Նիլոը այլեւս չի կարող խաղալ բարձրաստիճան ոստիկանների հակասությունների վրա
ՆերքաղաքականՆորանշանակ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի եւ իր ենթակա պարեկների ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի ջրերը մի առվով չեն գնում: Վերջինս ցուցադրաբար չի ենթարկվում իր ղեկավար հանդիսացող ՆԳ նախարարին: Այդ տարաձայնությունները հասել են նրան, որ Նիկոլի առջեւ խնդիր է ծագել երկուսից մեկին ՆԳ համակարգից տեղափոխելու վերաբերյալ: Սակայն Նիկոլը սարսափելի վախենում է իր անձի համար եւ մինչ այսօր փորձում էր այս երկու անձերի միջեւ հակասությունը օգտագործել իր հանդեպ որեւէ խռովությունը կամ դավաճանությունը կանխելու համար: Սակայն հակասությունները հասել են այն մակարդակի, որ այլեւս այսպես շարունակվել չի կարող:
Սեփ. լրատվություն

