Զախարյանի «Չելսի» տրանսֆերը դժվար հարց է, իսկ Սպերցյանը պետք է Եվրոպա տեղափոխվի. Օզբիլիս
ՍպորտԱրաս Օզբիլիսը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու և Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու հնարավորության մասին:
«Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է։ Իհարկե, նա կօգներ Հայաստանի հավաքականին։ Բայց ամենակարևորն այն է, որ մեր ազգային հավաքականում պետք է խաղան նրանք, որոնք իսկապես ցանկանում են: «Չելսի՞». Աստված տա, որ ստացվի: Բայց, իմ կարծիքով, դժվար կլինի»,- 32-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Օզբիլիսը խոսել է նաեւ ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին.
«Նիդերլանդները լավ տարբերակ է, եթե կան առաջարկներ։ Գիտեք՝ ՌՊԼ-ից հետո շատ դժվար է անմիջապես տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ: Բայց պետք է գնալ Եվրոպա, որտեղ էլ որ լինի։ Եվ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի ցուցադրել լավագույն որակներդ թոփ-5 լիգաներում»:

