«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կփորձենք ֆինանսական չարաշահումների բացահայտմանն ուղղված նախագահի հանձնարարականի մասով հնարավորինս արագ արդյունք ապահովել․ ԱՀ գլխավոր դատախազ

Քրեական

ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրայինի եթերում անդրադարձել է նախագահ Արայիկ Հարությունյանի իրավապահ համակարգին իջեցված վերջին հանձնարարականին, որով երկրի ղեկավարը պահանջել է իրավապահներից սեղմ ժամկետներում ուսումնասիրել ՀԷԿ-աշինության ոլորտում կորուստների փոխհատուցման, ինչպես նաև Արցախի Ներդրումային և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների միջոցների հնարավոր փոշիացման և չարաշահման դեպքերը, դրանց տալ իրավական գնահատական և վերականգնել պետությանը հասցված վնասը։

Անդրադառնալով ՀԷԿ-աշինության ոլորտին, գլխավոր դատախազը, մասնավորապես նշել է, որ պատերազմից հետո մի շարք ՀԷԿ-եր մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, ժամանակին այդ ՀԷԿ-երի կառուցումը իրականացվել է վարկային միջոցներով, և պատերազմից հետո դրանց կորուստի պատճառով բանկային կայունության և բանկերի անխափան գործունեության հարց է առաջացել այդ վարկերի հետ կապված։

«ՀՀ-ի հետ նաև իրավական հարցեր առաջացան, և որոշվեց, որ ՀՀ կառավարությունը իր վրա կվերցնի վարկերի կատարման ֆինանսական ծանրաբեռնվածությունը, իսկ տեխնիկական մասը կիրականացվի Արցախի պետական մարմինների միջոցով։ Այս ֆոնին հանրության շրջանում սկսվեցին խոսակցություններ այն մասին, որ որոշ տնտեսվարողներ այնուամենայնիվ կարողացել են տարհանել այդ ՀԷԿ-երի շարժական կոնստրուկցիաները, սակայն դրանց դիմաց անհարկի փոխհատուցում են ստացել։

Խոսքը հարյուրավոր միլլիոն դրամների մասին է։ Այդ տեղեկությունների իսկությունը նախագահի հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել։ Միևնույն ժամանակ տարօրինակ է, որ նման խոսակցությունների տիրաժավորման ֆոնին այս երկու տարվա ընթացքում իրավապահ համակարգին գեթ մեկ կոնկրետ դեպքով որևէ քաղաքացու կողմից հաղորդում չի ներկայացվել։ Եվ, օգտվելով առիթից, ես մարդկանց հորդորում եմ՝ նման տեղեկություն ունենալու դեպքում ներկայացնել դա իրավապահ մարմիններին»,- նշեց ԱՀ գլխավոր դատախազը։

Անդրադառնալով Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության հիմնադրամներից տնտեսավարողներին հատկացված փոխհատուցումների հնարավոր չարաշահման կամ փոշիացման մասին խոսակցություններին և այն մտայինությանը, որ այդ բոլոր «չարաշահումները» իրականացվում են ԱՀ բարձրագույն իշխանության հովանու ներքո, գլխավոր դատախազը պնդեց, որ որևէ հանգամանք չի կարող խոչընդոտ հանդիսանալ նման դեպքերի վերհանման և բացահայտման համար։

«Եթե կան փաստարկված տվյալներ ֆինանսական չարաշահումների և հանցագործությունների մասին, ապա միանշանակ հարուցվելու են քրեական գործեր և դրանում ոչ մի խոչընդոտ լինել չի կարող»,- պնդեց գլխավոր դատախազը։ Նա նաև հաղորդեց, որ նախագահի հանձնարարականի շուրջ արդեն սկսվել են համապատասխան գործողություններ։

«Կփորձենք հնարավորինս արագ արդյունք ապահովել իջեցված հանձնարարականով»,- խոստացավ գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ InfoPort.am-ի արցախյան աղբյուրները չէին բացառել ձեռնարկված միջոցառումների արդյունքում աղմկահարույց բացահայտումներ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան