«Փաստ». Տեսարաններ՝ առանց հացի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հին Հռոմի կարգերի ու բարքերի անկումը երգիծաբան Յուվենալիսը հակիրճ բանաձևել է՝ «Հաց և տեսարաններ»: Հռոմից մի քիչ ավելի հին Երևանում արդեն մոտ 5 տարի իշխանությունը գրաված Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն առաջնորդվում են գրեթե նույն բանաձևով, բայց մի մեծ բացառությամբ: Քանի որ «հաց» չեն կարողանում ապահովել, ավելին՝ եղած-չեղածը թանկուկրակ են արել, տեսարանների վրա են զոռ տալիս: Ընթացիկ «տեսարանը» ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ազատամարտի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ ԱԺ-ում գլխավոր դատախազուհի (թեպետ մի կարկառուն քպական «հարգելի պարոն» էր ասում) Աննա Վարդապետյանի հայտնությունն էր:

Միջնորդությունն էլ՝ «բազմասերիանոց», այսինքն՝ տեսարանն ապահովված էր ամբողջ 2 օր՝ փետրվարի 7-ին և 8-ին: Բայց... ավելի երկարատևության հույսով: Այն, որ գործ ունենք փաշինյանական իշխանության կողմից տեսարան սարքելու հերթական դրսևորման հետ, «անզեն աչքով» էլ տեսանելի է: Դա հենց Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ վաղուցվա անդամ, այդ չափով էլ «անաչառության ցուցիչ» ունեցող գլխավոր դատախազուհու ներկայացրած միջնորդությունն է ի ցույց դնում: Բանն այն է, որ եթե նույնիսկ քպականների նման թքած ունենանք անմեղության կանխավարկածի վրա և հալած յուղի տեղ ընդունենք ներկայացված մեղադրանքները, դրանք, պարզվում է, միևնույնն է, առ ոչինչ են: Թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ Սեյրան Օհանյանին մեղսագրվող արարքներով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ասել կուզի՝ Փաշինյանի իշխանությունը պարզապես «տեսարան է ապահովում»: Աղմո՛ւկ է պետք:

Այն պետք է լ յումպենին, որպեսզի ընկղմված մնա «սաղ նախկիններն են մեղավոր» թմբիրի մեջ: Բայց աղմկոտ տեսարանները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ավելի շատ պետք են՝ իրենից (իրենցից) ինչ-որ չափով մեղադրանքների սլաքները շեղելու, առհասարակ՝ ընթացիկ օրհասական իրավիճակից, կենսական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Ու վերոնշյալ օրինակը դեռ միայն մեկն է... Իրենք Տիգրան Մեծին էլ կմեղադրեն (կհիշեք քպականներից մեկի այդ «մտքի թռիչքը»), իրենք ինչ ասես դուրս կտան, միայն թե պատասխան չտան, և աղմուկ (տեսարան) լինի: Դրա համար էլ՝ ամենօրյա տեսարաններ են, բայց... առանց հացի: Հա, արդեն չկա նաև ժպիտ, միայն լաց է, ողբ է, մահ: Ինչ կարողանում, այն էլ բերում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին