Ովքեր եւ ինչ նպատակով են տարածում Սամվել Բաբայանի պետնախարար նշանակվելու մասին ապատեղեկատվությունը․ Մանրամասներ
ՆերքաղաքականYerevanLive-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի պետնախարար։ Այս մասին նա ասել է Արցախի Ազգային ժողովում իր խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
«Ունեմ գրանդիոզնի պլան, որը Ադրբեջանը կպայթեցնի ներսից»,-նշել է Բաբայանը։
<<Իրավունքի>> հավաստի տեղեկություններով Սամվել Բաբայանի հետ նման քննարկում, առավելեւս առաջարկ չի եղել, իսկ վերը նշված ապատեղեկատվությունը, արցախյան մեր աղբյուրները վստահեցնում են, որ տարածվում են հինգերորդ շարասյան արցախյան անդամների կողմից՝ ինչ-ինչ նենգ նպատակներից ելնելով եւ ներքին պառակտում մտցնելու նպատակով։
Նույն աղբյուրները վստահեցնում են, որ Սամվել Բաբայանը չունի վեր նշված ապատեղեկատվության մեջ տեղ գտած բառապաշարը, իսկ խմբակցության նիստ էլ չէր կարող լինել, քանի որ պարոն Բաբայանը Երեւանում է, իսկ խմբակցությունը՝ շրջափակված Արցախում։
Վերը նշված տեղեկատվություն տարածողներին ընդամենը խորհուրդ ենք տալիս ուշի-ուշով հետեւել Սահմանադրական փոփոխությունների գործընթացներին։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

