Տղամարդկային թերություններ, որոնք կանայք գրավիչ են համարում

Ախ կանայք

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների աչքում տղամարդիկ, ովքեր ունեն որոշ բացասական բնավորության գծեր, ավելի առնական տեսք ունեն, ուստի կանայք բնազդաբար ձգվում են դեպի նրանց: Կանայք ցանկանում են ֆիզիկապես ուժեղ, խելացի և ինքնավստահ արական սեռի հետ զույգ ստեղծել և նրանից առողջ երեխաներ ծննդաբերել։

Հոգեբանները կանանց ցույց են տվել տղամարդկանց լուսանկարներ, որոնք այս կամ այն կերպ «բարդ» բնավորություն են ունեցել, և խնդրել են ընտրել իրենց տեսանկյունից ամենագրավիչը։

Հոգեբանները սահմանում են «ծանր» բնավորության երեք գիծ.

• հոգեպաթիա,
• նարցիսիզմ,
• մաքիավելիզմ.

Հոգեպաթիայի հիմնական գծերը համարվում են եսասիրությունը, սառնասրտությունը, անխղճությունը և հակասոցիալական վարքագիծը։

Նարցիսիզմը դրսևորվում է չափից դուրս հպարտությամբ, փառասիրությամբ, մեծամտությամբ, ինքնասիրահարվածությամբ և ուրիշների հանդեպ կարեկցանքի բացակայությամբ:

Մաքիավելիզմին բնորոշ են շրջապատին մանիպուլյացնելը, ցինիզմը, կենտրոնանալը բացառապես սեփական շահերի վրա։

Գիտնականներին հետաքրքրել է, թե այս երեք բացասական հատկանիշներից ո՞րն է ավելի շատ դուր գալիս կանանց, և արդյոք այս կամ այն նախապատվությունն ազդում է այդ կանանցից ծնված երեխաների թվի վրա։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարցիսիզմը կանանց մոտ ասոցացվում է տղամարդու ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև նրա սոցիալական հաջողությունների հետ։
Գիտնականները արձանագրել են, որ կանայք նախընտրում են տղամարդ «նարցիսներին»՝ իրենց լավ վերարտադրողական հատկությունների համար։ Եվ իսկապես, կանայք, ովքեր ընտրել էին «նարցիս» տղամարդկանց լուսանկարները՝ նրանց ավելի գրավիչ համարելով, երկու կամ ավելի երեխա են լույս աշխարհ բերել։

«Մաքիավելական» դեմքեր նախընտրած կանայք ավելի քիչ երեխաներ են ունեցել։

«Հոգեպաթիկ» տղամարդկանց նախընտրած կանանց երեխաների թիվը տարբերվել է։

Այս տվյալները ցույց են տալիս, որ ժամանակակից հասարակության մեջ կանայք նախընտրում են բնավորության բացասական գծեր ունեցող տղամարդկանց՝ նրանց ավելի մեծ սեռական գրավչության և մեծ թվով երեխաներ ունենալու ունակության պատճառով:

https://iravunk.com/sim/?p=248682&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան