Զինվորը անսակարկելի արժեք է, մեր գոյության հենասյունն ու պատվարն է․ Բլից զրույց հայտնի լրագրողի հետ
Ախ կանայք
<<Իրավունքի>> բլից հարցերին պատասխանում է հայտնի լրագրող, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր ղեկավար, <<Քեզ համար զինվոր>>, <<Կյանք ու կռիվ >> հայրենանվեր նախագծերի հեղինակ եւ իրականացնող, հետաքննական մի շարք հանրային լայն հնչեղություն ունեցող հոդվածաշարերի հեղինակ, մեր գործընկեր ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ։
Տիկին Զարգարյան, եթե կախարդական փայտիկ ունենայիք։
-Ժամանակը հետ կբերեի։
-Ձեր երազանքի երկիրը։
-Հայաստան։
-Արցախը։
-Արցախը Հայաստան է եւ վերջ։
-Զինվորը։
-Զինվորը անսակարկելի արժեք է, մեր գոյության հենասյունն ու պատվարն են։
-Եթե առիթ լիներ մեկնելու Սինգապուր, Իտալիա կամ մեկ այլ երկիր։
-Ես կցանկանայի մեկնել Շուշի։
-Հայրենիքը, հայրենասիրությունը Ձեզ համար։
-Հայրենիքը մեծագույն արժեք, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում։
-Եթե մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ՝ չներող, չհանդուրժող, անողոք։
-Աշխատանքի մեջ կարող եմ լինել անողոք, մարդկային հարաբերությունների ոչ այդքան։
-Տանել չեք կարողանում, երբ․․․
-Երբ կա կեղծիք, սուտ, դավաճանություն, տանել չեմ կարողանում առհասարակ անհայրենիքներին։
-Ժողովուրդը գոյատեւում է ոչ միայն հողով, այլ․․․
-Այլ լեզվով եւ մշակույթով։
-Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։
-Խաղաղություն։
-Եթե հնարավորություն լիներ կյանքը փոխելու։
-Կան էջեր, որոնք մի փոքր կսրբագրեի։
-Ո՞ւմ եք դիմում, երբ հուսահատ եք։
-Միշտ վախեցել եք․․․
-Կեղծիքից, ստից, դավաճանությունից։
-Քաղաքականությունը Ձեզ համար։
-Ոչ այնքան լավ բան։
https://iravunk.com/sim/?p=248513&l=am/