Ոչ մի տրա­մա­բա­նա­կան հիմ­նա­վորու­մ չկա, թե ին­չու ա­զա­տե­ցին 2-րդ կոր­պու­սի գրե­թե ամ­բողջ հրամ­կազ­մին. Մանգասարյան

Ներքաղաքական

Ընդամենը 21 օր է անցել Գեղարքունիքի Ազատ համայնքում զինվորական կացարանում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից, ինչի հետեւանքով ողջակիզվեցին 15 զինվոր: Այս ընթացքում ամեն ինչ արվեց, որպեսզի տեղի ունեցածի վերաբերյալ համապարփակ վերլուծությունները մնան լուսանցքում` ամբողջ մեղքը բարդելով սպայական կազմի վրա: Սակայն, «Իրավունք TV»-ի տաղավարում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ հիշեցրեց, թե ինչ տեղի ունեցավ ողբերգական դեպքից անմիջապես ժամեր անց:

— Տեղի ունեցածից երկու-երեք ժամ հետո կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատկերավոր նկարագրեց կատարվածը, եւ անմիջապես որոշում կայացվեց հենց այդ նիստի ժամանակ, որ երկրորդ կորպուսի գրեթե ամբողջ հրամանատարական կազմը ազատվի իր զբաղեցրած պաշտոնից: Մինչդեռ այդ պահին հանգամանքների մասին շատ քիչ տեղեկատվություն կար: Դեպքի հետ առնչվող մարդիկ առնվազն այդ ժամանակ գտնվում էին շոկային վիճակում, կառուցել տեսակետ դրա հիման վրա եւ կայացնել այս կամ այն որոշումը, ուղղակի, մեղավորներ արագ գտնելու եւ դատապարտելու նպատակ էր հետապնդում: Հիմա տեւական ժամանակ է անցել, եւ նոր կարելի էր սթափ, առանց ավելորդ էմոցիաների գնահատականներ տալ, վերլուծություններ անել եւ ծառայողական քննություն անցկացնելուց հետո` նոր ավելի ադեկվատ որոշումներ կայացնել: Իսկ այս պահի դրությամբ` դեպքի հետ առնչվող ոչ մի պաշտոնական ադեկվատ տեղեկատվություն չենք ստանում: Միայն կան դաշտ նետվող տարբեր տեղեկություններ, մինչդեռ ժամանակն է ամբողջական պատկերը գնահատելու եւ փորձելու հնարավորինս մեղավորներին  իդենտիֆիկացնել: Բայց փաստացի հանրությանը հայտնի ոչ մի գործողություններ տեղի չեն ունենում: Ստացվում է` հերթական անգամ արագ եւ հանրության ինչ-որ շերտին ականջահաճո որոշումներ կայացվեցին, եւ ամբողջ սլաքներն ուղղեցին դեպի ոչ թե ռազմաքաղաքական ղեկավարության ուղղությամբ, այլ` սպայակազմի: Արդյունքում ռիսկային որոշում կայացվեց, եւ գրիչի մեկ հարվածով ազատեցին ամբողջ գրեթե բանակային կորպուսի հրամանատարական կազմին: Եվ այսօր ունենք մի իրավիճակ, որ նոր մարդկանց նշանակելուց հետո` տեւական ժամանակ է պետք, որպեսզի նրանք ինտեգրվեն, տիրապետեն իրավիճակին, ու նրանց ծառայության արդյունավետությունը գնալով մեծանա: Բայց արդյոք ունենք այդ ժամանակը, մի՞թե կարող ենք մեզ նման ճոխություն թույլ տալ` պատերազմից հետո ունեցած մեր փոքր ռազմական բաղադրիչով, եւ ազատել աշխատանքից այդքան սպաների` առանց հեռուն նայելու: Ընդ որում` առանց տրամաբանական պատճառներ բերելու: Համենայնդեպս, մինչ այս պահը ոչ մի տրամաբանական հիմնավորման ականատես չեմ եղել, թե ինչու այդպես վարվեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում