ՀՀ իշխանությունը պետք է ամեն ինչ անի` ՌԴ-Արեւմուտք դիմակայության դաշտ չմտնելու համար. Աբրահամյան

Ներքաղաքական

Արցախում գազամատակարարման, էլեկտրաէներգիայի ճգնաժամը շարունակվում է: Բավականին մեծ խնդիրներ կան սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի: Այս մասին ահազանգում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

— Երկար ժամանակ է` հետաձգվում են պլանային վիրահատությունները, եւ նույնիսկ «Կարմիր խաչի» միջոցով Արցախից հիվանդների տեղափոխումները բավարար չեն առողջապահական իրավիճակը կայունացնելու տեսանկյունից: Արցախում իրավիճակը այսօր ծանր է: Չնայած շատերին թվում է` մարդիկ ադապտացվում են ստեղծված իրավիճակին, միանշանակ ասեմ, որ այդպես չէ: Մեր հայրենակիցներն Արցախում բավականին ծանր, բարդ շրջան են ապրում եւ, ցավալիորեն, այսօր միայնակ են:

— Մինչդեռ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Թուրքիա` երկրաշարժից տուժածներին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իշխանությունը հումանիտար բեռներ տեղափոխելը, զորակցությունները փորձում է տեղավորել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Ակնհայտորեն կա «պերեբոռ», որովհետեւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո` դրան հետեւած ադրբեջանական հարձակումների ներքո Թուրքիայի նկատմամբ այդ վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի ՀՀ իշխանությանը, որը չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր, բայց ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, մի քանի անգամ բեռ են փոխանցում: Գրեթե նույն թվով փրկարարներ ներգրաված են մեր մշտական բարեկամ Սիրիայում եւ Թուրքիայում: ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը եւ Հայաստանի՝ այս իրավիճակում քայլերը, բնականաբար, համահունչ չեն:

— Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը ՀՀ տարածքում, ինչին անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից:

— Չեմ բացառում, որ ԵՄ քաղաքացիական դիտորդները հնարավոր է ինչ-որ փուլում ռազմական ներկայություն դրսեւորեն ու ունենան ռազմական բաղադրիչ, ինչի վերաբերյալ կա խորը դիմակայություն Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Խնդիրն այն չէ, որ ՀԱՊԿ-ը, թե ԵՄ-ն են ավելի լավ ապահովելու ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիային: Այլ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ ՌԴ-Արեւմուտք դիմակայության դաշտ չմտնելու համար: ՀՀ իշխանությունների հայտարարությունները շատ դեպքում կրակի վրա յուղ լցնելու գործառույթ են իրականացնում` անկախ թիրախներից ու նպատակներից: Վիճակը հասել է մի կետի, երբ հասարակական, քաղաքական, վերլուծական մեր հանրույթը թեման ավելի շատ քննարկում է ոչ թե բուն նպատակների առանցքում, այլ այն, թե Արեւմուտք-ՌԴ դիմակայությունը ի՞նչ հիմնական խնդիրների կբերի: ԵՄ դիտորդական առաքելության մասով ինձ համար դեռեւս կա անհասկանալի իրավիճակ, պարզ չէ, թե ինչ լիազորություններով, ինչ տեխնիկական միջոցներով եւ ինչ ֆունկցիա են իրականացնելու: Մյուս կողմից կա ռուսական գործոնը: Խնդիրը ոչ թե նրա մասին է, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունը լիարժեք իրացրել է, այլ այն, որ որպես անվտանգային համակարգ՝ այս պահին ՀԱՊԿ-ը չունի այլընտրանք: ՀՀ-ն չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, իսկ սա նշանակում է, որ այլ երկրների հետ հարաբերություները կառուցելիս ՀՀ-ն պետք է մշտապես հաշվի առնի ՀԱՊԿ-ի անդամ եւ ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի