Մխիթարյանին երբեմն շատ կարգապահ եմ տեսնում, բայց ոչ շատ սուր.Վերոն
Սպորտ«Ինտերի», «Լացիոյի» և «Պարմայի» նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստյան Վերոնը խոսել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպանական եռյակի, այդ թվում Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին.
«Ֆուտբոլում շատ բան չի փոխվել: Որ թիմը, որ հաղթի կիսապաշտպանությունում, նա էլ կհաղթի ամբողջ խաղում:
Մխիթարյանը այնպիսի խաղացող է, որը կարող է իր ստեղածագործ մոտեցմամբ բեկել խաղի ընթացքը: Նա նաև լավ հարվածների է տիրապետում, նա կարողանում է նաև բավական հեռու տարածություններից լավ հարվածներ կատարել, թեև, չգիտես ինչու, այնքան էլ շատ չի հարվածում: Նա պետք է ավելի շատ փորձի հարվածել տուգանայինի մատույցներից: Մխիթարյանին նաև պետք է խնդրեմ ավելի մեծ անհատականություն դրսևորել խաղերում, չնայած ես նրան երբեմն շատ կարգապահ եմ տեսնում, բայց ոչ շատ սուր»:

