Մարոկկոյի «Մուլայ Աբդելահ» մարզադաշտում Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը:
Կառլո Անչելոտիի թիմը 5-3 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբին:
«Ռեալի» կազմում դուբլի հեղինակներ դարձան ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն ու բրազիլացի հարձակվող Վինիսիուսն Ժունիորը, գոլ խփեց նաև ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: «Ալ Հիլյալից» դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լուչիանո Վիետոն, աչքի ընկավ նաև մալիացի հարձակվող Մուսա Մորգան:
«Ռեալ Մադրիդ» - «Ալ Հիլյալ»՝ 5-3 (տեսանյութ)

