Լապորտան անշնորհակալ է, իսկ իսպանացիները` դավաճան. Մեսսիի եղբայր
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայր Մաթյասը հայտարարել է, որ աշխարհի չեմպիոնը չի վերադառնա կատալոնական «Բարսելոնա».
«Բարսելոնայի թերթերից մեկը «Մեսսին պետք է վերադառնա «Բարսելոնա»» վերնագրով հոդված էր գրել: Ես կասեի՝ «Հա-հա, մենք չենք վերադառնա «Բարսելոնա», և եթե վերադառնանք, մանրակրկիտ կմաքրենք այն, առաջնահերթ հեռացնելով անշնորհակալ Լապորտային:
Ինձ համար «Բարսելոնան» հայտնի դարձավ միայն Մեսսիի շնորհիվ։ «Ռեալն» արդեն հայտնի էր: Յուրաքանչյուրը, որը հնարավորություն ունի այցելել Բարսելոնա և տեսնել ակումբի թանգարանը, կհասկանա, որ «Բարսելոնայի» թանգարանը Մեսսիի թանգարանն է:
Երկրպագուները պետք է փողոց դուրս գային՝ պահանջելով, որ Լապորտան հեռանա, իսկ Մեսսին մնա։ Իսպանացիները դավաճաններ են»,- Մեսսիի եղբոր խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

