Իշխանությանը չի հուզում ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ Արցախի եւ ո՛չ էլ 120 հազար հայրենակիցների ճակատագիրը. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Արդեն տեւական ժամանակ է` Լաչինի միջանցքը փակ է, այսպես ասած՝ ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստների» կողմից, Արցախի ժողովուրդը ստիպված է վերապրել 90-ականները, ապրել ու արարել մութ ու ցուրտ, սոված եւ դեֆիցիտի պայմաններում: Եվ այս իրավիճակում ո՞րն է ՀՀ իշխանությունների անելիքը, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեին, որ չի արվել ու չի արվում: «Իրավունքի» հետ զրույցում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց, որ իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ իրենց չի հուզում ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ Արցախի թեման եւ ոչ էլ 120 հազար հայրենակիցների ճակատագիրը, ինչը որդեգրած քաղաքականություն է, որը չի թաքցվում նրանց կողմից:

«Ի՞նչ պետք է անի իշխանությունը, միակ տրամաբանական պատասխանը՝ հրաժարական տալ եւ թողնել, որպեսզի այդ խնդրով զբաղվեն այն մարդիկ, որոնց հետաքրքիր է Լաչինի միջանցքը ու մարդկանց ճակատագիրը: Պարզ է, որ ամեն ինչ անում են հակառակը, մեզ համար խնդիր ստեղծելու տեսակետից»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ եթե լինի գերակա ու նորմալ իշխանություն, ապա առաջին հերթին պետք է որոշում կայացնել, ամեն գնով լուծել այդ խնդիրը:

Մելիք-Շահնազարյանը նաեւ կարեւորեց միջազգային հանրության դերակատարումը, որը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ինչպես նաեւ հակընդդեմ ակցիաների կազմակերպումը հենց միջանցքի տարածքում. «Այդ հարցում կարեւոր է Ռուսաստանի հետ լիարժեք  համագործակցության կազմակերպումը` որպես հիմնական ռեսուրս ունեցող ուժ: Հակառակ կողմում հումանիտար աղետի սպառնալիքն է, որը հաղթահարելու համար ցանկացած քայլ արդարացված է»:

Հարցին, թե արդյո՞ք մեր հասարակությունը դարձել է հանդուրժող եւ հարմարվում է ստեղծված իրավիճակին, քաղաքագետն ընդգծեց, որ Արցախում մարդկանց ամեն օրն է պայքար:

«Ես տեսնում եմ, որ Արցախի մեր հայրենակիցները տրամադրված են դիմակայության, ապրել բառիս բուն իմաստով շատ մեծ նեղության մեջ, բայց Ադրբեջանի պահանջները չկատարել: Արցախի ժողովրդի միակ անելիքն այդ վճռականությունը պահպանելն է եւ քաղաքական այն ուժերին, որոնք  տրամադրված են պայքարի, լիարժեք աջակցություն տալն է: Սփյուռքում մեր հայենակիցները բավականին ակտիվ են, ինչը ՀՅԴ-ի շնորհքն է, մնում է Հայաստանի բնակչությունը, եւ այստեղ մեծ խնդիր կա: Նրանք, ովքեր չեն համակերպվում այսօրվա իրողության հետ, ցավոք, չեն կարողանում իրենց մոտեցումը քաղաքական թրենդ դարձնել, այստեղ ինքնակազմակերպվելու լուրջ խնդիր կա, որը կանգնած է նաեւ քաղաքական ուժերի առջեւ», - նշեց Մելիք-Շահնազարյանը եւ եզրափակելով խոսքը` շեշտեց, որ մեր հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի ընդդիմադիր ուժերին աջակցություն ցույց տալն է ու միասնականության ոգին ապահովելը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի