Ինչ է տեղի ունեցել ԱԺ փակ նիստի ժամանակ
ՆերքաղաքականԱզգային ժողովը փակ նիստով երեկ քննարկեց ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները, իսկ նիստում զեկույցով հանդես է եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նիստից հետո ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեց, թե ընդդիմությունը, կարծես, բավարարված էր Պապիկյանի ներկայացրած փաթեթով` առաջնագծում տարվող աշխատանքների վերաբերյալ: Փակ նիստի համար զեկույց պատրաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, փակագծեր բացելով, ասաց, որ նիստի ժամանակ Պապիկյանի հրաժարականը չեն պահանջել, բայց այնպես չէ, որ բավարարված են եղել:
- Չենք կարող բավարարվել այս իրավիճակով, քանի նման աննախադեպ դժբախտ դեպք ենք ունեցել` Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհը: Եվ միայն այն փաստը, որ իշխանությունը տարբեր թվեր էր ասում, թե երբվանից է տեղակայվել` Ազատ գյուղում այդ վաշտը տեղակայվել 2020-ի պատերազմից հետո, այսինքն` այդ ժամանակը բավարար էր, որ զինվորներն ունենային բարվոք կացարաններ, ոչ թե հրդեհից հետո իշխանությունը փորձեր զբաղվել սեփական PR-ով, ինչ-որ մոդուլային իտալական կացարաններ բերելու մասին լուրերով:
https://iravunk.com/sim/?p=248328&l=am/

