Մեծաթիվ մարդիկ անօթևան մնացին, վրանների կարիք կա, կերակրի կարիք կա, հոսանքն անջատված է․ Իրավիճակը Թուրքիայում այսօր

Հանդիպում

Թուրքիրայի 10 նահանգներում արտակարգ դրություն է սահմանվում։ Ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ սահմանափակումներ են գործելու այդ ընթացքում, այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ Թուրքիայում գործող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանից, ով նախ փաստեց․

-Երկրաշարժի հետեւանքով մեծաթիվ մարդիկ անօթևան մնացին, վրանների կարիք կա, կերակրի կարիք կա։ Շատ վայրերում հոսանքն անջատված է։ Նույնիսկ բենզին չեն մատակարարում։ Բենզինի լիցքակայաններն աշխատում են միայն պաշտոնական ինքնաշարժների  ու պետական ծառայության ինքնաշարժների համար։ Այնտեղից դուրս եկող քաղաքացիական ինքնաշարժերի համար բենզին կամ դիզել չեն մատակարարում։ Այսինքն՝ շատ դժվար կացություն է ամբողջ երկրում ։

Ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, ապա, բնականաբար,  արտակարգ իրավիճակի սահմանումը նշանակում է քաղաքացիների ազատությունների սահմանափակում։ Ինչո՞ւ նման կարիք տեսավ նախագահ Էրդողանը․ անմիջապես պետք է ասենք, որ չորս ամիս հետո Թուրքիայում ընտրություններ են լինելու, և դրանց նախօրեին նման քայլը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Բավական վիճելի հարց է՝ այս պահին արտակարգ իրավիճակ հայտարարելու կարիք կա՞ր, թե՞ ոչ։ Միգուցե, ավելի տեղին կլիներ այդ տարածքներն աղետի գոտի հռչակել և աղետյալ ժողովրդին որոշ պարտավորություններից զերծ պահել, օրինակ՝ հարկերից ազատել կամ որոշակի օժանդակություն կազմակերպել, այլ ոչ թե նրանց առօրյա կյանքը սահմանափակող որոշումներ կայացնել։

 

https://iravunk.com/sim/?p=248595&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ