Եթե իշխանությունն ուզում է կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա այն չենք կարող անվանել իշխանություն, «եսիմինչ» է. Հեքիմյան

Ներքաղաքական

«44-օրյա պատերազմից, քաղաքական իմաստով մեր քաղած դասերը չնչին են, ըստ այդմ, եթե լինի «հաջորդ պատերազմը» մեր նախապատրաստվածությունը համարյա զրոյական մակարդակի վրա է», - «Իրավունք»-ի հետ զրույցում նշել է Պահպանողական կուսակցության նախագահ ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆԸ եւ անդրադարձել նաեւ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակին ու Բերձորի միջանցքի խնդրին:

— Նախորդ շաբաթ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից Գուրգեն Արսենյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարեւորության մասին, ինչպես նաեւ նշեց, թե անընդհատ հիշատակում ենք Արցախի 120 հազար բնակչության մասին, մոռանալով՝ ՀՀ 3 մլն բնակչությանը: «Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»,- հավելել էր Արսենյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Պահպանողական կուսակցությունը հրավիրված չի եղել ԱԺ այդ լսումներին: Ես համակողմանի տեղեկատվությանը չեմ տիրապետում՝ տեղի ունեցածը գնահատելու համար: Մյուս կողմից՝ ինձ իրավունք չեմ վերապահում մտնել խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության արանքը: Վստահ չեմ, սակայն ենթադրում եմ, որ Ձեր նշած պատգամավորի ելույթը խորհրդարանական ուժերի պայմանավորվածությունների ծիրում է:

Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը:

— Գործող ուժերի՝ ազգային կարեւոր խնդիրների շուրջ համագործակցությունը քաղաքական անհրաժեշտություն է: Խնդիրն այն է, որ քաղաքական ներկա մեծամասնությունը ազգային շահի, քաղաքական օրակարգի եւ առաջնահերթությունների վերաբերյալ շատ լղոզած մոտեցումներ ունի: Երբ հստակեցվեն, այն ժամանակ նրա հետ գործակցելու խնդիրը կարող ենք քննարկել:

Կա՞ն համագործակցության եզրեր:

— Համագործակցության եզրեր այս պահին ունենք անկախական ուժերի հետ: Առաջիկայում նախատեսում ենք հանդիպումներ ունենալ մի շարք ուժերի հետ եւ փորձել որոշակի ընդհանուր նորմեր ներմուծել քաղաքական վարքաբանության մեջ: Եթե հաջողվի, ապա գործակցության ասպարեզները կարող են աներեւակայելի ընդլայնվել:

Ի՞նչ է կատարվում Բերձորի միջանցքում, իշխանությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր:

— Եթե դեկտեմբերի 12-ին ՀՀ-ում իշխանության լինեին նորմալ մարդիկ, ապա մի քանի օր ժամանակ կտային Ադրբեջանին եւ Ռուսաստանին: Եթե այդ ընթացքում նրանք չբացեին միջանցքն ու չապահովեին անարգել երթեւեկությունը, ապա ՀՀ իշխանությունը միակողմանի կճանաչեր Արցախի անկախությունը եւ կչեղարկեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

ՀՀ իշխանությունն այս պահին որեւէ հստակ ծրագիր ունի՞, թե՞ աթոռից կառչելու վերջին փորձերն են անում:

— Ունի, թե՝ չունի, չգիտեմ: Գիտեմ միայն, որ ՀՀ իշխանությունը պարտավոր է ունենալ հստակ ծրագիր, եւ այն ներկայացնել ժողովրդին իր պաշտոնյաների, խոսնակների, գործակցող քաղաքագետների, կից կառույցների միջոցով: Պահպանողական կուսակցությունն այս շարքում չէ: Ինչ վերաբերում է աթոռից կառչելու նրա փորձերին, ապա կարող ենք կանխատեսել, որ եթե ուկրաինա-ռուսական պատերազմն ավարտվի վաղը, ապա մյուս օրը ՀՀ-ում կկազմակերպվեն ընտրություններ, որի ժամանակ նիկոլականները կարող են պարտվել:

Մեր դիվանագիտությունը կարելի՞ է տապալված համարել, թե՞ արտաքին քաղաքական դաշտում դեռ անելիքներ ունենք:

— Հայաստանն անելիքներ ունի: Մասնավորապես՝ քաղաքակրթական ընտրանքի իրացման, իրական դաշնակիցների ձեռք բերման, նոր շուկաներ դուրս գալու հարցերում լուրջ անելիքներ ունենք:

— Առհասարակ, ի՞նչ է ուզում իշխանությունը, կորցնել Արցա՞խը, Սյունի՞քը, թե՞ այդուհանդերձ պահպանել մեր դիրքերը եւ նույնիսկ պատրաստվել պատերազմի:

— Նվազագույնը, ինչը պարտավոր է անել իշխանությունը՝ պահպանել դիրքերը եւ պատրաստվել հնարավոր պատերազմի, որի հավանականության մասին կանխատեսումներ կան: Իսկ եթե իշխանությունն ուզում է կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա այն չենք կարող անվանել իշխանություն, եսիմինչ» է:

— 44 օրյա պատերազմից դասեր քաղեցի՞նք, կամ ի՞նչ դասեր պիտի քաղեինք ու ինչպե՞ս է հարկավոր նախապատրաստվել հաջորդ պատերազմին, որն ինչ-ինչ կանխատեսումների համաձայն՝ անխուսափելի է:

— Կարծում եմ՝ 44-օրյա պատերազմից, քաղաքական իմաստով, քաղած դասերը չնչին են, իսկ ռազմական իմաստով՝ զրոյական: Ըստ այդմ, եթե լինի «հաջորդ պատերազմը» մեր նախապատրաստվածությունը համարյա զրոյական մակարդակի վրա է: Իսկ «հաջորդ պատերազմներին» հարկավոր է պատրաստվել առաջին հերթին քաղաքականապես:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=248215&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ