Լավրովի բուն ենթատեքստն էր ընդգծելը ՌԴ-ի կոշտ դիրքորոշումը նիկոլական իշխանության հանդեպ. Ջամալյան

Ներքաղաքական

Ի հակադրություն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների վերաբերյալ հայաստանյան հանրային տիրույթում առկա դժգոհությունների` ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆՆ ընդգծեց, որ  Հայաստանի արժանապատիվ ապագան հայ-ռուսական դաշինքով է լինելու:

— Հայաստանակենտրոն ուժերի, ՀՀ-ի ու Արցախի, ոչ թե նիկոլական իշխանության համար, կան կարմիր գծեր: Արցախն իր իրավասուբյեկտությունը վաղ, թե ուշ ձեռք է բերելու այն սահմաններում, որոնք ձեւավորվել էին երկու ադրբեջանական ագրեսիա հետ մղելու արդյունքում: Հիմա Արցախի սահմանների ամբողջ տարածքի 75-80 տոկոսը օկուպացված է: Այսպիսի շեշտադրումներով ենք մենք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, այն նաեւ վկայում է,  որ նախորդ իշխանությունները մերժել են ամեն ինչ, ինչը չի եղել հայանպաստ: Իսկ այսօրվա ՀՀ իշխանությունը հակառուսական դեմարշ խաղարկեց վերջին ամիսներին: Եվ ամենացինիկ ու լկտի քայլերից մեկը ՀԱՊԿ զորավարժությունները նման կերպ չեղարկելն էր: Այդ ամբողջ հակառուսական ֆոնը չի կարող մնալ անպատասխան: Երբ Լավրովին մեղադրում են, մենք՝ ՌԴ-ի հետ դաշինքի կողմնակիցներս, որոնք որեւէ կերպ կաշկանդված չենք, մեր տեսակետներն արտահայտելու առումով, հակադարձում ենք այնպես, ինչպես հարկն է, բայց այդ հակառուսականության տրամադրությունները բերում են նրան, որ ռուսական կողմը կարող է նաեւ նման ցավոտ եւ անընդունելի հայտարարություններ անել: Դա նաեւ նրա համար է, որ հայ ժողովուրդը սթափվի եւ հասկանա` ովքեր են իշխանության ղեկին: Այդ հայտարարության բուն ենթատեքստն էր ընդգծելը ՌԴ իշխանության կոշտ դիրքորոշումը նիկոլական իշխանության հանդեպ եւ սթափեցնել հայաստանյան հանրությանը: Իրականում ռուսական կողմին ձեռնտու չէ Արցախի` սահմանադրորեն ամրագրված մոտ 10 հազար քառ. կմ թուրքական օկուպացիան, քանի որ այդ տարածքները որոշ ժամանակ անց դառնալու են պլացդարմ Ռուսաստանի հարավին հարվածելու համար, եթե  Ալիեւին հաջողվի ամբողջապես կուլ տալ Արցախը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի