ՀԱՊԿ-Ը եվրոպական «խաղաղապահներով» փոխարինելու շանսերը մեծ չեն

Վերլուծություն

Կարճ ա­սած, որ ՀԱՊԿ-ին դիմելու եւ հետո խաղաղապահներին Հայաստանի սահմաններ չթողնելու այս ամբողջ պատմության իրական իմաստը ոչ թե Դաշինքից օգ­նու­թյուն ստա­նալն էր (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248238&l=am), այլ քա­րոզ­չա­կան տրյուկ սար­քե­լը, թե, տե­սեք, դի­մե­ցինք, բայց չօգ­նե­ցին, դեռ ան­ցած տար­վա սեպ­տեմ­բե­րին էր հաս­կա­նա­լի: Իսկ դրան հա­ջոր­դած եւ դեռ շա­րու­նակ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մի­այն ա­վե­լի են հաս­տա­տում դա: Ընդ ո­րում, տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ «ռուս­նե­րը չօգ­նե­ցին» այդ խա­ղի երկ­րորդ բա­ղադ­րիչն էլ պետք է դառ­նար եվ­րո­պա­կան կոն­տին­գեն­տի տե­ղա­կա­յու­մը, թե, տե­սեք, «Արեւ­մուտ­քը օգ­նեց»: Մի­այն թե այդ խա­ղը բա­վա­կան թե­րի էր: Նախ, այդ Ա­րեւ­մուտ­քը, այն է՝ եվ­րո­պա­կան ինչ-որ ան­հաս­կա­նա­լի ա­ռա­քե­լու­թյուն եր­կու ա­միս Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին չգի­տես ինչ էր ա­նում եւ վեր­ջում թո­ղեց-փա­խավ, հենց որ Լա­չի­նը շրջա­փակ­վեց: Ու ան­մի­ջա­պես էլ նոր խաղ սկսվեց, ըստ ո­րի՝ եվ­րո­պա­ցի­նե­րը հի­մա էլ ու­զում են Լա­չի­նի մի­ջանց­քը «փրկել»: Ու դա հաս­կա­նա­լի է. Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին կանգ­նե­լը ինչ-որ բան Եվ­րո­պա­յին չի տա­լիս, պետք է Լա­չի­նի մի­ջանց­քի վե­րահս­կո­ղու­թյու­նը վերց­նել: Եվ այն, որ մի­ջանց­քը փա­կելն ու այս վի­ճա­կը ստեղ­ծե­լը այդ խա­ղի բա­ղադ­րիչ­նե­րից էր, դա էլ դժվար չէ հաս­կա­նալ, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, թե այս ա­մե­նի հե­տե­ւում ինչ­պես է ցցված Mi-6-ի «ականջ­նե­րը»: Բայց դա էլ կար­ծես թե չի ստացվում: Լա­չի­նի մի­ջանցք մտնել ռուս­նե­րը չեն թող­նում, իսկ ռու­սա­կան կոն­տին­գեն­տին հե­ռա­նա­լու պա­հանջ ոչ թե նույ­նիսկ Նի­կո­լը, այլ նա­եւ Ա­լի­ե­ւը չի կա­րող ներ­կա­յաց­նել:

Ճիշտ է, Միր­զո­յան Ա­րա­րա­տը վեր­ջին ժա­մա­նակ­ներս հա­ճախ է բրյու­սել­ներ եւ բեռ­լին­ներ վա­զում՝ «ՀՀ-ԵՄ փոխ­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­ման», «Հա­րա­վա­յին Կով­կա­սում կա­յու­նու­թյան եւ անվ­տան­գու­թյան մար­տահ­րա­վեր­նե­րի», «Հա­յաս­տան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի» եւ այլ հար­ցեր քննար­կե­լու հա­մար, թե­եւ այդ բո­լոր հար­ցե­րին խառն­վե­լու ո­րե­ւէ ման­դատ ԵՄ-ն, ա­ռա­վել եւս՝ Գեր­մա­նի­ան, չու­նեն: Բայց է­լի ան­հաս­կա­նա­լի է մնում, թե ի՞նչ կա­րող են մո­գո­նել, որ Լա­չի­նի մի­ջանց­քում եվ­րո­պա­կան կոն­տին­գենտ տե­ղա­կա­յեն: Այն նույն Եվ­րո­պա­յի, որ, կրկնենք, ի տար­բե­րու­թյուն ռուս­նե­րի, Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով հայ-ադրբե­ջա­նա­կան հար­ցե­րը լու­ծե­լու ոչ թե կողմ­նա­կի­ցը, այլ՝ նա­խա­ձեռ­նողն է: Ու երբ Լա­չի­նի մի­ջանցքն էլ հան­կարծ կա­րո­ղա­նան վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նել, հե­տե­ւան­քը դառ­նում է մի­ան­շա­նակ:

Ամ­բողջ հարցն այն է, թե Հա­յաս­տան-Արցախ ուղ­ղու­թյամբ դիր­քա­վոր­վե­լու ա­րեւմ­տյան շան­սե­րը ի­րա­տե­սա­կան կա­րո՞ղ են դառ­նալ: Հաշ­վի առ­նե­լով, որ, ի­հար­կե, կա­րող են եր­կու-երեք հա­րյուր եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րի ու­ղար­կել, սա­կայն դա խնդրի լու­ծում չէ: Պետք է ո­րո­շա­կի ռազ­մա­կան ուժ, հաշ­վի առ­նե­լով, որ մի­այն ռուս­նե­րին հե­ռաց­նե­լը չէ, որ կտա անհ­րա­ժեշտ է­ֆեկ­տը: Կա նա­եւ Ի­րա­նի գոր­ծո­նը, եւ Թեհ­րա­նը ներ­կա­յումս, էլ ա­վե­լի քան նախ­կի­նում, պարզ հաս­կա­նում է, որ նման ի­րա­վի­ճա­կում իր դեմ ռազ­մա­կան ար­շավ, այն էլ՝ ար­եւմ­տյան մի ամ­բողջ կո­ա­լի­ցի­ա­յի ներգ­րավ­մամբ, դառ­նա­լու է ան­խու­սա­փե­լի: Ա­ռա­վել եւս, որ ըստ տար­բեր աղ­բյուր­նե­րի, ԱՄՆ-ն ար­դեն իսկ նա­խա­ձեռ­նել է նման կո­ա­լի­ցի­ա­յի ստեղծ­ման գոր­ծըն­թաց, եւ թող տա­րօ­րի­նակ չթվա, սա­կայն ներ­կա հիմ­նա­կան քննար­կում­ներն ըն­թա­նում են Իս­րա­յե­լի եւ Նի­կո­լի կող­մից ջեր­մո­րեն սիր­ված Ֆրան­սի­ա­յի մի­ջեւ: Ու պատ­կերն էլ ա­վե­լի է ամ­բող­ջա­նում, երբ հի­շում ենք, որ «պա­տա­հա­կա­նո­րեն» հենց նույն Ֆրան­սի­ան՝ Մակ­րոնն էր, որ կա­տա­րում էր «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» Ար­ցախն Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու եւ հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կնքե­լու խա­ղի միջ­նոր­դի դե­րը:

Մի­այն թե ամ­բողջ խնդիրն այն է, որ, հաշ­վի առ­նե­լով նա­եւ Ի­րա­նի ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լը, ա­ռանց Թուր­քի­ա­յի ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյան այդ գլո­բալ ծրա­գիրն ա­ռաջ տա­նե­լ հնա­րա­վոր չէ: Իսկ Թուր­քի­ան ակն­հայ­տո­րեն դեռ սպա­սում­նե­րի մեջ է, կապ­ված ինչ­պես ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի, այն­պես էլ Ուկ­րա­ի­նա­յում պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քի հետ:

Չնա­յած, ե­րեկ­վա երկ­րա­շարժն էլ իր հեր­թին, ան­շուշտ, իր ուղ­ղում­նե­րը կմտցնի ռազ­մա­քա­ղա­քա­կան ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի մեջ: Թուր­քի­ա­յում մեծ ա­վե­րա­ծու­թյուն­ներ են, ո­րը հա­վե­լյալ ճնշում­ներ ա­ռաջ կբե­րի Էր­դո­ղա­նի վրա: Էլ ա­վե­լի մեծ ա­վե­րա­ծու­թյուն­ներ են Սի­րի­ա­յում: Սա­կայն մեկ նյո­ւանս եւս. է­պի­կենտ­րո­նը թուրք-սի­րի­ա­կան սահ­մա­նի այն հատ­վա­ծում է, որ­տեղ սի­րի­ա­կան տա­րած­քում, թուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան գո­տին է: Այ­սինքն, թե­եւ պաշ­տո­նա­պես հա­մար­վում է, որ Սի­րի­ա­յում մեծ ա­վե­րա­ծու­թյուն­ներ են, սա­կայն հիմ­նա­կան հար­վա­ծը բա­ժին է հա­սել այն գո­տուն, որ­տեղ Թուր­քի­ա­յի կող­մից կա­ռա­վար­վող ու­ժերն են: Եվ այս հան­գա­ման­քը նո­րից ազ­դե­լու է Էր­դո­ղա­նի ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լի վրա: Ար­դյուն­քում, թե­եւ Էր­դո­ղանն ա­ռանց այդ էլ ա­մեն կերպ ցույց էր տա­լիս, որ չի պատ­րաստ­վում մտնել ռուս-իրա­նա­կան ուղ­ղու­թյամբ հա­կա­մար­տու­թյան մեջ, ա­պա հի­մա երկ­րա­շար­ժը պետք է որ էլ ա­վե­լի ամ­րապն­դի նրա այդ մո­տե­ցու­մը:

Ար­դյուն­քում, կար­ծես թե ՀԱՊԿ-ին եվ­րո­պա­ցի «խա­ղա­ղա­պահ­նե­րով» փո­խա­րի­նե­լու շան­սե­րը, մեղմ ա­սած, մեծ չեն: Այն ա­ռու­մով, որ այդ­պես էլ տե­սա­նե­լի չի դառ­նում այն ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լը, ո­րի վրա կա­րող են հեն­վել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում