Ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների ծեծկռտուքը Թուրքիայում (տեսանյութ)
ՍպորտԹուրքիայում մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվող ռուսական «Շիննիկի» եւ ուկրաինական «Մինայի» ֆուտբոլիստների միջև վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է Sport-express-ը։
Թիմերը հանգրվանել էին նույն հյուրանոցում։ Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինացիներն են դիմել սադրանքի։ Երկու թիմերին էլ խնդրել են փոխել հյուրանոցը։

