«Թուրքերին օգնում են, որ փլատակների տակից դուրս գան, մե՞զ կոտորեն».ՀՀ վաստակավոր արտիստ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի անդամ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հետ:
— Այս օրերին Արցախը գտնվում է շատ ծանր վիճակում: Այս հարցի շուրջ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:
— Իմ կարծիքը չի փոխվել՝ եկան անվստահելի ապիկարներ, դավաճաններ եւ 2018 թվականից մինչեւ հիմա քուն ու դադար չունենք: Արցախի վիճակը հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ նրանք հենց այդ նույն ծրագրով էլ եկել էին: Ուզում են ոչնչացել Արցախը, հետո՝ Հայաստանը: Հիմա Արցախը այդքան ծանր վիճակի մեջ, վերցնում ու մեր թշնամի Թուրքիային օգնություն են ուղարկում, բայց Արցախի հարցում, որի շրջափակման 65-րդ օրն է այսօր, անտարբեր են: Ու ինչ-որ մեկի համար, երեւի, Արցախում ապրող 120 հազարը մարդ չեն, որ ասում է՝ 120 հազարի համարի հո չենք տանելու երեք միլիոնին կործանենք: Բայց քեզ ո՞վ ասաց, որ նույնիսկ մեկ հոգի պետք է ոչնչանա: Ինչո՞ւ համար: Այսինքն՝ ձեր ծրագիրը դա է, որ 120 հազարն էլ, ամբողջ Արցախն էլ նվիրեք թուրքին, ադրբեջանցուն, եւ Հայաստանը հանգիստ ապրի՞… Դա չի՛ լինի: Կտեսնեք, որ արցախցին իր համառությամբ գոյատեւելու է: Բայց ես շատ եմ կասկածում Հայաստանի բնակիչների մեծամասնության վրա, որ ընտրել են այս դավաճանին եւ շարունակում են այդպես ապրել: Չեն հասկանում, որ կործանման է տանում: Այսինքն՝ հասկանում են, բայց իրենց համար, միեւնույնն է, որովհետեւ որոշ մարդիկ շատ հարստացան այդ ծրագրի տակ: Հիմա էլ էլի՝ հարստանում են՝ Արցախը վաճառելով մեր թշնամուն:
— Ձեր գործընկերներից ոմանք Արցախի թեմայի մասին փորձում են լռել, ասելով՝ Արցախի մասին թող խոսեն դիվանագետները: Դուք ճի՞շտ եք համարում:
— Ովքեր այդպես են ասում, նրանք դավաճան են եւ հենց սրանց կողմնակիցն են: Ես այսօր դիվանագիտությամբ չեմ զբաղվում: Ես ցավում ու ինչքան հնարավոր է ձայն եմ բարձրացնում մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի փրկության համար: Ի՞նչ է, երկիրս պետք է վերջնականապես կործանվի, ու ես լռե՞մ, քանի որ դիվանագե՞տ չեմ: Իմ երկիրը կործանվում է, ի՞նչ դիվանագիտության մասին է խոսքը: Դա նրանց կողմից ասված անիմաստ բառեր են, որի տակ թաքցնում են իրենց խարդախություններն ու սխալ մտածողությունը: Այսօր Արցախում 120 հազար հայ մարդ գտնվում է շրջափակման մեջ: Եթե այդպես շարունակվի, կարող է բոլորն էլ կոտորվեն: Ես թքած ունեմ այդպիսի դիվանագիտության վրա, որ չեն կարողանում ապահովել մարդկանց անվտանգությունը: Ես ամեն օր զանգահարում եմ Արցախ եւ հարցնում՝ գազը տվեցի՞ն, լույսը տվեցի՞ն, ինչպե՞ս եք ապրում: Նրանցից ոչ մեկը տրամադրված չէ իր բնակավայրից դուրս գալու: Եվ նույնիսկ հարցնում եմ ՝ մտավախություն կա՞, որ բացվի ճանապարհը, դուրս գաք: Ինձ ասում են՝ ո՞ւր գնանք, մենք ոչ մի տեղ չունենք գնալու: Հադրութն ու Շուշին, երբ հանձնեցին, այդքան գյուղեր հայաթափեցին, ո՞ւմ են բնակարան տվել: Մենք դուրս գանք, ո՞ւր գնանք: Մենք մեր տանն ենք: Մենք մինչեւ վերջ կպայքարենք, որպեսզի մեր օջախում, մեր հողի վրա ապրենք: Ինչ վերաբերում է այս իշխանությանը, որն այսօր օգնություն է ուղարկում Թուրքիա, ես սխալ քայլ եմ համարում: Թող Սիրիա ուղակեն, ես դա կընդունեմ: Բայց Թուրքիա օգնություն են ուղարկում, որ նորից հանդարտվեն եւ մտածեն մեզ վերացնելու մասի՞ն: Մարդիկ կան, ասում են՝ ես չեմ ցանկանում, որ իրենց երեխաները զոհվեն: Անդրանիկի ժամանակ, որ սատկացնեին թուրքերին, Էրդողանը մեզ այսօր այդ վիճակի մեջ չէր գցի: Թուրքի երեխաները կմեծանան ու նորից էլի կփորձեն ոչնչացնել մեզ: Նրանք դեռեւս դպրոցներում են երեխաների մեջ այն գաղափարը սերմանում, որ հայն իրենց թշնամին է: Դա անում են, որ մեծանան, գան մե՞զ կոտորեն: Ամբողջ մեր պատմության մեջ չի եղել դեպք, որ հայը հարձակվի որեւէ պետության վրա: Միշտ մեզ են նեղացրել, ու միշտ պաշտպանվելու միջոց ենք գտել, որի շնորհիվ գոյատեւել ենք մինչեւ հիմա: Հիմա թուրքերին օգնում են, որ փլատակների տակից դուրս գան, հետո մե՞զ կոտորեն: Ես կուզենամ, որ Թուրքիայում անդադար երկրաշարժ լինի, որ նրանք վերանան այս աշխարհից: Ու էլ ժամանակ չգտնեն մեր գլխին արհավիրք բերելու:
— Ինչո՞ւ եք զարմանում, խաղաղության պայմանագրի մասին էր խոսվում, երբ նոր էր ավարտվել պատերազմը եւ ունեինք այդքան զոհեր, գերիներ ու վիրավորներ:
— Խաղաղության պայմանագիրը հողեր ու զոհեր տալն է: Անունն է խաղաղության պայմանագիր, բայց իրականում հայի բնաջնջման ծրագիր է: Թուրքի հետ ի՞նչ խաղաղություն, երբ այդքան մեզ կոտորեցին: Ու դա խաղաղությո՞ւն է նշանակում: Վերցրին մեր կոմունիկացիոն բոլոր հնարավորությունները, տվեցին թշնամուն՝ գազը, լույսը, ջուրը: Ես այս իշխանությանը չեմ ընդունել եկած օրվանից` 2018 թվականից ամենուր իմ խոսքն ասել եմ՝ ե՛ւ աշխատանքի վայրում, ե՛ւ հարեւանության մեջ, ե՛ւ տրանսպորտում, ե՛ւ սուպերմարկետում: Ուր եղել եմ, ասել եմ՝ դուք ո՞ւմ եք բերում իշխանության: Ու մինչեւ հիմա մարդիկ, որ ասում էին չգիտեինք, ես դա չեմ ընդունում: Չգիտես, որովհետեւ խելացի չես: Նրանց բերեցին իշխանության, ու հիմա մենք չգիտենք ինչ անենք:
— Կան մարդիկ, որ այսօր գտնվում են շատ ծանր պայմաններում, բայց, միեւնույնն է, պաշտպանում են ներկայիս իշխանությանը եւ գտնում, որ չեն սխալվել իրենց ընտրությամբ…
— Ես շատ կցանկանայի, որ ովքեր ընտրել են այս իշխանությանը, ուտելու հաց չգտնեն: Այնքան խեղճ ապրեն, որ չոքեչոք մեղա գան: Մենք հիմա ապրում ենք, իրենց ասած՝ նախկին կոչեցյալների ստեղծած երկրում: Դեռ նրանց վերակառուցած երկրում ենք ապրում: Սրանք, բացի վատից, ոչինչ չեն արել: Ոչնչացրել են ազգային արժեքները, հերոսներին պատվազրկել են: Մարդիկ կան այս իրավիճակին չդիմացան, ինֆարկտը խփեց, մահացան: Ես չգիտեմ, թե սա մինչեւ երբ պետք է շարունակվի… Կարծում եմ՝ ի վերջո, մի հզոր ուժ կգա եւ ժողովրդին դուրս կբերի այս ծանր վիճակից: Եվ ժողովուրդը կարթնանա: Չեն արթնանա միայն այս իշխանությանը բերած մարդիկ: Նրանք տգետ են, կմեռնեն ու այդպես էլ չեն հասկանա իսկությունը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

