ԱԺ-ում իշխանություն-ընդդիմություն «դաստիարակչական» աշխատանքներ են տարվում

Ներքաղաքական

ՔՊ-ական իշխանությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու «օպերացիան» էլ «հորով-մորով» արեց: Եվ թվում էր` այսքանից հետո խորհրդարանական կրքերը պետք է ավելի թեժանային, սակայն ոչ միայն որեւէ արտառոց բան տեղի չունեցավ, այլեւ ընդդիմությունը մի շարք օրինագծերի անգամ դեմ չքվեարկեց, այլ մնաց ձեռնպահ: Իսկ ԱԺ նիստերի աշխատանքը շարունակվեց` մի կողմ թողնելով «խորհրդարանական ճգնաժամի» մասին հուշերը: Ընդդիմության այս «զինադադարից» շտապեց օգտվել նաեւ ԱԺ փոխնախագահ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ` ո՛չ ավել, ո՛չ պակաս թույլ չտալով, որ ամբիոնից ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ քաղաքական գնահատականներ հնչեցնի իշխանության հասցեին:

«Թեեւ գայթակղությունը մեծ է` քաղաքական տգիտության, երեսպաշտության, անդաստիարակության մաստեր-կլասին պատասխանելու, բայց չեմ շեղվի այդ ուղղությամբ, մանավանդ, որ կարեւոր է հաստատել մեկ հանգամանք: Դա վերաբերում  է նրան…», - այսպես սկսեց իր ելույթը Ա. Մինասյանը, երբ Արշակյանը դասղեկի ինքնավստահությամբ` որոշեց նկատողություն անել, թե առաջարկում է վիրավորական տերմիններ չօգտագործել: Արծվիկ Մինասյանն էլ արդարացավ, որ անուններ չի տվել: Լեզվակռիվը շարունակվեց Արծվիկ Մինասյանի լավատեսությամբ, որ նիստը նախագահողներն այլեւս չեն միջամտի եւ չեն մեկնաբանի ընդդիմադիր պատգամավորների ելույթները»: Եվ կրկին «ճլթաց»  Հակոբ Արշակյանի ռեպլիկը. «Եթե կարիք չլինի, չեմ միջամտի»:

Այս վեճն ունեցան նաեւ երկրորդ «ռաունդը». եթե Հակոբ Արշակյանը նիստը նախագահողի աթոռին նստած առյուծ էր կտրում, ապա քիչ անց նրան մի կողմ հրավիրեց Արծվիկ Մինասյանը: Եվ այս անգամ արդեն Արշակյան Հակոբն էր ստիպված գլուխը կախ լսել` Արծվիկ Մինասյանի «դաստիարակչական» նկատառումները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի