­րա­բատ Միր­զո­և­ը մի տե­սակ շատ ա­րագ դղյա­կի փող փո­շեծ­ծեց, բայց «նախ­կին­նե՞րն» են թա­լան­չի: Հին օ­լի­գարխ­նե­րին գու­մար­վեց նո­րա­թու­խը` ոմն Նա­րեկ Նալ­բան­դյան, բայց «նախ­կին­նե՞րն» են թա­լան­չի, գրե­թե բո­լոր պետգ­նում­նե­րն ար­վում են ա­ռանց մրցույ­թի, և լավ հայտ­նի է` որ մի ՔՊ-ական թափթ­փու­կի որ մի ազ­գա­կա­նի օգ­տին, բայց «նախ­կին­նե՞րն» են կո­ռում­պաց­ված... Խուն­տա­յից ան­կախ վճիռ­ներ կա­յաց­նող և նի­կո­լա­պատ­վեր­ներ չու­նե­ցող բո­լոր դա­տա­վոր­նե­րին ճնշե­ցին կամ վռնդե­ցին, բայց «նախ­կին­նե՞րն» են ա­նար­դար: 5000 ե­րի­տա­սարդ­նե­րի ա­ռանց «օֆ» քա­շե­լու մա­տաղ ա­րե­ցին, բայց «նախ­կին­նե՞րն» են մար­դաս­պան:

Այդ ա­մե­նը կա­րե­լի է եր­կար թվար­կել` սրանք բա­ցի դե­բիլ լի­նե­լուց, և՛ թա­լան­չի են, և՛ կո­ռուպ­ցի­ո­ներ, և՛ մար­դաս­պան, ու ա­մե­նա­կա­րևո­րը` պե­տա­կան դա­վա­ճան են և թուր­քի հարճ, բայց... «մի­այն թե «նախ­կին­նե­րը» չվե­րա­դառ­նան: Այն «նախ­կին­նե­րը», ում օ­րոք և՛ Ար­ցա­խի, և՛ ՀՀ սահ­ման­նե­րը պաշտ­պան­ված է­ին, ում օ­րոք, ինչ­քան էլ նրանք իբր «վա­տը» ե­ղած լի­նե­ին, գոր­ծող պե­տա­կա­նու­թյան տեր է­ին և ազ­գա­յին հպար­տու­թյան կրող: Իսկ սրանք գե­րեզ­մա­նում են պե­տա­կա­նու­թյու­նը, «տա­լաշ-տա­լաշ» թուր­քի բա­ժին սար­քում և ստի­պում ա­մա­չել ՀՀ քա­ղա­քա­ցի լի­նե­լու հա­մար, զի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը սկսել են ան­լուրջ վե­րա­բեր­վել, իսկ հա­յե­րին հա­մա­րում են «չմո», կամ ռսի ա­սած` «тер­пи­ла», ու­ղիղ հե­ռուս­տա­ե­թե­րում քա­մահ­րան­քով ար­տա­հայտ­վել:

Իսկ հնա­րա­վո՞ր էր պատ­կե­րաց­նել, որ օ­րի­նակ` Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք Ադր­բե­ջա­նը հա­մար­ձակ­վեր «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» ա­նուն տալ և լպիր­շա­բար հա­վակ­նել Սյու­նի­քի, Գե­ղար­քու­նի­քի, ան­գամ Ե­րև­ա­նի տա­րած­քը ադր­բե­ջա­նա­կան հռչա­կել, հնա­րա­վո՞ր էր պատ­կե­րաց­նել, որ ինչ-որ է­կո­տե­ռորիստ­ներ բլո­կա­դա­յի են­թար­կեն Ար­ցա­խը: Հնա­րա­վո՞ր էր պատ­կե­րաց­նել ինչ-որ եվ­րա­դի­տորդ­նե­րի կամ խա­ղա­ղա­պահ­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն: Հնա­րա­վո՞ր էր պատ­կե­րաց­նել Էր­դո­ղա­նի հի­միկ­վա հո­խոր­տանք­նե­րը: Հնա­րա­վո՞ր էր պատ­կե­րաց­նել, որ Լավ­րո­վը և Վո­լո­դի­նը ա­սե­ին այն, ինչ հի­մա են ա­սում... Ախր այդ ա­մենն այն­քան կա­րե­լի է թվար­կել, որ ե­թե սրանք մի կա­թիլ ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­նա­յին` պի­տի ինք­նաս­պան լի­նե­ին, կամ մի­նի­մում գո­նե պա­պանձ­վե­ին ու չհա­մար­ձակ­վե­ին «նախ­կին­նե­րի» ա­նու­նը տալ:

Մեծ հա­րայ-հրո­ցով պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար­նե­րին քրե­ո­րեն հե­տապն­դում եք որ­պես «թա­լան­չի­նե­րի» և «կո­ռուպ­ցի­ո­ներ­նե­րի», սա­կայն նրանց օ­րոք մար­տա­կան հե­նա­կե­տե­րը և զո­րա­նոց­նե­րը կա­հա­վոր­ված է­ին, սահ­ման­նե­րը և Ար­ցա­խը` ա­նա­ռիկ, իսկ գե­րի հանձն­վելն ա­մոթ էր հա­մար­վում... Իսկ ձեր իբր «չթա­լան­չի» նա­խա­րար­նե­րի օ­րոք Ջեր­մուկ ա­ռող­ջա­րանն է ռմբա­կոծ­վում, սահ­մա­նա­յին ոչ այն­քան խո­շոր կռիվ­նե­րում թշնա­մին կի­լո­մետ­րե­րով ա­ռաջ է գա­լիս, 200-ից ա­վել զին­վոր է զոհ­վում, զոհ­ված­նե­րի դի­ե­րը ագ­ռավ­նե­րի և բո­րե­նի­նե­րի բա­ժին են դառ­նում, մար­տա­կան հե­նա­կե­տե­րը բոմ­ժի կա­ցա­րա­նից չեն տար­բեր­վում... Ձեր վար­ժա­պետ «լա­վա­գույն նա­խա­րա­րի» օ­րոք 15 զին­վոր է ողջ-ողջ այր­վում զին­կա­ցա­րա­նում... Բա­ցի «կլուբ­նի­կից» ու «մայ­կա-տռու­սի­կից» այլ նվա­ճում­ներ ու­նե՞ք: Բա­ցի նրա­նից, որ «խա­ղա­ղու­թյուն» բա­ռը հայ­հո­յանք է դար­ձել, դի­վա­նա­գի­տա­կան այլ նվա­ճում ու­նե՞ք...

ՆՈՐ ՎՏԱՆԳ­ՆԵՐ` ՈՒ­ՐԱ­ՑԱԾ ԱՐ­ՑԱ­ԽԻ ԳԼԽԻՆ

Ժա­մա­նա­կին Վազ­գեն Սարգ­սյանն էր ա­սել` տղե՛րք, հո­ղի կռիվ ա­րեք, որ ա­թոռ դնե­լու տեղ ու­նե­նաք... Իսկ այ­սօր ա­թո­ռի կռիվ է ոչ մի­այն Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ա­ռա­ջի­կա, հնա­րա­վոր է` ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար ՔՊ-ական և ՔՊ-ամերձ ա­նար­ժա­նա­գույն պեր­սո­նաժ­նե­րի մի­ջև, և «իշխող կու­սակ­ցու­թյուն» կոչ­վող ՔՊ-ում ի­րար տակ փո­րե­լը, հա­մա­տա­րած մատ­նագ­րերն ու բան­սար­կու­թյուն­նե­րը գյու­ղի պետ­քա­րա­նի գար­շա­հոտ են գցել, այ­լև մա­հա­ցու շրջա­փակ­ման ճի­րան­նե­րում խեղդ­վող Ար­ցա­խում քա­ղա­քա­կան խա­ղեր կան:

Քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը տագ­նա­պով ար­ձա­նագ­րում է. «Խնդիրն այլ տեղ է՝ Ար­ցա­խի նա­խա­գա­հի՝ բո­լո­րին հա­ճո­յա­նա­լու, բո­լո­րին գո­հաց­նե­լու ան­հագ ցան­կու­թյան մեջ: Ա­վե­լին, երբ ա­սում եմ բո­լո­րը, նկա­տի ու­նեմ բա­ռա­ցի­ո­րեն բո­լո­րին՝ Փա­շի­նյա­նին, Ա­լի­և­ին, Պու­տի­նին, Ար­ցա­խի վեր­նա­խա­վին, Հա­յաս­տա­նի ընդ­դի­մու­թյա­նը, և այլն: Եվ նա կար­ծում է, որ կա­րող է դա ա­նել: Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է Սամ­վել Բա­բա­յա­նին նշա­նա­կել Ար­ցա­խում պաշ­տո­նի՞` խնդրեմ: Ա­լի­և­ը դեմ է Ռու­բեն Վար­դա­նյա­նի ներ­կա­յու­թյա՞նը Ար­ցա­խում` կրկին խնդրեմ: Ռուս­նե­րը ցան­կու­թյուն­ներ ու­նե՞ն` կրկին խնդիր չկա: Նրանք այս­պես են ապ­րում՝ այ­սօր ո­րո­շում կա­յաց­նե­լով, հա­ջորդ օ­րը փո­խե­լով... Հի­մա Սահ­մա­նադ­րու­թյու­նը փոխ­վում է: Ա­սում են՝ դա ար­վում է Սամ­վել Բա­բա­յա­նի խնդրան­քով: Կրկին, ըստ լրատ­վա­կան կայ­քե­րի, վեր­ջինս ցան­կա­նում է Ար­ցա­խում վար­չա­պետ դառ­նալ: Կամ գու­ցե նա­խա­գահ: Նրա­նից սպա­սե­լի: Եվ սա կլի­նի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի վեր­ջին ար­ջի ծա­ռա­յու­թյու­նը Ար­ցա­խին, ե­թե, ի­հար­կե, վա­ղը նո­րից չփո­խի իր միտ­քը...»:

Մինչ­դեռ Ար­ցա­խի ներ­սում ցան­կա­ցած կտրուկ քայլ, ո­րը կա­ռա­ջաց­նի կա­ռա­վար­ման վա­կո­ւում, կա­րող է ա­վարտ­վել Ադր­բե­ջա­նի կող­մից «խա­ղաղ» նվա­ճու­մով: Սա մին­չև 2018-ի շրջա­նը չէ, երբ Ար­ցա­խում ներ­քա­ղա­քա­կան ինտ­րիգ­նե­րը թե­թև քա­մու պես բան է­ին, այ­սօր դա կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել:

Իսկ Ե­րև­ա­նում, ուր աշ­խար­հի բո­լոր 13 մի­լի­ոն հա­յե­րի պրոբ­լե­մը նստած է Կա­ռա­վա­րու­թյան շեն­քում` իր 9 տո­կո­սա­նոց վար­կա­նի­շը և փսլնքոտ պա­րեկ­նե­րին, ինչ­պես նա­և НКВД-ին ոչն­չով չզի­ջող «գործ կա­րող» ոչ պա­կաս փսլնքոտ քննիչ­նե­րին պինդ գրկած, մեր տու­նը քան­դո­ղը քա­ղա­քա­ցի­նե­րի հի­­աս­թա­փու­թյունն ու ա­պա­տի­ան է: Մե­ղադ­րում են ընդ­դի­մու­թյա­նը, հա­զա­րու­մի դա­վադ­րու­թյան տե­սու­թյուն­ներ մո­գո­նե­լով, թե ին­չո՞ւ մին­չև հի­մա չի վռնդել այդ դա­վա­ճան վիժ­վածք­նե­րին, բայց... ի­րենք չեն ու­զում «զբաղ­վել քա­ղա­քա­կա­նու­թյամբ», ա­մեն մե­կը` հա­զա­րու­մի ար­դա­րա­ցու­մով: Բա ո՞ւմ վրա հեն­վի այս լավ կամ վատ ընդ­դի­մու­թյու­նը, ա­ռաս­պե­լա­կան սու­պեր­մեն­նե­րի՞ վե­րած­վի: Չէ՞ որ սրանք կառ­չած են ա­թոռ­նե­րից ցան­կա­ցած գնով:

Եվ ու­զած-չու­զած պե­տա­կա­նու­թյան այս գե­րեզ­մա­նա­փոր­նե­րի դեմ պայ­քա­րում մնում է ա­պա­վի­նել «սև կա­րապ­նե­րին», սա­կայն փաստ չէ, որ «սև կա­րա­պը» ա­ղե­տա­բեր չի լի­նի: Օ­րի­նա­կը աչք­նե­րիս ա­ռաջ է` Էր­դո­ղա­նի մոտ հայտն­ված «սև կա­րա­պը»: 

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում