Մահերի թիվը շարունակաբար աճում է, 11 հազար շենք հողին է հավասարվել, Հաթթայի օդանավակայանը շարքից դուրս է եկել․ Երկրաշարժի հետեւանքները Թուրքիայում

Հանդիպում

Հայտնի է, որ Թուրքիան տնտեսական լավ վիճակում չէր, թուրքական լիրայի պարբերական արժեզրկումներ էին: Հիմա այս երկրաշարժի հետևանքով ի՞նչ ծավալի խնդիրներ կարող են առաջանալ այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանից, ով փաստեց․

-Միանշանակ, սոցիալ-տնտեսական ճգնաժամը կկրկնապատկվի, բացի այդ, մարդկային զգալի կորուստներ ունեցավ Թուրքիան այս երկրաշարժի հետևանքով: Էլ չենք խոսում նյութական կորուստների մասին՝ 11 հազար շենք է փլվել երկրաշարժի հետևանքով, Հաթթայի օդանավակայանը շարքից դուրս է եկել։ Երկրի 10 նահանգներում 3 ամիս ժամկետով արտակարգ իրավիճակ է հռչակվել, հայտարարվել է 7-օրյա սուգ: Իսկ արտակարգ իրավիճակը ընտրությունների նախօրեին անշուշտ քաղաքական իմաստ էլ ունի, հետևաբար երկրում քաղաքական, սոցիալական, տնտեսական ճգնաժամը կրկնապատկվելու է: Մահերի թիվն էլ շարունակաբար աճում է, ու կարծում եմ՝ դեռ կաճի:

-Կարծում եք՝ Էրդողանի դիրքերը կթուլանա՞ն ստեղծված ճգնաժամի պայմաններում:

– Էրդողանը շատ ճարպիկ քաղաքական գործիչ է. կան ազդակներ, որոնք կդժվարացնեն նրա գործը, և կան ազդակներ, որոնք, հակառակը՝ կթուլացնեն: Այդ ազդակները շահագործելու մեծ դաշտ է հիմա ստեղծվել:Կրկնում եմ՝ նա ճարպիկ քաղաքական գործիչ է և կարող է վնասի միջից մեծ օգուտներով դուրս գալ:Բնակչությունը հատկապես Թուրքիայի ծայրամասային հատվածներում մեծ հակակրանք ունի Էրդողանի նկատմամբ, և դրա պատճառներից մեկն էլ աղքատությունն է: Հիմա երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները էլ ավելի են սրվելու, վերջապես երկիրը մեծ կորուստ ունեցավ, մեծաքանակ մարդիկ անօթևան են մնացել: Բայց նաև կարող եմ ասել, որ շնորհիվ իր ճարպկության այս խնդիրների միջով Էրդողանը կարող է չոր դուրս գալ, քանի որ ժողովուրդը միամիտ է. նա կարող է ամեն ինչ վերագրել աստծո կամքին, ոչ թե իր ղեկավարման թերություններին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում