«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Կուզենայի լինեի Արցախում ու գրկեի բոլորին».ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆ

Շոու բիզնես

Արցախը մինչ օրս գտնվում է շրջափակման մեջ: 120 հազար մարդ, որոնցից 30 հազարը երեխաներ, գտնվում են վատ պայմաններում՝ սննդի պակաս, Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ, ժամանակ առ ժամանակ գազամատակարարման անջատում… Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է  Երեւանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի  ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ:

— Արցախում շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Շատ ծանր եմ տանում այն, ինչ այսօր կատարվում է Արցախում: Անհնար է դու ցավ չապրես, մանավանդ այն մարդկանցից եմ, որ Արցախում շատ-շատ եմ եղել: Նույնիսկ տարիներ առաջ, երբ շատ փոքր էի, եղել եմ Արցախի բոլոր մեր ազատագրված տարածքներում: Կամերային թատրոնի հետ բարեգործական ներկայացումներով Արցախի մեր զորամասերում ենք հանդես եկել: Բայց ես այս ամենը ռեալ եմ դատում, զուր երազանքներ չունեմ, թե մեր սերունդը կտեսնի՞ արդյոք այն, ինչ մենք ենք տեսել… Մենք հիմա  կառչած ենք պահպանելու այն, ինչ այսօր ունենք: Գոնե դա պահենք: Արցախին խոսքով աջակցելն ինձ համար այնքան անզոր բան է: Չնայած՝ գիտեմ, որ խոսքն ուժ ունի, բայց այնքան անզորություն եմ այդ ամենի մեջ տեսնում: Կուզենայի լինեի Արցախում ու գրկեի բոլորին: Կուզենայի մի օր աչքերս  բացեի, եւ այդ ամեն ինչը չլիներ: Եվ հետո չեմ ընդունում արցախցի-հայաստանցի տարանջատումը: Ինձ համար բոլորս հայեր ենք: Ես դա միշտ ասել եմ Արցախի հանդիսատեսին, երբ այնտեղ եղել եմ հյուրախաղերով:

— Աշխարհի լռության մասին ի՞նչ կասեք:

— Կուզենայի այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն այդ հարցին լուծում տալու, արթնանային: Այսինքն՝ եթե աշխարհում կան մարդիկ, որոնք կարող էին զորակցություն հայտնել ուրիշ տեսքով՝ այլ ոչ միայն խոսքերով, այդ ամենի լուծումը գտնվեր, որպեսզի Արցախի այն տարածքները, որ մնացել են մեր տիրույթում, այդպես էլ մնան: Ավելին կորցնելու  որեւէ մեկս պատրաստ չենք: Այն, ինչ-որ հիմա կատարվում է Արցախում, շատ դաժան է եւ չի կարող մեր հոգուն չդիպչել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան