Եթե իրավական գործընթացների արդյունքում փարատվեն հասարակության կասկածները, Արցախում մթնոլորտը կփոխվի․ պատգամավորը նախագահ Հարությունյանի իրավապահներին իջեցված հանձնարարականի մասին

Ներքաղաքական

Վերջին օրերին Արցախի ուժային կառույցները ակտիվորեն լծվել են նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարականը կատարելու գործին՝ կապված հետպատերազմյան շրջանում որոշ տնտեսվարողների կողմից ֆինանսական չարաշահումներ կատարելու հետ։ Այս գործողությունները ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, «Իրավունքի» հետ զրույցում բացատրեց հասարակության մեջ առկա տրամադրություններով, իշխանությունների նկատմամբ անվստահության աստիճանի բարձրացումով, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով՝ այն էլ Արցախի համար այս դժվարագույն ժամանակաընթացքում։

Նա նաև նկատեց, որ այս գործողությունները նույնիսկ փոքր ինչ ուշացած են։ «Իմ կարծիքով իրավապահները շահագրգռված պիտի լինեն բացահայտելու և իրավական գնահատականի արժանացնելու երկրում առկա յուրաքանչյուր իրավախախտում և կարիք չկար սպասելու նախագահի հատուկ հանձնարարականին այս ուղղությամբ։ Եթե հասարակության շրջանում ձևավորվել է անվստահության մթնոլորտ, ապա դա ուղիղ ցուցիչ է ավելի կոնկրետ և էֆֆեկտիվ միջոցներ ձեռնարկելու համար։ Պետք է մունդիրի պատիվը բարձր պահել և հասարակությանը ապացուցել, որ իրավապահը իր որակները ունի և իվիճակի է իր վրա դրված գործառույթները լիարժեքորեն կատարել»,- շեշտեց պատգամավորը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կենցաղային մակարդակում հնչեցվող իբր թե իրավախախտ անձանց անունները դեռ ապացույց չեն այն բանի, որ այդ մարդիկ իրականում հանցանք կամ զանցանք են գործել, այդ ամենը պետք է ապացուցվի կամ հերքվի համապատասխան իրավական փաստերով։ «Իսկ այս ամենի արդյունքում, եթե իրավիճակում պարզություն մտցվի, ենթադրում եմ, որ ժողովրդի մոտ որոշակի տրամադրություններ կփոխվեն, քանի որ այժմ Արցախին ոչ թե պոպուլիզմով շաղախված կոչեր ու կենացներ են պետք, այլ իրական սոցիալական արդարություն, համերաշխություն և հանուն մեծ նպատակի միասնականության օրակարգ»,- եզրափակեց պատգամավորը։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի