Կհաջողվի՞ «հոգեդարձ» անել ԵԱՀԿ Մինսկի խմբին
ՆերքաղաքականՄինչ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ դեռ համոզմունք է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարող ձեռքերը լվանալ ԼՂ խնդրից:
— Հայաստանը պետք է ամեն գնով վերականգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Ի վերջո, վերջին 20 տարիների ընթացքում մենք առաջնորդվել ենք նրանց խորհուրդներով եւ ցուցումներով եւ հասել ենք նրան, ինչին հասել ենք: Ուստի` նրանք չեն կարող ուղղակի մի կողմ քաշվել ու ասել, որ իրողությունները փոխվել են: Անհրաժեշտ է ուժեղացնել հետեւողական պայքարը, ինչը թույլ կտա միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի իրական, հանցավոր ու ցեղասպան քաղաքականությունը: Վերջին հաշվով` միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ իրավունք չունի հանդուրժել Ալիեւի ցեղասպան քաղաքականությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=248819&l=am/

