Առաջիկա ընտրություններում, հազիվ թե, հաղթի Էրդողանը. Հակոբ Չաքրյան

Միջազգային

«Իրավունքը» զրուցել է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ՝ Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի, հազարավոր զոհերի եւ տնտեսական անկման մասին։

- Թուրքիայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, կան հազարավոր զոհեր… Ի՞նչ կասեք այս մասին։ Արդյո՞ք ճիշտ է թշնամուն թուլացնելու համար հույսը դնել միայն բնական աղետների վրա։

- Այսօր երկրաշարժի երրորդ օրն է։ Մինչեւ հիմա մարդիկ նույնիսկ խմելու ջուր եւ հաց չունեն։ Մի քանի երեխա երկրաշարժից փրկվել են, սակայն մահացել են ցրտից։ Ամենաշատը տուժել է Անտիոքը, Ալեքսանդրիաթը եւ Հատայը։ Հատայի նահանգապետը ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ է։ Էրդողանը երբեմն նման կերպ վրեժխնդիր է լինում, եթե իր կուսակցությունից չէ տվյալ քաղաքի քաղաքապետը։ Կամ, օրինակ, երկու օր առաջ երեկոյան ընդդիմադիր կայանից Ադանայի քաղաքապետը ով եւս ընդդիմադիր է, կապ հաստատեց եւ ասաց, որ Ադանայի համար, որը 3 միլիոն բնակչություն ունի, ուղարկվել է փրկարարական ընդամենը 8 հոգանոց ջոկատ։ Այսինքն՝ ուղարկել է եւ չեն կարող բողոքել։ Իսկ ինչ վերաբերում է հույսը դնել աղետների վրա, դա արդեն ճղճիմ մտածողության արդյունք կարող է լինել։ Բնական աղետներին ապավինելու փոխարեն՝ իշխանությունը պետք է մտածի մեր երկրի մասին, մանավանդ այն դեպքում, երբ կա միջազգային աջակցություն։

- Տնտեսապես որքա՞ն կորուստ կկրի Թուրքիան՝ այս ամենի հետեւանքով:

- Թուրքիայի գանձարանը դափ-դատարկ է։ Պահեստային ֆոնդը մինուս 47 մլրդ դոլար է, ինչու մինուս, քանի որ այդ 47 մլրդի մի մասը Քաթարն է տվել, մի մասը՝ Սաուդյան Արաբիան, մի քիչ էլ ԱՄԷ-ն է տվել՝ փոխառության կարգով, որ մնա Թուրքիայի Կենտրոնական բանկում։ Խորը ճգնաժամի մեջ է Թուրքիան։ Կա գնաճ,  որը ընդհանուր առմամբ՝ կազմում է 220%։ Նույնիսկ մարդիկ ձեթը գնում են բաժակով, գումար չունենալու պատճառով։

- Պարոն Չաքրյան, այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Թուրքիայի տնտեսությունը թուլացե՞լ է։

- Թուրքիայի տնտեսությունը միշտ էլ թույլ է եղել, բայց հիմա խայտառակ վիճակ է։  Միջին խավ չկա, կան աղքատներ եւ հարուստներ։ Ինչքան աղքատ լինեն, այդքան տգետ կլինեն, Էրդողանն էլ երեւի ուզում է ցմահ մնալ։ Վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հանրապետական կուսակցությունը շահեց, խոշորագույն քաղաքներում՝  Ադանայում, Ստամբուլում, Անկարայում նաեւ Միջերկրականի ու Էգեյանի մյուս առափնյա քաղաքներում։ Բայց առաջիկա ընտրություններում, հազիվ թե, հաղթի Էրդողանը։ Դե ինքն էլ գիտի, որ տգետ մասսա է. 6 տարեկան աղջկան կնության են տալիս։

- Տնտեսական Թուրքիայի այս թուլացումը կանդրադառնա՞ այս կամ այն կերպ հարեւան երկրների վրա։

- Տնտեսապես կախում պետք է ունենա տվյալ երկիրը, որ անդրադառնա։ Թուրքիայից ո՞վ կախում ունի, որ անդրադառնա։ Օրինակ, Ռուսաստանի այս վիճակը Թուրքիայի վրա անդրադառնում է, քանի որ Արեւմուտքը պատժամիջոցներ է կիրառում եւ Ռուսաստանն այլեւս ակտիվ գործարքների մեջ չի կարող մտնել։

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=248336&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում