«Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է». ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի ռեժիսոր, դերասանուհի ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Որքանով տեղյակ ենք, նոր ներկայացման եք պատրաստվում, որտեղ իր դերակատարմամբ հանդես կգա ՌԴ վաստակավոր  արտիստ: Կբացե՞ք փակագծերը:

— Ներկա պահին աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» ներկայացման վրա, որը շատ հետաքրքիր ժամանակակից պիես է: Այդ պիեսում աշխատում ենք ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Իգորեւիչ Շեյնինի հետ: Նա շատ նվիրված է մեր թատրոնին ու արդեն մեր թատրոնի անդամներից մեկն է դարձել: Մենք Շեյնինի հետ աշխատել ենք դեռեւս  «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման ժամանակ: Ու հիմա մեր միասնական ցանկությամբ աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» պիեսի վրա: Ինձ թվում է՝ հանդիսատեսը կհավանի, որովհետեւ շատ գեղեցիկ գործ է: Ի դեպ, մի քիչ բացեմ փակագծերը՝ այդ պիեսի մեջ լինելու է դասական երաժշտություն:

— Այսինքն՝ կոմպոզիտորի մասի՞ն է:

— Այո, բայց այդ պիեսում միայն մի կոմպոզիտոր չէ: Այլ լինելու է մի քանի հզոր կոմպոզիտորների դասական երաժշտություն: Պիեսի բեմադրիչը Սլավա Ստեփանյանն է: Նա այդ պիեսով ինչ-որ կարեւոր մեսիջ է ուզում ուղարկել հանդիսատեսին:

— Ո՞րն է «Սրտի մեղեդիներ» պիեսի ասելիքը:

— Պարոն Ստեփանյանն այդ մասին դեռ չի ասել: Մենք՝ դերասաններս, փորձում ենք գուշակել… Սկզբից, երբ սկսվում են փորձերը, բեմադրիչը միանգամից չի բացում իր գաղտնիքը: Փորձում է դերասաններին տալ այդ հնարավորությունը, որ դերասանը հասկանա այն մեսիջը, որն ինքն ուղարկում է տվալ ներկայացումով: Բայց հետո, իհարկե, բացում է գաղտնիքը:

— Ըստ Ձեզ, այդ մեսիջով ի՞նչ է փոխանցվում հանդիսատեսին:

— Ինձ թվում է, որ շատ գեղեցիկ մարդկային հարաբերությունների մասին է: Որովհետեւ կան մարդիկ, որոնց էգոիզմը հասնում է այն աստիճանի, որ չեն տեսնում, թե ինչ ցավ են պատճառում մարդկանց՝  գործելով միմիայն օրենքի շրջանակներում կամ, առաջին հերթին հաշվի առնելով՝ օրենքը: Բայց չէ՞ որ լինում են իրավիճակներ, որ օրենքն ուղղակի դեմ է դուրս գալիս մարդկային զգացմունքներին: Ու այստեղ մեծ հարց է առաջանում հերոսի մոտ: Ի վերջո, ո՞րն է ճիշտ՝ մնալ օրենքի խիստ սահմաններում, թե՞ երբեմն տեղիք տալ մարդկային խղճին: Այստեղ շատ կարեւոր է գտնել ոսկե միջինը: Այն ծայրահեղությունները, երբ մարդիկ ապրում են կանոններով կամ էլ՝ ընդհակառակը, միշտ առաջացնում են կոնֆլիկտներ: Եվ երբ մարդ գտնի ոսկե միջինը, այն ժամանակ կլինի ներդաշնակություն: Հիմա մեր հերոսի առջեւ դրված է այդ հարցը: Ու նա ամբողջ ներկայացման ընթացքում անցնում է այդ ճանապարհն ու սկսում է դա հասկանալ: Եվ վերջում հանգում է այն եզրակացության, որ մարդկային դրսեւորումներն օրենքից վեր են, ինչը շատ կարեւոր է: Եվ այն չի կարելի կորցնել՝ կուրորեն հետեւելով օրենքին: Իրականում էլ մարդիկ կան, որոնք խստորեն հետեւում են կանոններին, ինչը շատ գովելի է, բայց նաեւ դրա հետ մեկտեղ դու պետք է հասկանաս, որ դու մարդ ես եւ պետք է նաեւ մարդկային օրենքներին հետեւես: Չէ՞ որ այդ կանոններին հետեւելով՝ դու կարող ես կորցնել մարդկային դեմքդ: Իսկ դա շատ կարեւոր է: Յուրաքանչյուր իրավիճակում պետք է առաջին հերթին մարդ մնաս: Վերջիվերջո, երբ գնաս այն աշխարհ, քեզ չեն հարցնի, թե դու ինչ մասնագիտություն ես ունեցել, հասարակության մեջ ինչ դիրք ես գրավել կամ ինչ ազգության ես պատկանել: Միայն կարեւոր կլինի, թե ով ես դու եւ ինչ բարի գործեր ես  արել: 

— Ռուս դերասանների եւ հայ դերասանների հետ ներկայացման մեջ խաղալիս՝ ո՞րն է տարբերությունը:

Խառնվածքը… Օրինակ՝ հայ դերասաններն ավելի բաց են ու լուցկու նման միանգամից բռնկվում են: Իսկ ռուս դերասաններն ավելի զուսպ են:

— Դուք արմատներով արցախցի եք, ունե՞ք հարազատներ, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ:

— Շատ ցավալի է, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել: Ես ունեմ բարեկամներ, որոնք ապրում են Ստեփանակերտում եւ այս պահին գտնվում են շրջափակման մեջ: Աշխարհից կտրված են… Երեխաներն ինչքան ժամանակ է չէին հաճախում ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ: Երբ զանգում ու խոսում եմ նրանց հետ, որքան էլ ծանր է վիճակը, միշտ ասում են՝ մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է: Իրենք են փորձում  ինձ հանգստացնել: Որքան էլ ենթարկվում են ճակատագրի փորձություններին՝ անկոտրում, ամուր կանգնած են հողի վրա: Ես շատ կուզենայի, որ այդ հարցը դրական լուծումներով շուտ կարգավորվի: Արցախում ապրող 120 000-ը ոսկե մարդիկ են: Հուսով եմ, որ մարդկությունն այս իրավիճակներից ելնելով, կհասկանա, որ չի կարելի այդպես վարվել ոչ միայն արցախցիների, այլեւ՝ բոլոր ազգությունների հետ: Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում