ՀԱՆՈՒՆ ՔՊ-Ի ՌԻՍԿԻ ՉԵՆԹԱՐԿԵ՛Լ 10.000.000+3.000.000+120.000 ՀԱՅԵՐԻ

Վերլուծություն

Բեր­ձո­րի­ի մի­ջանց­քի թե­մա­յով ընդ­դի­մու­թյան կազ­մա­կեր­պած խորհր­դա­րա­նա­կան լսում­նե­րի ժա­մա­նակ թրքա­հարճ Ար­սե­նյան Գու­գոն շատ պարզ հաս­կաց­րեց, որ Ար­ցա­խում շրջա­փակ­ման մեջ հայտն­ված 120 հա­զար մար­դու ճա­կա­տա­գիրն ի­րենց՝ ՔՊ-ին, չի հե­տաքրք­րում, և նրանք, իբր, մտա­ծում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան 3 մի­լի­ոն բնակ­չու­թյան մա­սին... Բնա­կա­նա­բար, բո­լոր ող­ջա­միտ հա­յե­րը վրդով­վե­ցին: Սա­կայն պարզ է, որ Գու­գո­յի շուր­թե­րով խո­սում է գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տը:

«ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ 29800». ԻՆՔ­ՆԱ­ՈՉՆ­ՉԱՑ­ՄԱՆ ՈՒ­ՂԻ­ՈՎ

Ժա­մա­նա­կին Շու­շին էր «դժբախտ ու դժգույն», իսկ հի­մա ողջ Ար­ցա­խը: Ինչ­պես նկա­տում է քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը. «Գու­գո՛, քո գլխա­վոր մտա­հո­գու­թյու­նը ձեր՝ քայ­լիստ­նե­րիդ իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է, այլ ոչ թե Հա­յաս­տա­նը, ո­րի պատ­մա­կան մասն է նա­և Ար­ցա­խը և ընդ­հան­րա­պես՝ հա­յը: Չեմ զար­մա­նա, ե­թե ո­րոշ ժա­մա­նակ անց, երբ Նի­կոլ Ան­հո­ղը հայ­տա­րա­րի, որ «Արցա­խի նման Սյու­նի­քից էլ պետք է հրա­ժար­վենք, որ Հա­յաս­տա­նը պա­հենք» կամ Սյու­նիքն էլ բե­մադր­ված պա­տե­րազ­մով թուր­քին հանձ­նի, քայ­լիստ Գու­գոն նույն ԱԺ-ում բո­ցա­շունչ ե­լույթ ու­նե­նա և հայ­տա­րա­րի, թե «արա՛, դուք ո՞վ եք, մենք մտա­ծում ենք Հա­յաս­տա­նի 2 մի­լի­ոն 860 հա­զար բնակ­չի մա­սին, այլ ոչ թե Սյու­նի­քում մնա­ցած 140 հա­զար մարդ­կանց մա­սին»: Նույնն էլ ա­սե­լու են Տա­վու­շի, Վա­յոց Ձո­րի, Գե­ղար­քու­նի­քի և Ա­րա­րա­տի մար­զե­րի պա­հով, երբ թուր­քե­րը նվեր ստա­նան դրանք քայ­լիստ­նե­րից ու Ա­լի­և­ի ե­րա­զանք­նե­րը ի­րա­կանց­նող Նի­կոլ Ան­հո­ղի դա­վա­ճա­նու­թյունն ու հա­կա­հայ քայ­լերն անգ­րա­գետ մաս­սա­յին ներ­կա­յաց­նե­լու են որ­պես Հա­յաս­տա­նից մնա­ցա­ծի «փրկա­գին»:

«Քա­ղա­քա­կան հայ» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի փոր­ձա­գետ Ա­րամ Պա­լյա­նի հա­մոզ­մամբ. «Հա­յաս­տան 29800» կոն­ցեպտը (որն իր ներ­կա փու­լում ըստ է­ու­թյան Ար­ցա­խը հանձ­նե­լու գա­ղա­փա­րա­կան փա­թե­թա­վո­րում է) իր մեջ ի սկզբա­նե պա­րու­նա­կում է այդ նույն 29800-անոց Հա­յաս­տա­նի ինք­նա­ոչն­չաց­ման մե­խա­նիզմ, ո­րը մի­ա­նում է կոն­ցեպ­տի գոր­ծարկ­ման պա­հից: Ցի­նիզ­մի գա­գաթ­նա­կե­տը սա­կայն այն է, որ հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան կոր­ծան­ման ամ­բողջ ըն­թացքն ու­ղեկց­վե­լու է կոր­ծա­նող­նե­րի կող­մից ինք­նիշ­խա­նու­թյան փրկու­թյան մա­սին բա­րո­յախ­րա­տա­կան լեկ­ցի­ա­նե­րով ու կո­չե­րով, ինչ­պես նա­և Հա­յաս­տանն իս­կա­պես փրկել փոր­ձող­նե­րի քրե­ա­կան հե­տապն­դում­նե­րով»:

Այ­սինքն` «Հա­յաս­տան 29800» նի­կո­լա­ծին վիժ­վածք գա­ղա­փա­րը գլխանց մո­գոն­վել է որ­պես ծխա­ծած­կույթ, ո­րով պի­տի պա­րուր­վի եր­կի­րը մաս առ մաս թուր­քին հանձ­նե­լը և նոր ցե­ղաս­պա­նու­թյու­նը, մի­ա­ժա­մա­նակ այն­պես վար­կա­բեկ­վի ինք­նիշ­խա­նու­թյան և պե­տա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը, որ հա­յե­րը մե­կընդ­միշտ մո­ռա­նան դրա մա­սին և բա­վա­կա­նին ա­րագ ու­ծաց­վեն օ­տար ա­փե­րում: Դա ի­րա­կա­նում մահ­վան դա­տավ­ճիռ է ինչ­պես հայ­րե­նաբ­նակ, այն­պես էլ սփյուռ­քի հա­յու­թյան հա­մար: Եվ մի­ան­գա­մայն բնա­կան է, որ Ար­սե­նյան Գու­գո­յի պղծա­գույն ե­լույ­թը, ո­րին նույ­նիսկ հա­մար­ժեք հայ­հո­յան­քը գտնելն է դժվար, դար­ձավ կա­տա­լի­զա­տոր, որ­պես­զի մի քա­նի տաս­նյակ ա­կա­նա­վոր սփյուռ­քա­հա­յեր նա­խա­ձեռ­նեն ստո­րագ­րա­հա­վաք կա­պի­տու­լյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով, այդ նպա­տա­կով հա­տուկ ստեղ­ծե­լով NikolGo.com կայ­քե­ջը: Նրանք մատ­նան­շում են, որ Նի­կո­լի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­յու­թյանն ան­պաշտ­պան է թող­նում Ադր­բե­ջա­նի և Թուր­քի­ա­յի կող­մից ցե­ղաս­պան­վե­լու վտան­գի պա­րա­գա­յում, ինչ­պես նա­և ՀՀ-ում ժո­ղովր­դա­վա­րու­թյան ինս­տի­տուտ­նե­րի դեգ­րա­դա­ցու­մը: Ստո­րագ­րա­հա­վա­քի նա­խա­ձեռ­նող­նե­րը պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան, սա­կայն ի­րենց ի­րա­վունք չեն վե­րա­պա­հում ա­ռա­ջար­կել վար­չա­պե­տի թեկ­նա­ծու:

Այ­սինքն` Ար­ցա­խը մա­քա­ռում է մահ­վան դեմ, սփյուռ­քը զգա­ցել է մա­հա­ցու վտան­գը, սա­կայն ՀՀ բնա­կիչ­նե­րի զգա­լի մա­սը դեռ գե­րա­դա­սում է «չզբաղ­վել քա­ղա­քա­կա­նու­թյամբ», այլ զբաղ­վել ին­չով ա­սես... Խոս­քը ստա­մոք­սա­պաշտ­նե­րի մա­սին չէ, այլ նրանց, ով­քեր հրա­պուր­ված են «ամեն մեկն իր գոր­ծով պի­տի զբաղ­վի», «եկեք չքա­ղա­քա­կա­նաց­նենք», «ես այ­լևս քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վում», «դրա փո­խա­րեն ե­կեք աղ­բից մաք­րենք քա­ղա­քը», «կրա­կել սո­վո­րենք», «վա­զե­լու գնանք», «ծառ տնկենք» և այլն, տի­պի մտքե­րով: Դրանք, որ­պես կա­նոն, կա՛մ ան­մի­ջա­կա­նո­րեն պա­րու­նա­կում են ո­րև­է լավ ա­ռա­ջարկ (օրի­նակ՝ կրա­կել սո­վո­րե­լը կամ ծառ տնկե­լը շատ ող­ջա­միտ զ­բաղ­մունք են), կա՛մ ու­ղեկց­վում են ող­ջա­միտ բա­ցատ­րու­թյամբ, բայց ի­րա­կա­նում վե­րած­վում են ինք­նա­խա­բե­ու­թյան մե­խա­նիզ­մի:

Քան­զի այդ զբաղ­մունք­նե­րի պտուղ­նե­րը կոր­չե­լու են, ե­թե չհե­ռաց­վի եր­կիրն ինք­նա­ոչն­չաց­ման տա­նող խուն­տան: Ի­րա­կա­նում «մա­սը զո­հա­բե­րե­լու գնով ամ­բող­ջը փրկե­լու» ճի­վա­ղա­յին մտայ­նու­թյա­նը պետք է հա­կադ­րել ա­ռողջ բա­նա­ձև` «զո­հա­բե­րենք» ՔՊ-ական խուն­տա­յին, և դրա­նով կփրկենք 120 հա­զար Ար­ցա­խում ապ­րող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի, ՀՀ բո­լոր 3 մի­լի­ոն բնա­կիչ­նե­րին և 10 մի­լի­ո­նա­նոց սփյուռ­քը:

ԲԱ­ԼԱՍ­ՏԸ ՆԱ­ՎԻՑ ԳՑԵ­ԼՈՒ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ

Sard 

Այդ ՔՊ-ական բո­լուկն այն բա­լաստն է, ո­րը խոր­տա­կում է պե­տա­կա­նու­թյան նա­վը: Ան­շուշտ, ըն­թեր­ցո­ղը կհարց­նի հա­րյուր հա­զա­րա­վոր ընտ­րա­ժե­խե­րի մա­սին, բայց մի­ան­գա­մից նշենք` ե­թե խուն­տան չլի­նի, այդ զանգ­վա­ծը հա­մախմբ­վե­լու տեղ չի ու­նե­նա և հե­տև­ա­բար, կվնա­սա­զերծ­վի:

Ինչ­պես նշում է ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Թուր­քի­ա­յի տակ ապ­րել ցան­կա­ցող կա­պի­տու­լյանտ­նե­րի ռե­ժի­մին հի­շեց­նեմ դե­ռեւս 1993-ի ամ­ռա­նը թուր­քե­րի նախ­կին վար­չա­պետ Է­ջե­ւի­թի խոս­քե­րը. «Թուր­քի­ան ի վի­ճա­կի է Նա­խի­ջե­ւա­նի ու Ադր­բե­ջա­նը մի­աց­նող մի­ջանցք բա­ցել ` օ­դա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Մի­այն այս ձև­ով կա­րե­լի է հա­վա­սա­րակշ­ռել կո­րուստ­նե­րը ԼՂ-ում: Մի­այն այս ճա­նա­պար­հով կա­րե­լի է հա­մո­զել Հա­յաս­տա­նին ար­դա­րա­ցի հա­մա­ձայ­նու­թյան գալ Ադր­բե­ջա­նի հետ»: Հի­մա ա­նա­տո­լի­ա­կան ու կով­կա­սյան թուր­քե­րը «ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» ան­վան տակ պատ­րաստ են գոր­ծար­կել «պան­թուր­քիզ­մի» ճա­նա­պար­հը, իսկ կա­պի­տու­լյանտ ռե­ժի­մը դա ներ­կա­յաց­նում է «խա­ղա­ղա­սի­րու­թյուն»: Սերժ Սարգ­սյա­նի նա­խա­ձեռ­նած «ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը» Թուր­քի­ա­յին դուրս էր թող­նում Ար­ցա­խյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցից, իսկ ա­յսօր կա­պի­տու­լյանտ ռե­ժի­մը թուր­քե­րին «էստի հա­մե­ցեք» է ա­սում, այն էլ ՝ Շու­շի­ի հա­կա­հայ­կա­կան ու պան­թուր­քիս­տա­կան հռչա­կագ­րի վա­վե­րա­ցու­մից հե­տո»:

Խուն­տան նա­և ուժգ­նաց­նում է ռեպ­րե­սի­ա­նե­րը և փետր­վա­րի 7-ին մտա­դիր է պատ­գա­մա­վո­րա­կան ան­ձեռնմ­խե­լի­ու­թյու­նից զրկել Սեյ­րան Օ­հա­նյա­նին և Ար­մեն Չար­չյա­նին: Դրա առն­չու­թյամբ հրա­պա­րա­կած ու­ղեր­ձում գե­նե­րալ Օ­հա­նյա­նը մաս­նա­վո­րա­պես ա­սում է. «Եթե մեզ՝ ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րիս, պատ­կե­րա­վոր ա­սած, դատ և քննա­դա­տու­թյուն է հաս­նում, ա­պա մի­այն այն բա­նի հա­մար, որ դե­ռևս չենք կա­րո­ղա­ցել վռնդել այս ա­պազ­գա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին, ին­չը մեր երկ­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման թիվ մեկ նա­խա­պայ­մանն է: Հա­մոզ­ված եմ, մեր երկ­րի փրկու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլխա­վո­րած իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն ու ազ­գա­յին իշ­խա­նու­թյան ձև­ա­վո­րումն են, նոր ո­րա­կի կա­ռա­վա­րու­թյան կազ­մա­վոր­մամբ: Ես հա­մոզ­ված եմ, որ մի­աս­նա­կան ջան­քե­րով դա մեզ հա­ջող­վե­լու է: Եվ կոչ եմ ա­նում «Հա­յաս­տան», «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյուն­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րին չմաս­նակ­ցել իշ­խա­նու­թյան է­ժա­նա­գին ներ­կա­յաց­մա­նը: Թող ա­նեն ի­րենց շո­ուն ա­ռանց մեզ: Ես հաղ­թա­նա­կած բա­նա­կի գե­նե­րալ եմ: Բա­նա­կը քան­դող­նե­րը չեն կա­րող ինձ մե­ղադ­րել»:

Ի­հար­կե, ա­ռան­ձին հարց է` մար­տա­վա­րա­կան ա­ռու­մով գե­նե­րա­լի ա­ռա­ջար­կած բոյ­կո՞տն է ճիշտ, թե՞ նիս­տին մեծ աղ­մուկ սար­քե­լը, բայց մի­ան­շա­նակ է` օ­դի ու ջրի պես պետք է ա­պա­հո­վել զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն նի­կո­լա­կան­նե­րի հան­դեպ: Նի­կո­լա­կա­նու­թյու­նը ար­տա­քին թշնա­մուց վտան­գա­վոր է, և հի­մա, երբ Նի­կո­լի ռեյ­տին­գի պատ­մա­կան մի­նի­մումն է և հա­կա­ռեյ­տին­գի` պատ­մա­կան մաք­սի­մու­մը, թե­րևս հա­սու­նա­ցել է վճռա­կան փու­լը:

Ի դեպ, «Ազա­տու­թյուն» ռա­դի­ո­կա­յա­նի կող­մից դաշտ նե­տած «գաղտ­նա­զեր­ծու­մը», որն ար­դա­րաց­նում է Տեր-Պետ­րո­սյա­նի «խա­ղա­ղու­թյան ու­ղե­գի­ծը», ըստ փոր­ձա­գետ­նե­րի, տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մի դրսև­ո­րում է մեր ազ­գի դեմ: Մաս­նա­վո­րա­պես, քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նի հա­մոզ­մամբ. «Սա Հա­յաս­տա­նի և հայ ժո­ղովր­դի դեմ ին­ֆո-պա­տե­րազմ վա­րե­լու հա­մար պատ­րաստ­ված մար­տա­կան նա­րա­տիվ է (we­a­po­ni­zed nar­ra­tive): Նման նա­րա­տիվ­նե­րը մի­տում­նա­վոր ստեղծ­վում և տա­րած­վում են հար­ձակ­ման են­թարկ­ված հա­սա­րա­կու­թյան մեջ: Նպա­տա­կը հա­սա­րա­կու­թյան մեջ պա­ռակտ­ման հաս­նելն է, այս դեպ­քում՝ Ար­ցա­խի ճա­կա­տագ­րի հետ կապ­ված: Նա­րա­տի­վը կա­ռուց­ված է պար­զու­նակ, ես կա­սե­ի, նույ­նիսկ վի­րա­վո­րա­կան աս­տի­ճա­նի պար­զու­նակ, բայց այն աշ­խա­տում է, պետք է խոս­տո­վա­նեմ: Ինձ հա­մար սա հայ հա­սա­րա­կու­թյան վի­ճա­կի ախ­տա­նիշն է այս­քան տա­րի­նե­րի ագ­րե­սիվ հո­գե-տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մից հե­տո»:

Նի­կո­լա­կան ողջ քա­րոզ­չու­թյու­նը վի­րա­վո­րա­կան աս­տի­ճա­նի պար­զու­նակ է, բայց ազ­գի մա­կար­դա­կով դրան հա­կա­հար­վա­ծե­լը դեռ չենք սո­վո­րել: Իսկ ժա­մա­նա­կը շատ քիչ է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում